00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես Լևոն Աթոյանցը օդաչու չդարձավ. նա պատրաստ էր Ատլանտի պես ուղղել մեջքը

© Sputnik / Petros LagesyanԼևոն Աթոյանց
Լևոն Աթոյանց - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Լևոն Աթոյանց
Բաժանորդագրվել
Հայաստանը հրաժեշտ է տալիս հայ կինոյի դասականներից մեկին՝ նշանավոր կինոօպերատոր Լևոն Աթոյանցին, որը կյանքից հեռացավ 91 տարեկան հասակում։
Լենինգրադի կինոռեժիսորների ինստիտուտի երկրորդ կուրսում երիտասարդ Լևոն Աթոյանցին ուզում էին ստիպել փորձել օդաչու դառնալ։ Լևոնը խորամանկության դիմեց և հանձնաժողովին ներկայացավ շատ վատ տեսողություն ունեցող համակուրսեցու ակնոցով։ Տեսնելով խիստ «կարճատես» դիմորդին` հանձնաժողովի անդամներից մեկը տեղնուտեղը նրան ուղարկեց աշխարհի չորս կողմերից ցանկացածում իր տեղը գտնելու․ «Ի՞նչ եք անում այստեղ այդ ակնոցով։ Արագ հեռացեք»։ Այդպես Աթոյանցը թռչելու և տեսնելու կարողություն չունեցող մարդու տպավորություն թողեց իմաստուն ծերուկների մոտ։
Մի քանի տարի անց էկրան բարձրացավ «Ավդոյի մեքենան»․ տեսախցիկը սուրում էր փողոցներով, ընկնում ձիերի տակ, բարձրանում թամբին ու սլանում` առաջ անցնելով ամբողջ թափով ընթացող կառքից, բախվում էր քարին, ընկնում, ապա սավառնում օդում, և այս ամենը՝ խելահեղ արագությամբ և գլխապտույտ ֆուետեներով։
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Աթոյանցի մահվան կապակցությամբ
Հայկական կինոյում այսքան աշխույժ, շարժուն տեսախցիկ թերևս դեռ չէր եղել, տեսախցիկ, որը դրված էր ոչ թե ծանր եռոտանուն, այլ կինոօպերատորի ուսերին։
© Sputnik / Petros LagesyanԼևոն Աթոյանց
Кинооператор Левон Атоянц на встрече с вице-мэром Сергеем Арутюняном (30 ноября 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Լևոն Աթոյանց
Նրան վիճակված էր այդ տեսախցիկը կրել խաչի պես․ սեփական ուսերին, գրեթե կես դար։ 1943թ․-ին, երբ 13 տարեկան էր, Լևոնը երկու ընկերների հետ փախավ ռազմաճակատ, բայց քաջարի դեռահասներին շատ արագ հետ բերեցին։
Թբիլիսիում և Լենինգրադի հայտնի համալսարանում սովորելուց հետո Աթոյանցը, որոշ ժամանակ աշխատելով ավտովերանորոգման գործարանում, 1955թ․-ին տեղափոխվեց Հայաստան և սկսեց աշխատել «Հայֆիլմ» կինոստուդիայում։ 10 տարի անց դարձավ բեմադրող օպերատոր` նկարահանելով ավելի քան 30 ֆիլմ։ Նրա նշանավոր աշխատանքների թվում են «Մորգանի խնամին», «Հեղնար աղբյուր», «Քաոս», «Խոշոր շահում», «Զինվորն ու փիղը», «Որտե՞ղ էիր, մարդ աստծո» և բազմաթիվ այլ ֆիլմեր։
Աթոյանցը սիրով էր վերաբերվում իր բոլոր ֆիլմերին՝ առանց բացառության, սիրով և ակնածանքով էր հիշում վարպետներին, որոնց հետ անցել էր իր հսկայական կինոճանապարհը` Հենրիկ Մարգարյան, Առնոլդ Աղաբաբով, Լաերտ Վաղարշյան, Յուրի Երզնկյան, Արման Մանարյան, Դմիտրի Կեսայանց։
2021թ․-ին մահացավ Ռուդոլֆ Վաթինյանը․ նա հայ կինոյի մյուս խոշորագույն օպերատորն էր, որի հետ հաճախ էին համեմատում Աթոյանցին, նրանց անհաշտ մրցակիցներ էին համարում։

Մրցակիցներն այլևս չկան, չկա նաև դարաշրջանը, իսկ նրանց հեռանալուց հետո նրանց սահմանած ուղենիշների հետ մրցակցելն ավելի ու ավելի անհնար է դառնում։ Նա կատակում էր, որ իր 90-ամյա հոբելյանի օրվանից սկսում է սեփական 100-ամյակի գլխավոր փորձը, նույնիսկ եթե չապրի մինչև այդ օրը։

Ձեռնափայտին հենվելով` ասում էր, որ եթե հանկարծ կինո նկարելու հնարավորություն ի հայտ գա, փայտը մի կողմ կնետի և տեղնուտեղը կուղղի մեջքը, որպես իսկական ատլանտ։ Եվ հենց այդ պահին Աթոյանցի դեմքին հայտնվում էր նրա հայտնի ու անմոռանալի ժպիտը, որն ականավոր օպերատորի և պայծառ մարդու ամենաստացված կադրն էր թվում։
Լրահոս
0