ԱՄՆ-ում գնացքը ռելսերից դուրս է եկել. կան զոհեր ու տասնյակ վիրավորներ

© REUTERS / JACOB CORDEIROԱՄՆ-ում գնացքը ռելսերից դուրս է եկել
ԱՄՆ-ում գնացքը ռելսերից դուրս է եկել - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Դեպքը տեղի է ունեցել Ջոփլին գյուղի մոտակայքում: Վթարի պահին գնացքում եղել է 141 ուղևոր և 16 երկաթուղային աշխատող:
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik Արմենիա․ ԱՄՆ Մոնտանա նահանգում ուղևորատար գնացքը ռելսերից դուրս է եկել։ Մահացել է երեք մարդ, ավելի քան 50-ը վիրավորվել են, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։
Ինչպես հայտնել է Amtrak փոխադրող ընկերությունը, միջադեպը տեղի է ունեցել Ջոփլին գյուղի մոտակայքում: Վթարի պահին գնացքում եղել է 141 ուղևոր և 16 երկաթուղային աշխատող: Դեպքի վայր են մեկնել վեց շրջանների փրկարարները: Այնտեղ կան բժշկական ուղղաթիռներ, հինգ հիվանդանոց պատրաստ է ընդունել տուժածներին:
Միջադեպը հետաքննելու է ԱՄՆ տրանսպորտի անվտանգության ազգային խորհուրդը (NTSB): Amtrak- ը նաև մասնագետների թիմ է ուղարկել դեպքի վայր՝ հետաքննության համար։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала