ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը հույս ունի, որ Հայաստանն ու Ադրբեջանը կշարունակեն երկխոսությունը

© AP Photo / K.M. ChaudaryԱնտոնիո Գուտերեշ
Անտոնիո Գուտերեշ - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Անտոնիո Գուտերեշ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպումը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի - Sputnik. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հույս է հայտնել, որ, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 76-րդ նստաշրջանի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից հետո երկու երկրները կշարունակեն երկխոսությունը: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարի գրասենյակի կողմից այսօր տարածված հայտարարության մեջ:
Министр иностранных дел Арарат Мирзоян - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2021
ԱԳՆ–ն ներկայացրել է Արարատ Միրզոյանի ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպման մանրամասները


«Գլխավոր քարտուղարը ողջունում է նախարարների անմիջական երկխոսության վերսկսումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ պատերազմից մեկ տարի անց և հույս ունի, որ այդ ջանքերը կշարունակվեն և կդառնան ավելի լայն երկխոսության մաս` լուծելու առկա խնդիրները և կայուն խաղաղ կարգավորման հասնելու համար»",-ասվում է հայտարարության մեջ:
Արարատ Միրզոյանը գերիների թեմայով խոսել է ԵԱՀԿ գործող նախագահի հետ

Ինչպես արդեն հայտնել էինք, ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Լրահոս
0