«Պատվաստում կամ թեստավորում» պահանջը հակասահմանադրակա՞ն է. ինչ է սպասվում հոկտեմբերի 1-ին

© Sputnik / Andranik GhazaryanՊատվաստման կետ Հյուսիսային պողոտայում
Պատվաստման կետ Հյուսիսային պողոտայում - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Բաժանորդագրվեք
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտնում հրամանը՝ աշխատանքի ներկայանալ պատվաստված կամ էլ թեստավորված։ Փաստաբանները կարծում են՝ դրանով մի շարք իրավունքներ են ոտնահարվում։ Առողջապահության նախարարությունը, սակայն, իր մեկնաբանությունն ունի։
ԵՐԵՎԱՆ, 26 սեպտեմբերի – Sputnik, Կարինե Հարությունյան. Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հրամանը ոչ միայն չի համապատասխանում Սահմանադրությանը, այլ նաև չի բխում աշխատանքային օրենսդրության սկզբունքներից։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց աշխատանքային իրավունքի մասնագետ, փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Պատվաստված քաղաքացիներից 286-ը վարակվել են կորոնավիրուսով, 38-ը հիվանդանոցում են
Ավանեսյանի օգոստոսի 20-ի հրամանով սահմանվել է, որ հոկտեմբերի 1-ից սկսած ՀՀ աշխատողները պարտավոր են գործատուին ներկայացնել կա՛մ COVID-19-ի դեմ պատվաստման սերտիֆիկատ, կա՛մ յուրաքանչյուր 14 օրը մեկ COVID-19-ի ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող, առավելագույնը 72–ժամյա վաղեմությամբ, փաստաթուղթ։ Ընդդիմադիր պատգամավորները ՍԴ կդիմեն՝ վիճարկելով նախարարի հրամանի սահմանադրականությունը։
«Գրեթե համոզված եմ, որ նախարարի հրամանը հակասահմանադրական կճանաչվի։ Առաջին հերթին մարդու աշխատանքային իրավունքի խախտման հետ գործ ունենք, և դրանից ածանցվում են սոցիալական այլ իրավունքներ, օրինակ, սոցիալական պաշտպանվածության իրավունքը։ Հարցն այն է, որ աշխատողի նկատմամբ սահմանվում է օրենքից չբխող պարտականության կատարում»,–ասաց Պապիկյանը հավելելով, որ այս դեպքում գործ ունենք հրամանի, ոչ թե օրենքի հետ։
ԱԺ. Արամ Վարդևանյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
ԱԺ ընդդիմադիր պատգամավորները ՍԴ կդիմեն պատվաստման կամ թեստավորման պահանջի հարցով
Բացի այդ, ըստ նրա, աշխատող-գործատու հարաբերությունները կարգավորվում են պայմանագրով, և այդ պայմանագիրը չունի դրույթ, որ այն կարող է լուծվել կամ փոփոխվել ՊՇՌ թեստի կամ էլ պատվաստման հավաստագրի բացակայության դեպքում։ Պապիկյանը կարծում է, որ պատվաստման հավաստագրի կամ էլ թեստի բացակայությունը չի կարող հիմք լինել նաև գործատուին վարչական պատասխանատվության ենթարկելու համար, քանի որ գործատուն պարտավոր է բոլոր աշխատակիցների հետ պայմանագրերում փոփոխություններ կատարել։
«Գուցե առողջապահական կանոնների առումով անհրաժեշտ է նման փոփոխությունը, սակայն այն պետք է կիրառման դրվի բավականին հմուտ, իրավաբանորեն անխոցելի մեխանիզմներով, իսկ այս դեպքում մենք դա չունենք։ Մենք ճանապարհ ենք ընտրել, որը պետության և հասարակության շահերից չի բխում»,–ասում է Պապիկյանը։
Իտալական «Ռոման» մարզադաշտում պատվաստման կետ է բացել
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևն էլ, որը փաստաբանական գրասենյակ ունի և գործատու է, նշում է, որ իր աշխատակիցներից չի պահանջելու ինչպես պատվաստման հավաստագիր, այնպես էլ թեստավորման պատասխան։ Նրա խոսքով, եթե փորձեն մեխանիզմներ կիրառել ընկերության դեմ, ապա վարչական դատարանում կվիճարկի հարցը։
«Օրինակ դիմակ չկրելու և դրա դիմաց տուգանվելու դեպքերով այսօր վարչական դատարանը զանգվածային կերպով բավարարում է քաղաքացիների դիմումը՝ այդ պահանջն անվավեր համարելով։ Կարծում եմ` պատվաստումն էլ կամավորության սկզբունքով պետք է լինի. աշխարհը դառնում է ավելի մարդակենտրոն, մարդու իրավունքները հարգելու ուղղությամբ է առաջ շարժվում, իսկ ՀՀ–ում իրավունքների ճնշման ճանապարհով են գնում»,–ասում է փաստաբանը։
Նրա խոսքով, նախարարի հրամանով Սահմանադրության մի քանի դրույթներ են խախտվում. Այդ հրամանով նման բարդության հասարակական հարաբերություն կարգավորելը ոչ իրավաչափ է, և օրենքի մակարդակով է պետք նման ամրագրում անել, քանի որ ողջ բնակչությանն է վերաբերում։
Բուժքույրը պատրաստվում է ներարկում անել - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Հայաստանում COVID-19-ի դեմ պատվաստվածների թիվը դեռ չի հասել բնակչության 10 տոկոսին
«Ընդունված նախագծի իրավական որոշակիության հետ էլ խնդիր կա, այն նաև պետության սոցիալական բնույթին է հակասում։ Իրեն սոցիալական հռչակած պետությունը չի կարող պատվաստման այլընտրանքը վճարովի թեստավորումը դարձնել։ Եթե պետությունն այլընտրանք չի առաջարկում, ապա քաղաքացին էլ կարող է ըմբոստանալ ոչ իրավաչափ ակտի դեմ, ինչն էլ պահանջում ենք կատարել»,–ասում է Կոչուբաևը։
Նա նաև մեկ այլ «ելք» է առաջարկում. եթե այլընտրանք չի տրվում քաղաքացիներին, ապա պետությունը պոզիտիվ պարտականություն պետք է կրի և ինքը ստանձնի թեստավորման բեռը։
Կոչուբաևը նկատում է՝ նախարարի հրամանի կյանքի կոչման հետևանքով բախվելու ենք բժշկական գաղտնիք հրապարակելու խնդրին.
Պատվաստանյութերն անհրաժեշտ կլինիկական փորձարկում չեն անցել. Արա Զոհրաբյան
«Բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում սահմանված է, որ բժշկական գաղտնիք է համարվում պացիենտի վիճակի մասին կամ բժշկական օգնություն և սպասարկում ստանալու մասին ինֆորմացիան։ Իսկ թեստավորումը նաև որոշակի առումով բժշկական միջամտություն է համարվում»։
Փաստաբանը նշում է, որ թեստավորման պատասխանը քաղաքացին ներկայացնելու է գործատուին, իսկ նա էլ անհրաժեշտության դեպքում պետք է առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին ներկայացնի։ Ավելին, այնպես է ստացվում, որ տեսչական մարմինը, նախարարի հրամանից ելնելով, կարող է նաև ստուգայցեր կատարել։
«Օրինակ, իմ փաստաբանական գրասենյակում կան վստահորդներ, որոնք խոցելի վիճակում են, և օտար անձի ներկայությունը կարող է լարվածություն առաջացնել։ Ուստի, չեմ պատրաստվում որևէ տեսչական մարմնի թույլատրել իմ գրասենյակի տարածք մտնել»,–ասում է Կոչուբաևը։
Глава Минздрава Армении Анаит Аванесян посетила медицинский центр Сурб Григор Лусаворич (26 июля 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Պատվաստումը վարակվելու ռիսկը չի բացառում. ՀՀ առողջապահության նախարար
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի մասնագետ Բրիջիդա Սիմոնյանը, սակայն, նշում է, որ «հակասահմանադրական է, թե ոչ նախարարի հրամանը» հարցը քննարկելիս պետք է հաշվի առնել մեկ բան՝ մենք համավարակի մեջ ենք ապրում, եթե լինեին սովորական պայմաններ, այլ հարց կլիներ։
«Սահմանափակումներ կիրառվում են ամբողջ աշխարհում, քանի որ պատվաստման միջոցով հիվանդության տարածման ռիսկն է նվազում։ Որևէ մեկը չի պարտադրում պատվաստվել, կարող են 14 օրը մեկ թեստ հանձնել։ Խնդիրն այն է, որ եթե մարդը պատվաստված չէ, ապա կարող է գնալ աշխատանքի և վարակել մյուսներին»,-ասաց Սիմոնյանը։
Պատվաստվելը պարտադիր է. ԱՄՆ-ն նոր պահանջ կներկայացնի իր տարածք մուտք գործողներին
Հարցին, թե պատվաստված մարդը չի կարո՞ղ վարակի աղբյուր դառնալ՝ մասնագետը դրական պատասխան տվեց՝ հավելելով, որ տարբերությունն այն է՝ պատվաստված մարդկանց մոտ կորոնավիրուսով վարակվելու հավանականությունն ավելի ցածր է։ ԸստՍիմոնյանի՝ արդեն իսկ կան ապացուցողական հետազոտական տվյալներ, որ երբ պատվաստավածը կորոնավիրուս է տանում, ապա նրա վարակելիությունը 10 անգամ ավելի քիչ է։
Նկատառմանը, թե շատերը նշում են՝ պետք է պետությունը ֆինանսավորի թեստավորումը, Սիմոնյանն արձագանքեց ասելով, որ հիվանդության կանխարգելման դեմ առանցքային դեր ունի պատվաստումը, իսկ քաղաքացիների համար պատվաստումն անվճար է։
Клинические испытания вакцины Спутник Лайт - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Հայաստանում արտադրվել է "Սպուտնիկ Լայթ" պատվաստանյութի առաջին խմբաքանակը
Ինչ վերաբերում է գործատուին թեստավորման պատասխանը ներկայացնելու դեպքում բժշկական գաղտնիքի հետ բախվելուն, ապա Սիմոնյանը համաձայն չէ այդ տեսակետին։ Նրա խոսքով՝ եթե որևէ մեկը կորոնավիրուսով է վարակվում, կրկին ՊՌՇ թեստ է հանձնում և գործատուին ասում, որ հիվանդ է, պետք էմեկուսանա։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала