Գյումրեցի 19-ամյա ծանրորդը դարձել է Եվրոպայի չեմպիոն

© Sputnik / Владимир АстапковичЧемпионат Европы по тяжелой атлетике среди женщин (5 апреля 2021). Москвa
Чемпионат Европы по тяжелой атлетике среди женщин (5 апреля 2021). Москвa - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Գառնիկ Չոլակյանը Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի - Sputnik. Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում մեկնարկել է ծանրամարտի երիտասարդական և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը: Հայաստանը երկու տարիքային խմբերում ներկայացված է 17 մարզիկ- մարզուհիներով:
© PhotoԳառնիկ Չոլակյան
Գառնիկ Չոլակյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Գառնիկ Չոլակյան
Մեր թիմից առաջինը պայքարն սկսել է մինչև 20 տարեկանների հավաքականում ընդգրկված 55 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը: Գյումրեցի 19-ամյա ծանրորդը երկամարտում ցույց է տվել 230 (100+130) կգ և նվաճել է իր տարիքային խմբի Եվրոպայի չեմպիոնի կոչումը:
Հավելենք, որ Գառնիկ Չոլակյանը Գյումրիի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջի սան է։
Եվրոպայի առաջնությունը կավարտվի հոկտեմբերի 3-ին։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала