00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:23
5 ր
Ուղիղ եթեր
09:28
31 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:07
51 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Աբովյան time
ԵԱՏՄ-ից դուրս գալը ՀՀ-ի համար տնտեսական ինքնասպանություն կլինի․ պոդկաստի հյուրը տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն է
18:15
43 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:44
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ավրորայի աղոթքը․ ինչպես հայ տղայի պատմությունը աղոթք դարձավ աշխարհի բոլոր որբերի մասին

© Photo : Charents Museum of Literature and ArtsАрмянские сироты
Армянские сироты - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Բաժանորդագրվել
Երգը ձայնագրվել է Հայաստանի և հայ ժողովրդի համար ծանր շրջանում՝ արցախյան պատերազմի օրերին, և արտացոլում է կորուստների ու հետևանքների ողջ ցավը։ Նկարահանումներն իրականացվել են Դիլիջանում։
«Ավրորայի աղոթքը» երգը, որը կատարում է ստամբուլահայ երգչուհի Սիբիլը, լայն արձագանք է գտել աշխարհի տարբեր երկրներում, այդ թվում՝ Թուրքիայում։ Ստեղծագործության հիմքում հայ որբի պատմություն է, բայց երաժիշտների ու մտավորականների շրջանակներում արդեն խոսում են այն մասին, որ սա ինտերնացիոնալ երգ է։
Ստեղծագործությունն ու կարճամետրաժ ֆիլմի ձևաչափով տեսահոլովակը Տիրամորն ուղղված աղոթք է՝ ցեղասպանությունների ու պատերազմների հետևանքով որբացած հազարավոր անմեղ երեխաների համար։
Երգը ձայնագրվել է Հայաստանի և հայ ժողովրդի համար ծանր ժամանակաշրջանում՝ Արցախում ռազմական գործողությունների օրերին, և արտացոլում է պատերազմի կորուստների ու հետևանքների ողջ ցավը։
«Ավրորայի աղոթքը» երգը գրվել է չորս տարի առաջ։ Երգի հեղինակը՝ Հասմիկ Հախվերդյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում խոստովանեց, որ աղոթքը գրել է Համահայկական բարեգործական միության պատվիրակ Դավիթ Ադամյանի օրագրում շարադրված պատմություններից մեկը կարդալուց հետո։
«Ադամյանը ծնունդով Ադանայից է, և 1904-ից 1920 թվականներին նա օրագիր է պահել, որում տարբեր դրվագներ ու իրադարձություններ է արձանագրել, ներկայացրել ցեղասպանության հետևանքով որբացածների հետ զրույցները։ Ինձ հատկապես հուզեց որբ տղայի հետ զրույցը։ Կարդացածիս տպավորության տակ էլ գրվեցին այս երգի տողերը»,-ասաց Հախվերդյանը։
© Sputnik / Aram NersesyanՀասմիկ Հախվերդյան
Координатор по маркетингу музея литературы и искусства им. Чаренца Асмик Ахвердян - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Հասմիկ Հախվերդյան
Նա որբերին մարդկային մեղքերի անմեղ կրողներ է անվանում և ընդգծում, որ երգի անվանումը նույնպես պատահական չի ընտրվել։ Երկու տարի մտածելուց հետո ի վերջո որոշել է Հայոց ցեղասպանության խորհրդանիշ դարձած Ավրորա Մարդիգանյանի պատվին անվանել։ Նրա խոսքով` վերնագիրն արդեն իսկ «մեսիջ» է աշխարհին այն մասին, որ հայերը զրկանքներով անցած, չարին ու որբությանը հաղթած ազգ են։
«Մենք ուզում ենք այդ միտքը հասցնել յուրաքանչյուրին, որպեսզի պատմությունն այլևս չկրկնվի, իսկ մարդկությունը կարողանա ճանապարհ հարթել դեպի բարին»,- ասաց Հախվերդյանը։

Երգեց, երբ ուժ չուներ

Սիբիլը երգի տեքստին ծանոթացել է դեռ չորս տարի առաջ։ Որոշվել է ձայնագրել այն, բայց առաջին փորձն անհաջող է եղել։ «Զգացմունքային չէր»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց երգչուհին։
Հաջորդ ձայնագրությունն արել են պատերազմի օրերին Արցախում։
«Երբ առաջին անգամ երգը ձայնագրեցինք, հասկացանք, որ սիրտ չկա մեջը, հոգի չկա։ Պատերազմի օրերին բոլորս ճնշված էինք, որևէ բան անելու ցանկություն ու տրամադրություն չկար, և այդ ժամանակ Հասմիկն առաջարկեց երկրորդ անգամ ձայնագրել երգը։ Ես սկզբում մերժեցի, բայց հետո համաձայնեցի»,- պատմեց Սիբիլը։
© Sputnik / Aram NersesyanՍիբիլ
Сибил - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Սիբիլ
Արդյունքում Հախվերդյանին հաջողվեց Սիբիլին համոզել կատարել «Ավրորայի աղոթքը»։ Նա վստահ էր, որ երգը հնարավոր է ճիշտ փոխանցել հենց այդպիսի հոգեվիճակում, և չսխալվեց։
Սիբիլի խոսքով՝ եթե հաջողվի հովանավոր գտնել, ապա «Ավրորայի աղոթքը» հավանաբար առանձին լիամետրաժ ֆիլմ կդառնա։ «Երգը թարգմանված է մի քանի լեզվով, այդ թվում՝ թուրքերեն։ Թուրքիայի իմ ծանոթները տպավորված էին, երբ լսեցին երգը, ասացին, որ աղոթքը համաշխարհային է և այն պետք է համատեղ կատարել»,-ասաց երգչուհին։

Ոչ թե տեսահոլովակ, այլ պատմություն

Տեսահոլովակի ռեժիսոր Հրանտ Մովսիսյան էլ Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սա սովորական հոլովակ չէ․ ներկայացված է պատմություն, որն արդիական է բոլոր ժամանակներում։ Նրա խոսքով` տեսահոլովակում խորհրդանիշը լուսանկարն է, որի շնորհիվ մարդիկ կարողանում են գտնել միմյանց։
Թուրքերը տղային նետել են կամրջից, բայց նա փրկվել է. հայ Մաուգլիի անհավանական պատմությունը
«1915թ․-ից մինչև օրս ոչինչ չի փոխվել։ Ֆիլմում ես փորձել եմ ցույց տալ մորը կորցրած փոքրիկ տղայի ուղին։ Մայրը նրան իր լուսանկարն է տալիս, և տղան այդ լուսանկարով անցնում է բազմաթիվ պատերազմների միջով»,-ասաց Մովսիսյանը։
© Sputnik / Asatur YesayantsՀրանտ Մովսիսյան
Грант Мовсесян в гостях радио Sputnik - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Հրանտ Մովսիսյան
Երեխան աղոթում է իր մոր համար, քանի որ չգիտի` ինչ կարող է պատահել։ Մայրն այս դեպքում Հայաստանն է, որը մենք՝ հայերս, փորձում ենք պահպանել` ծառ տնկել, տուն կառուցել, մնալ մեր հողում։
Մովսիսյանն ընդգծեց, որ սցենարը մանրամասն մշակվել է, անցել իր հոգով։ Ռեժիսորն իրեն դրել է ծնողներին կորցրած տղայի տեղում և փորձել է հերոսի միջոցով փոխանցել, թե ինչպես են այդ իրավիճակում երեխաները պահում իրենց։ Տղայի դերի համար Մովսիսյանը մեկ ամիս շարունակ դերասան է փնտրել, արդյունքում հաստատվել է Արթուր Մարգարյանի թեկնածությունը։
Ռեժիսորը նշեց, որ երեխան, չնայած իր տարիքին, այնպես է դերի մեջ մտել, որ նույնիսկ օգնել է նկարահանող խմբին։ Նկարահանումներն իրականացվել են Դիլիջանում։
Լրահոս
0