ՃՈ աշխատակցին կարելի էր համոզել, պարեկներին` ոչ. ի՞նչ փոփոխություններ է տեսնում Քեյանը

© Sputnik / Aram NersesyanԵրևան
Երևան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2021
"Վարորդի ընկեր" ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը գիտի, թե ինչ է պետք անել ճանապարհային կարգուկանոն հաստատելու համար։
ԵՐԵՎԱՆ, 25 սեպտեմբերի – Sputnik. Դեռ վաղ է ասել, թե ինչ է փոխվել Հայաստանի ճանապարհներին պարեկային ծառայության հայտնվելով։ Այսօր Sputnik Արմենիա մամուլի կենտրոնում հայտարարեց «Վարորդի ընկեր» ՀԿ–ի ղեկավար Տիգրան Քեյանը։
Նրա խոսքով` շատ քիչ ժամանակ է անցել, թեև որոշակի փոփոխություններն ակնհայտ են։ Եթե խախտում կատարած անձը նախկինում կարող էր ճանապարհային ոստիկանության աշխատակցին համոզել տուգանել իրեն, օրինակ, ոչ թե կարմիր լույսի տակ անցնելու համար, այլ ավելի մանր խախտման համար, ապա այսօր պարեկային ծառայության աշխատակիցներին համոզել հնարավոր չէ. վարորդը կպատժվի ճանապարհային երթևեկության կոնկրետ կանոնը խախտելու համար։
Ինչ վերաբերում է անցած տարվանից գործող բալային համակարգին, ապա այն, ըստ Քեյանի, չլուծեց ճանապարհային բոլոր խնդիրները։
© Sputnik / Aram NersesyanՏիգրան Քեյան
Тигран Кеян - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2021
Տիգրան Քեյան
Անցած տարվա ընթացքում տուգանային միավորները լրացրած և վարորդական իրավունքից զրկվածների թիվը հասել էր 2000–ի։ Ժամանակը ցույց տվեց, որ նրանցից շատերը շարունակում էին երթևեկել առանց վարորդական իրավունքի։ Փորձագետի կարծիքով` նման խախտումներ կատարողների հետ պետք է ավելի դաժան վարվել, ինչպես ասում են` «հարվածել գրպանին»։ Եվ եթե վարորդն, օրինակ, վարորդական իրավունքից զրկվում է երեք ամսով, նրա մեքենան պետք է հատուկ տարածք տեղափոխվի։
И.о. начальника управления транспорта мэрии Еревана Эдгар Галстян на Парламентских слушаниях (27 февраля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 07.09.2021
ՌԱԴԻՈ
Երբ կբեռնաթափվի մայրաքաղաքի երթևեկությունը. պարզաբանում է տրանսպորտի վարչության պետը 
Միևնույն ժամանակ Քեյանը համոզված է, որ միայն պատիժը խստացնելով, պարեկային մեքենաներն ու տեսախցիկներն ավելացնելով հնարավոր չէ կարգուկանոն հաստատել ճանապարհներին։
Ինչու է Երևանի երթևեկը պարբերաբար կաթվածահար լինում. 5 պատճառ և ավելի շատ լուծումներ
Նրա խոսքով` ապագա վարորդներին, ինչպես նաև հետիոտներին ճանապարհային վարքագծի մշակույթ պետք է սովորեցնել դպրոցական նստարանից, միայն այդ ժամանակ իրավիճակն արմատապես կփոխվի։
Yandex–ը` ՀՀ–ում․ արդյոք անվարորդ մեքենաները կփոխարինեն տաքսիներին, և ինչու են աճում գները
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала