00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ադրբեջանը հեռուն գնացող նպատակներ ունի. Սահակյանը` գերիներին չվերադարձնելու մասին

Ադրբեջանը հայ ռազմագերիներին շահարկում է քաղաքական նպատակներով. Սահակյան
Բաժանորդագրվել
ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Բաքվում պահվող ռազմագերիների կյանքի իրավունքի պաշտպանվածությանը և նրանց նկատմամբ հնարավոր խոշտանգումների խնդրին։
Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիներն ունեն պատանդի կարգավիճակ։ Պաշտոնական Բաքուն նրանց շահարկում է քաղաքական նպատակներով։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։
«Ադրբեջանական իշխանությունները հավելյալ լծակ են ստեղծում հայ հասարակության վրա ներազդելու համար և դա անում են, քանի որ քաղաքական օրակարգում կան դեռևս չլուծված խնդիրներ»,- ասաց նա։
Гражданские объекты Степанакерта после ночного обстрела (31 октября 2020). Карабах - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Նա ընդամենը ութ տարեկան էր․ 44-օրյա պատերազմի առաջին զոհի պատմությունը
Սահակյանի խոսքով` այն ռազմագերիները, որոնց մասին պաշտոնապես հայտարարել է Ադրբեջանը, կյանքի իրավունքի առումով պաշտպանված են, ինչը չենք կարող ասել նրանց նկատմամբ հնարավոր խոշտանգումների, նվաստացումների մասին։ Ճիշտ է` Կարմիր խաչը պարբերաբար այցելում է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին, սակայն պարզ է, որ այդ այցելություններն ամենօրյա բնույթ չեն կրում։

«Այցելությունները շատ հաճախակի չեն, այսինքն` ամիսը մեկ, երբեմն` երկու ամիսը մեկ անգամ, իսկ այդ ընթացքում վատ վերաբերմունքի կամ խոշտանգումների ենթարկելու հեռանկարներ կան, ավելին վնասվածքներն են հաճախ վերանում, բայց հասկանալի է, որ հակահայկականության պայմաններում նրանք նման վերաբերմունքի արժանանալու են»,- նշեց Սահակյանը։

Սահակյանի կարծիքով` ադրբեջանական կողմը հայ ռազմագերիների հարցը կշարունակի շահարկել այնքան ժամանակ, քանի դեռ քաղաքական օրակարգում եղած խնդիրներն ամբողջովին չեն լուծվել։ Իսկ այստեղ Ադրբեջանը հեռուն գնացող նպատակներ ունի։ Նա ձգտում է Հայաստանի հետ սահմանագծման և սահմանազատման ժամանակ առավելագույնը պոկել և դրանք ամրագրել իրավաբանորեն, որպեսզի հայերի սերունդները տասնամյակներ անց հանդես չգան պահանջատիրության դիրքերից։
ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է ազատ արձակել հայ գերիներին․ նախագիծ է ընդունվել
Նշենք, որ 2020թ. նոյեմբերին ռազմական գործողությունների դադարեցման պահից ադրբեջանական գերությունից Հայաստան է վերադարձել 105 գերի։
Այժմ, Ադրբեջանում պահվող գերիների թիվը 45 է, ևս 80-ի մասին հայկական կողմը չհաստատված փաստարկներ ունի։
Լրահոս
0