https://armeniasputnik.am/20210927/fransian-janq-chi-khnaji-eahk-mkh-shrjanakum-erkkhvosutjan-versksmany-npastelu-hamar-33691197.html
Ֆրանսիան ջանք չի խնայի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար
Ֆրանսիան ջանք չի խնայի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար
Ֆրանսիայի դեսպանությունը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը։ 27.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-27T16:49+0400
2021-09-27T16:49+0400
2022-01-30T13:28+0400
հայաստան
ադրբեջան
եահկ մինսկի խումբ
ֆրանսիա
դեսպանատուն
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/435/19/4351967_0:85:1600:985_1920x0_80_0_0_3a208ee31f65110155905ae848416ffb.jpg
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիան վերահաստատել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ կարգավորելու պատրաստակամությունը։ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասված է.Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը նաև անկեղծ վշտակցություն ու զորակցություն է հայտնել 44-օրյա պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին։Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգել է նահատակների հիշատակը։Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:
ադրբեջան
ֆրանսիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/435/19/4351967_88:0:1512:1068_1920x0_80_0_0_868c766a01436b7672631a9f9c6d51dc.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, ադրբեջան, եահկ մինսկի խումբ, ֆրանսիա, դեսպանատուն
հայաստան, ադրբեջան, եահկ մինսկի խումբ, ֆրանսիա, դեսպանատուն
Ֆրանսիան ջանք չի խնայի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար
16:49 27.09.2021 (Թարմացված է: 13:28 30.01.2022) Ֆրանսիայի դեսպանությունը մեկ րոպե լռությամբ հարգել է 44-օրյա պատերազմի նահատակների հիշատակը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. Ֆրանսիան վերահաստատել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խաղաղ կարգավորելու պատրաստակամությունը։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում ասված է.
«Ֆրանսիան ջանք չի խնայի, որպեսզի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում նպաստի կողմերի միջև երկխոսության վերսկսմանը՝ հակամարտության տևական կարգավորման և Հարավային Կովկասում իրավիճակի կայունացման նպատակով»։
Ֆրանսիայի դիվանագիտական ներկայացուցչությունը նաև անկեղծ վշտակցություն ու զորակցություն է հայտնել 44-օրյա պատերազմի զոհերի և վիրավորների ընտանիքներին։
Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն առավոտյան ժամը 11։00-ին մեկ րոպե լռությամբ հարգել է նահատակների հիշատակը։
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ
հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ըստ
ՀՀ քննչական կոմիտեի` պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից
Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ: