00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:47
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մեծ կինոյի փոքրը գյուղը․ ինչպես են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերն» ու այլ սիրված ֆիլմեր

© Sputnik / Asatur YesayantsՏավուշի Խաշթառակ գյուղն այսօր
Տավուշի Խաշթառակ գյուղն այսօր - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Տավուշի Խաշթառակ գյուղն այսօր
Բաժանորդագրվել
Ուղիղ 60 տարի առաջ Տավուշի մարզի Խաշթառակ գյուղում առաջին անգամ նկարահանող խումբ ոտք դրեց։ Այս օրինակը վարակիչ դարձավ, դրանից հետո հենց այս գյուղում հայկական կինոյի մի քանի հայտնի ֆիլմեր նկարվեցին, բայց ամենամեծ ֆիլմը մնաց "Մենք ենք, մեր սարերը"։
Ի՞նչն է միավորում «Ճանապարհ», «Ջրերը բարձրանում են», «Մենք ենք, մեր սարերը», «Տղամարդիկ» ու «Հուշարձան» հայկական ֆիլմերին։ Տարբեր տարիներին էկրաններ բարձրացած այս կինոնկարները կամ դրանց առանձին դրվագներ նկարահանվել են Տավուշի չքնաղ Խաշթառակ գյուղում։
© Sputnik / Asatur YesayantsՏավուշի Խաշթառակ գյուղը. "Մենք ենք, մեր սարերի" ցուցանակը
Табличка у Камня правосудия из фильма Мы и наши горы - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Տավուշի Խաշթառակ գյուղը. "Մենք ենք, մեր սարերի" ցուցանակը
Բայց, անշուշտ, գյուղում ստեղծված ամենամեծ ֆիլմը «Մենք ենք, մեր սարերը» դարձավ, որը գրեթե ամբողջությամբ հենց այստեղ էլ նկարահանվեց։ Առաջին ֆիլմի նկարահանումից ուղիղ 60 տարի անց հյուր ենք գնացել Խաշթառակ՝ բացահայտելու մեծ կինոյի փոքրը գյուղը։

Սիրուն գյուղն ու բարձունքում թառած խաչը

Ասում են՝ գյուղի անվանումը սկզբում Խաչթառակ է եղել, հետագայում ձևափոխվել ու ավելի բարեհունչ՝ Խաշթառակ է դարձել։ Ըստ մի վարկածի՝ գյուղի տարբեր հատվածներում բազմաթիվ խաչեր են եղել։ Մեկ ուրիշ վարկածով՝ թշնամու հերթական հարձակման ժամանակ գյուղացիները գաղթի են դիմել, մեծերից մեկը խորհուրդ է տվել գյուղի խաչը ոչ թե իրենց հետ տանել, այլ գյուղի մի բարձունքում՝ թշնամու աչքից հեռու ծառից կախել, որ գյուղին էլ պահապան լինի։ Այդպես էլ վարվել են։
Որոշ ժամանակ անց, երբ վերադարձել են, տեսել են՝ խաչը դեռ ծառից կախված է։ Հիմա խաչը ծառից կախված չէ, բայց փոխարենն այդ բարձունքում մի քանի մետրանոց խաչ է կանգնեցված, վայրն էլ գյուղացիները «Խաչի յալ» են անվանում։ Ի դեպ, հենց «Խաչի յալում» են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերի» ամենահայտնի դրվագներն ու «Տղամարդիկ» ֆիլմից հիշվող մի քանիսը։
© Sputnik / Asatur YesayantsՏավուշի Խաշթառակ գյուղն այսօր
Мужчины села Хаштарак - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Տավուշի Խաշթառակ գյուղն այսօր
Մեզ դիմավորեցին գյուղապետարանից ոչ հեռու հավաքված գյուղի մեծերն ու փոքրերը։ Սա այն բացառիկ դեպքերից է, երբ լրագրողին հարց տալու հերթ չի էլ հասնում։ Ֆոտոխցիկ, տեսախցիկ...սրանք այս մարդկանց վաղուց են ծանոթ, նկարահանումից չեն կաշկանդվում, այլ լրիվ հակառակը՝ միանգամից դերի մեջ են մտնում։ Վերջին հայտնի ֆիլմի նկարահանումից թեպետ համարյա կես դար է անցել, բայց, ինչպես ասում են, պապիկները «ֆորմայից չեն ընկել»։ Պատմում են, որ տարբեր մասսայական տեսարանների համար գրեթե բոլորն են նկարահանվել, մեկ տեսարանում նկարահանման դիմաց էլ 3 ռուբլի են ստացել, բայց ոչ բոլորի կադրերն են հետո ֆիլմերում հայտնվել, կրճատվել են։

Առաջին անգամ քաղաքից նկարողներ եկան

Առաջին ֆիլմը Խաշթառակում նկարահանվել է 1961 թվականին՝ ռեժիսոր Ստեփան Կևորկովի «Ճանապարհը»։ 80-ամյա Վոլոդյա պապիկը հիշողությամբ հետ է գնում․20-ամյա տղա էր, ֆիլմի հերոսուհուն՝ Նազիկին է հիշում (դերակատար՝ Ն․ Դեմուրյան)։ Ասում է՝ մի էշ ունեին, ամեն անգամ, երբ հայրն այդ էշով տուն էր գալիս, ճանապարհին Նազիկն էր հանդիպում, գրկում, սիրում իշուկին։ Հայրն անգամ կատակում էր՝ տալու է, էշին հետը Երևան տանի։
© Sputnik / Asatur YesayantsՎոլոդյա ավագն ու կրտսերը և Արտավազդ պապը
Жители села Хаштарак Володя младший, Володя старший и дед Артавазд - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Վոլոդյա ավագն ու կրտսերը և Արտավազդ պապը
«Ուրեմն նկարում էին․Նազիկը մեծ սինին ձեռին պերերիվի հացը տանում է, հավը դրած ա՝ իր բոլոր հարմարություններով, հա չի ստացվում, էլի դուբլ են անում` ստոոոո՜պ... մատոոո՜ռ... Նազիկն էնքան տարավ, բերեց, հավի գույնը փոխվել էր, սևացել էր, ստիպված տարան, կռասկա փչեցին, իմ աչքերով եմ տեսել»,- պատմում է Վոլոդյա պապը։
Արտավազդ պապն էլ ֆիլմի մի ուրիշ տեսարան է հիշում, աչքերը պայծառանում են։ Տավուշում լավաշ չեն թխում, այստեղի հացը բոքոնն է։ Ասում է՝ ֆիլմի նկարահանման համար մի անգամ լավաշ բերեցին, ի բարեբախտություն իրեն՝ այդ տեսարանն էլ իրենց տանն էին նկարում։
«Դե ո՞վ էր լավաշ տեսել, երեխա էի, վազեցի, մինը թռցրի, կերա...»,- մանկական չարաճճիությունը հիշելիս` Արտավազդ պապի աչքերում փայլ է հայտնվում։

Գյուղ եկավ Մետաքյա Սիմոնյանը

Առաջին ֆիլմի նկարահանումից մեկ տարի անց գյուղում նորից նկարահանող խումբ հայտնվեց։ Խաժակ Գյուլնազարյանի սցենարով ռեժիսոր Մոկո Հակոբյանը 1962 թվականին նկարահանում էր «Ջրերը բարձրանում են» ֆիլմը, գլխավոր դերակատարներից մեկն էլ Մետաքսյա Սիմոնյանն էր։ Տարիներն իրականում պապիկների հիշողությունից շատ բան են ջնջել, մշուշել, բայց լավ հիշում են Մետաքսյա Սիմոնյանին՝ Արևին, սև երկար անձրևանոցով․որպես կոլտնտեսության նախագահ էր հանդես գալիս։
© Sputnik / Asatur YesayantsՏավուշի Խաշթառակ գյուղն այսօր. կանգառում հայտնի ֆիլմից լուսանկարներ են
Автобусная остановка в селе Хаштарак с фотографиями из фильма Мы и наши горы - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Տավուշի Խաշթառակ գյուղն այսօր. կանգառում հայտնի ֆիլմից լուսանկարներ են
«Ուրեմն էդ ֆիլմում անձրև պետք ա գար, էսօրվա պես հիշում եմ, պաժառնի մեքենա բերեցին, վերից թափվող ջուրը նկարեցին»,- պատմում է Վոլոդյա կրտսերը, որն այդ նկարահանումների ժամանակ երեխա էր։

Մենք ենք, մեր Խաշթառակը

1969 թվականի ամռանը Խաշթառակը մի քանի ամսով նկարահանման հրապարակ դարձավ հայկական կինոյի ամենահայտնի ու սիրված ֆիմերից մեկի՝ «Մենք ենք, մեր սարերի» համար։ Նկարահանումները հիշելիս պապիկներն իրար հերթ չեն տալիս․ամեն մեկն իր պատմությունն ունի։ Ոմանք այն ժամանակ պատանի էին, մյուսներն արդեն՝ երիտասարդ ։
-Ուրեմն էն բարձունքում դատի տեսարանն են նկարահանում, արդեն տասնհինգերորդ դուբլն ա, Մալյանն արդեն քրտնել ա, ասում ա՝ լավ ա, լավ ա, լավ ա... մեկ էլ մեր գյուղացի Դանիելյան Մաթևոսն էն ժայռի հետևից դուրս եկավ, կադրի մեջով անցավ,- ասում է Վոլոդյա կրտսերը։
© Sputnik / Asatur YesayantsՏավուշի Խաշթառակ գյուղ. Վոլդյա կրտսերը
Житель села Хаштарак Володя младший - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Տավուշի Խաշթառակ գյուղ. Վոլդյա կրտսերը
-Մենք ճաշարան չունեինք, էստեղ ճաշարան սարքեցին, պլիտա բերեցին, ով էր տեսած պլիտա, էդ իրենց շնորհքն էր,- ավելացնում է Վոլոդյա ավագը։
-Ամեն նկարահանմանը մի խոխմա բան էր լինում, երեխեքով հավաքվում, նայում էինք։ Ուրեմն, Շերենցին լողացնում են` տաշտակը դրած, ջուրն իբր տաք ա, իսկականից լողացնում էին, տաք ջրի փոխարեն սառը ջուրը լցրեցին, Շերենցը պաղեց,- հիշում է Վոլոդյա կրտսերը։
© Photo : Armenfilm / National Cinema Center of ArmeniaՀատված "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմից. Ավագին լողացնելու պահը
Кадр из фильма Мы и наши горы режисера Генриха Маляна (Арменфильм, 1969г) - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Հատված "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմից. Ավագին լողացնելու պահը
-Նկարահանման խմբի ավտոբուսի շոֆեր Սպարտակին հիշու՞մ եք, Իջևան կանգնում էր, ասում էր՝ մեր գյուղացիք կան, եկեք։ Մի ախպար կար, անունը Զարեհ էր, պռոժեկտորների վրա էր, երգում էր, մինչև հիմա նրա երգը հիշում եմ,- վրա է բերում Վոլոդյա ավագը։
-Մեր գյուղում մնացին, ապրեցին, Գանձաքարում հունձքի տեսարանը նկարեցին, նրանց հնձվորներին պահեցին, մերոնց կրճատեցին,- բացահայտում է Վոլոդյա կրտսերը։
-Ա դե, նրանք էլ են մարդ էլի,- միանգամից արձագանքում են կողքին նստած համագյուղացիները։
© Sputnik / Asatur YesayantsՏավուշի Խաշթառակ գյուղն այսօր. Վոլոդյա ավագն ու Արտավազդ պապը
Володя старший и дед Артавазд - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Տավուշի Խաշթառակ գյուղն այսօր. Վոլոդյա ավագն ու Արտավազդ պապը
Մինչ Վոլոդյա կրտսերը սկսում է արդարանալ, թե վատ իմաստով չէր ասում, զուտ ներկայացնում էր իրողությունը, Էդիկ Վանեսյանը մեզ առաջարկում է ուղեկցել հայտնի ֆիլմի ամենահայտնի դրվագների նկարահանումների վայրեր։ Ֆիլմի նկարահանման ժամանակ 19 տարեկան էր, ընդունվել էր Գյուղինստիտուտ, ուսանողական կյանքից առաջ ամռան ամիսները հարազատ գյուղում էր անցկացնում, ուստի, ինչպես ինքն է ասում` խելքը տեղն էր, ամեն ինչ լավ է հիշում։

Թե որ դու ինձի չէիր կանչել, ես իսկի լողացողը չէի...

Առաջին կանգառը քեռու տանն է․հենց այդտեղ է նկարվել Ավագին (Ազատ Շերենց) լողացնելու հայտնի տեսարանը։ Տանը որոշ բաներ փոփոխվել են։ Օրինակ՝ պետքարանի տեղում 69 թվականին հացատունն էր, որի դիմաց էլ Իշխանը (Մհեր Մկրտչյան) լողացնում էր Ավագին, իսկ քննիչն էլ (Սոս Սարգսյան) ջուր էր բերում։
© Sputnik / Asatur YesayantsԷդիկ Վանեսյանը ցույց է տալիս այն վայրը , որտեղ նկարել են "Մենք ենք, մեր սարերի"` Ավագին (Ազատ Շերենց) լողացնելու պահը
Эдик Ванесян во дворе дома героя Азата Шеренца в фильме Мы и наши горы Авага показывает место купания героя - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Էդիկ Վանեսյանը ցույց է տալիս այն վայրը , որտեղ նկարել են "Մենք ենք, մեր սարերի"` Ավագին (Ազատ Շերենց) լողացնելու պահը
Պարոն Էդիկը ցույց է տալիս տան վերևում գտնվող ցանկապատը, ասում է՝ հենց այդտեղից էին նկարահանումների ընթացքին հետևում գյուղի մեծերն ու փոքրերը։
-Էս նույն բաները կենում են՝ նույն պատալոկը, նույն պատուհանները, էս հնությունները... դեռ ոչ մի բանի ձեռ չեն տվել,- ասում է պարոն Էդիկը՝ տուն մտնելով։
-Այ էդտեղ մի թախտ կար, դրա վրա պառկած էր Շերենցը,- վրա է բերում քեռու տղան՝ ցույց տալով տան հեռավոր անկյունը։
Հիշում են, որ տան դիմաց նկարահանումների դադարի ժամանակ Մհեր Մկրտչյանն ու Խորեն Աբրահամյանը նարդի էի խաղում, Ֆրունզիկն էլ հաղթեց՝ 6-6 գցելով։
© Sputnik / Asatur YesayantsԱրթուր Օհանյանը ցույց է տալիս "Մենք ենք, մեր սարերի"` Ավագի (Ազատ Շերենց) պառկած տեղը
Артур Оганян показывает место кушетки в доме героя Азата Шеренца в фильме Мы и наши горы Авага - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Արթուր Օհանյանը ցույց է տալիս "Մենք ենք, մեր սարերի"` Ավագի (Ազատ Շերենց) պառկած տեղը
Նկարահանումները հեշտ չէին ընթանում, բազմաթիվ դուբլեր էին արվում, որովհետև կինոյի նկարահանումների կողքին գյուղի բնականոն կյանքն էր ընթանում, հետևաբար չնախատեսված տեղում ու չնախատեսված պահին կադրում մարդիկ էին հայտնվում։
© Photo : Armenfilm / National Cinema Center of ArmeniaՀատված "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմից
Кадр из фильма Мы и наши горы режисера Генриха Маляна (Арменфильм, 1969г) - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Հատված "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմից
«Երեխեքը վազ էին տալիս արանքներով, Մալյանն ասում էր՝ մատոռ, մեկ էլ կադրով անցնում էին, գոռում էր՝ ստոպ...Ես առաջ չգիտեի, թե ռեժիսորի գործն ինչ ա, քիչ էր մնում ինֆարկտ տար էդ մարդուն... Էնքան ջղայնանում էր, մեկը մի էշ-էշ բան էր ասում, մեկը էշ-էշ բան էր անում, Մալյանն էլի ստոպ էր գոռում»։
© Sputnik / Asatur YesayantsԷդիկ Վանեսյանը` այն տանը, որտեղ նկարահանվել են "Մենք ենք, մեր սարերի" որոշ դրվագներ
Эдик Ванесян в доме героя Азата Шеренца в фильме Мы и наши горы Авага - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Էդիկ Վանեսյանը` այն տանը, որտեղ նկարահանվել են "Մենք ենք, մեր սարերի" որոշ դրվագներ

Գյուղացիների հետ շփվում էին բոլորը, բացի Խորեն Աբրահամյանից

Նկարահանող խմբի, դերասանների մի մասը գյուղում էին ապրում, մյուսները` Իջևանում՝ հյուրանոցում։ Պարոն Էդիկն ուղեկցում է այն տուն, որտեղ գրեթե 2 ամիս մի սենյակում ապրել են Ազատ Շերենցն ու Սոս Սարգսյանը։
«Մի օր Սոսը քաղաք էր գնում, Շերենցին ասաց՝ տես հա, տեղաշորիս մեջ չքնես, միշտ իրար հետ կատակով էին»,- ճանապարհին պատմում է պարոն Էդիկը։
Մինչ տանտիրուհին դուռը կբացի, հարևանուհին՝ Օֆիկ տատն է հիշողությամբ կես դար հետ գնում։
© Sputnik / Asatur YesayantsՏավուշի Խաշթառակ գյուղն այսօր. Օֆիկ տատը
Бабушка Офик - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Տավուշի Խաշթառակ գյուղն այսօր. Օֆիկ տատը
«Երեխես՝ Հովիկս, խտտիս էր, մի չաղ մարդ կար (Ազատ Շերենց), անունը չեմ հիշում, շատ լավ մարդ էր, երեխուս գրկում էր, տանում էր իրենց ճաշարանը։ Մեր պապիի հետ էին իրիկունները նստում, զրից անում, շատ լավ, կուլտուրական մարդիկ էին, ժողովրդի հետ հարմարված, երանի կտայինք, որ հիմա էլ լինեին»։
Կես դար առաջ Շուշիկ տատն այս տանը ջահել հարս էր, ասում է՝ ավելի շատ բան ամուսինը՝ Շիրակն էր հիշում, վերջերս է մահացել։
«Մի տեղ էփում էինք, մի տեղ ուտում, իրիկունները նստում, կատակում էին, էրեխեքի հետ խաղում։ Մի օր էլ Շիրակը փուշ էր բերել, որ բաղը չափառեր, թե ոնց եղավ, Սոս Սարգսյանը խճճվել էր չափառների մեջ, Շիրակը հասավ, քյոմակ արավ»։
© Sputnik / Asatur YesayantsՏավուշի Խաշթառակ գյուղն այսօր. Շուշիկ տատը
Бабушка Шушик - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Տավուշի Խաշթառակ գյուղն այսօր. Շուշիկ տատը
Հիշում են, թե ինչպես էին գյուղ գալիս Մհեր Մկրտչյանն ու Խորեն Աբրահամյանը․առաջինն իր կապույտ "ՎԱԶ 21"-ով, երկրորդը՝ կարմիր "Ֆորդ"-ով։ Երկուսն էլ Իջևանի հյուրանոցում էին մնում, չնայած դրան Ֆրունզիկն ընկերացել էր գյուղացիների հետ, հարազատացել, "շուլուխներ էր անում"։ Նշում են՝ միայն Խորեն Աբրահամյանն էր, որ իրենց հետ չէր շփվում։
«Դե նա քաղաքացի էր»,- ըմբռնումով բացատրում են գյուղացիները։

Քեզ որ կանչում են, ինչի՞ չես բարեհաճում ժամանել, ընկեր մինիստր

Մեր հաջորդ կանգառը գյուղի հին ակումբի մոտ է։ Շատ տարիներ առաջ ակումբը եկեղեցի էր՝ 1862 թվականին կառուցված Սուրբ Աստվածածինը։ 1933 թվականին գյուղի քահանայի՝ Տեր Սահակի մահից հետո, եկեղեցին ակումբի վերածվեց։ Իսկ 1969 թվականին այս շենքը, այսպես ասած, քննիչի «նստավայրն էր», որտեղ հարցաքննվում էին Ռևազի ոչխարների գործով վկաները։
© Sputnik / Asatur YesayantsԷդիկ Վանեսյանը` այն տան մոտ որտեղ նկարահանվել է "Մենք ենք, մեր սարերի" հարցաքննության տեսարանը
Эдик Ванесян сидит на лестнице, где герой Соса Саркисяна в фильме Мы и наши горы произвел допрос Завена - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Էդիկ Վանեսյանը` այն տան մոտ որտեղ նկարահանվել է "Մենք ենք, մեր սարերի" հարցաքննության տեսարանը
Պարոն Էդիկը հիշում է քննիչի (Սոս Սարգսյան) և Զավենի (Արմեն Այվազյանի) զրույցի տեսարանը՝ ակումբի աստիճաններին նստած։
© Photo : Armenfilm / National Cinema Center of ArmeniaՀատված "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմից. հարցաքննության պահը
Кадр из фильма Мы и наши горы режисера Генриха Маляна (Арменфильм, 1969г) - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Հատված "Մենք ենք, մեր սարերը" ֆիլմից. հարցաքննության պահը

Ռևազի ոչխարների պատմությունը Խաշթառակու՞մ է եղել

Էդիկ Վանեսյանը մեզ ուղեկցում է գյուղի բարձունք՝ «Խաչի յալը»։ Այստեղ է նկարահանվել ֆիլմի ամենատպավորիչ տեսարանը՝ «դատավարությունը»։
Մինչ «դատավարության» քարին հասնելը պարոն Էդիկը հետաքրքիր բացահայտում է անում․ասում է՝ Ռևազի ոչխարների պատմությունն իրենց գյուղում է եղել 50-ականների վերջին, 60-ականների սկզբին։
Երևանում բացվել է ռեժիսոր Հենրիկ Մալյանի հիշատակի աստղը
«Հրանտ Մաթևոսյանն ասում է՝ մեր գյուղում է եղել, ես էլ եմ ասում՝ մեր գյուղում։ Ուրեմն մեր գյուղում երեք չոբան են լինում՝ մեր Ղամզա սարում, մառախուղ օր ա լինում, մինը գնում, տեսնում է, որ Այգեհովիտի ոչխարներից կտրկան ա եղել, այսինքն՝ իրենց հոտից կտրվել են, բերում ա, իրենց հոտին խառնում։ Ոնց է լինում, գալիս, բռնում են։ Մելիքն է լինում, Բարսեղն ու Իվանը։ Գյուղում դատավարություն ա լինում, Մելիքին՝ որպես կուսակցական, ղրկում են Վոլգադոնյան ջրանցք աշխատելու, Բարսեղին` Սեմյոնովկի բալոտը (ճահիճ), Իվանը կալանավայրից գալիս ու մեռնում է։ Էս պատմությունը գյուղի բոլոր մեծերը գիտեն»։
Ու վերջապես` դատավարության քարը․տարիները Խաշթառակում շատ բան են փոխել, բայց քարերն իրենց տեղում են։ Ու քանի այս բարձունքում ենք, պարոն Էդիկը նաև Արամի քարն է ցույց տալիս («Տղամարդիկ» ֆիլմից, որի վրա Արամը կանգնած շուրջն է նայում):
© Photo : Armenfilm / National Cinema Center of ArmeniaՀատված "Տղամարդիկ" ֆիլմից
Кадр из фильма Мужчины режисера Эдмонда Кеосаяна (Арменфильм, 1972г) - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Հատված "Տղամարդիկ" ֆիլմից
«Ասեմ, որ ես շատ նեղացած եմ Մալյանից, էդքան ամիս մեր գեղումը մնացին, նկարեցին, բայց էն վերջում ասում են՝ «Անտառամիջի ոչխարներն են», դժվա՞ր էր ասել «Խաշթառակի ոչխարներն են», իսկ Քեոսայանի ֆիլմում հատուկ ասում ա՝ «Арам приехал из Хаштарака»։
Ի դեպ, ըստ պարոն Էդիկի՝ Մհեր Մկրտչյանն է Էդմոնդ Քեոսայանին նկարահանման վայրը հուշել։ Ռեժիսորը հարմար գյուղ էր փնտրում, Ֆրունզիկն էլ Խաշթառակն է առաջարկել, ասել է՝ «մեր գյուղն է», Քեոսայանը եկել է, «Խաչի յալից» գյուղը դիտել, սիրահարվել։
© Photo : Armenfilm / National Cinema Center of ArmeniaՀատված "Տղամարդիկ" ֆիլմից
Кадр из фильма Мужчины режисера Эдмонда Кеосаяна (Арменфильм, 1972г) - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Հատված "Տղամարդիկ" ֆիլմից
«Մի անգամ Մալյանին հարցրի․«Ընկեր Մալյան, Երևանին մոտ մի գեղ չկա՞ր, որ էսքան մարդ բերել, ստեղ եք հասցրել»։ Ասավ․ «Երիտասարդ, դու ձեր գյուղի գեղեցկությունը չես տեսնում»,- դատավարության քարի վրա նստած՝ շուրջը նայելով հիշում է Էդիկ Վանեսյանը։
© Sputnik / Asatur YesayantsԷդիկ Վանեսյանը` "դատավարության" քարին նստած
Эдик Ванесян у Камня правосудия из фильма Мы и наши горы - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Էդիկ Վանեսյանը` "դատավարության" քարին նստած
Մի քանի տարի առաջ երկար դադարից հետո գյուղում էլի նկարահանող խումբ հայտնվեց․այս անգամ էլ «Կյանք ու կռիվ» ֆիլմի համար էին դրվագներ նկարահանում։
© Photo : Armenfilm / National Cinema Center of ArmeniaՀատված "Մենք ենք, մեր սարեը" ֆիլմից. "դատավարության" քարը
Кадр из фильма Мы и наши горы режисера Генриха Маляна (Арменфильм, 1969г) - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Հատված "Մենք ենք, մեր սարեը" ֆիլմից. "դատավարության" քարը
Ժամանակներն անցնում են, գյուղի հմայքը մնում է ու նոր ժամանակների ռեժիսորներին էլ գերում։ Գյուղացիներն էլ տարբեր ժամանակներում նկարահանված ֆիլմերը դիտելիս իրենց համագյուղացիներին են հիշում, օրինակ, Փառիկ տատին, ով «Տղամարդիկ» ֆիլմում նկարահանվեց քեֆի տեսարանում, կամ էլ չոբան Բախշիին, որի ձայնը «Մենք ենք, մեր սարեր» ֆիլմում է լսվում։
Այս գյուղը տեղով հայկական կինոյի պատմություն է, գյուղացիները հույս ունեն՝ մի օր էլ իրենց գյուղը զարգացնելու, զբոսաշրջային ուղղություն դարձնելու ծրագիր կծնվի, ասենք՝ «Զբոսանք Խաշթառակում․ հայկական կինոյի հետքերով»։
© Sputnik / Asatur YesayantsԽաշթառակի բնակիչ
Житель села Хаштарак дедушка Фархат - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Խաշթառակի բնակիչ
Լրահոս
0