Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Ինչն Ալիևին կստիպի գնալ բանակցությունների, կամ ում էր ուղղված նրա հայտարարությունը

Քեռյան. Ալիևի հայտարարությունն ինքնըստինքյան հարված է միջազգային հանրությանը
Քաղաքագետ, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դասախոս Գարիկ Քեռյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որն առնչվում է Արցախյան հակամարտությանն ու Արցախի կարգավիճակին։
Ալիևի հայտարարությունն ինքնըստինքյան հարված է միջազգային հանրությանը և ուղղված է առաջին հերթին համանախագահներին, որովհետև Մինսկի խմբի ձևաչափը ստեղծված է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար։ Անդրադառնալով Արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի առթիվ Ադրբեջանի ղեկավարի հայտարարությանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Գարիկ Քեռյանը։
Նշենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն արցախյան 44-օրյա պատերազմի տարելիցի առթիվ հանես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը լուծվել է սեփական ուժերով` ճնշումներին հակառակ։
Գեղամ Ստեփանյան - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Ադրբեջանի գործողությունների զոհ են դարձել 80 քաղաքացիական անձինք, 38-ը՝ գերության մեջ
Ադրբեջանի նախագահն ասել է, որ համանախագահներից պետք է առաջարկություններ ստացվեն, բայց քանի որ նախաձեռնություն չկա, Մինսկի խմբի գործունեության մասին խոսելն անտեղի է։
«26 տարի շարունակ հայտարարվել է, որ հակամարտությունը պետք է լուծվի առանց ուժի կիրառման, սակայն սանձազերծելով պատերազմ` Ալիևը խախտեց այդ կարևոր սկզբունքը, ինչից էլ փլուզվեց հիմնախնդրի կարգավորման տրամաբանական գործընթացը։ Հիմա, երբ Ալիևը հայտարարում է, թե հակամարտությունը հանգուցալուծված է, դա նշանակում է, որ նա հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ չի կարող պատասխանել գլխավոր հարցին, թե ինչպես է լուծված Արցախի բնակչության ինքնորոշման իրավունքն ու Արցախի կարգավիճակի խնդիրը»,– նշեց քաղաքագետը։

Քեռյանի կարծիքով` Ալիևի դեպքում կարելի է ասել, որ գողն ավելի բարձր է գոռում` բռնեք գողին, այսինքն` Ադրբեջանի նախագահն ինքն էլ շատ լավ հասկանում է, որ հակամարտությունն այդուհանդերձ լուծված չէ, և, բարձր բղավելով, թաքցնում է հենց հիմնախնդրի չլուծվածության իրողությունը։ Մինչդեռ ամբողջ միջազգային հանրությունը հիմնախնդիրը դիտարկում է մարդու իրավունքների համատեքստում, այսինքն` խնդիրն Արցախի ժողովրդի ինքնորոշման կամարտահայտության մեջ է։

«Եթե Արցախում մնացած չլիներ պետական ադմինիստրացիան և վարչականորեն չունենար իր ենթակայության տակ գտնվող տարածքներ և եթե դրանք անվտանգության տեսանկյունից ապահովված չլինեին ռուս խաղաղապահների կողմից, գուցե հնարավոր լիներ ասել, թե Ադրբեջանը լուծել է խնդիրը, մինչդեռ Ալիևը սարսափում է այն հանգամանքից, որ իրավիճակը տանում է դեպի ԼՂ կարգավիճակի շուրջ բանակցությունների։ Ալիևի լեզուն երկար է, որովհետև Ադրբեջանի թիկունքում կանգնած է Թուրքիան»,– նշեց քաղաքագետը։
Պայմանավորված ամսաթիվ չկա. Մհեր Գրիգորյանի գրասենյակը` Ալիևի հայտարարության մասին
Քեռյանի դիտարկմամբ` Հայաստանի վիճակը պատերազմից հետո այնպիսին է, որ միջազգային գործընթացներում նրա սուբյեկտայնության մակարդակը բավականին ցածրացել է, և առկա մարտահրավերները թույլ չեն տալիս կտրուկ ու վճռական քայլեր կատարել միջազգային ասպարեզում։ Ըստ նրա` Հայաստանն այդուհանդերձ պետք է սերտորեն աշխատի համանախագահների, առաջին հերթին Ռուսաստանի հետ, որն ապահովում է ոչ միայն արցախահայության, այլև ՀՀ սահմանների անվտանգությունը, հետևաբար համատեղ ճնշումը կարող է Ալիևին ստիպել, որ նստի բանակցությունների սեղանի շուրջ։
Պետք է միացյալ լինենք, քանի որ կարող է նորից պատերազմի առաջ կանգնենք. Սասուն Միքայելյան
Հավելենք, որ ՀՀ ԱԳՆ–ն իր հերթին այսօր հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը ենթադրում է Արցախի կարգավիճակի որոշում՝ հաշվի առնելով ինքնորոշման իրավունքի իրացումն ու Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала