Փաշինյանը 1 րոպե լռությամբ հարգանքի տուրք է մատուցել պատերազմի զոհերի հիշատակին. տեսանյութ

Բաժանորդագրվեք
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Զինվորի տուն։ Այցի տեսագրությունը հրապարակվել է Facebook–ում։
«Զինվորի տանը Հայրենիքի պաշտպանների հետ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք՝ հերոս հայորդիների հիշատակին»,– գրված է տեսագրությանը կից։
Նիկոլ Փաշինյանը Եռաբլուր է այցելել
Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։
2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցին ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` պատերազմի հետևանքով հայկական կողմը 3781 զոհ է ունեցել։ 2021 թվականի սեպտեմբերի 27-ի դրությամբ` անհայտ է 231 զինծառայողների ու 22 քաղաքացիական անձանց գտնվելու վայրը։ Մինչ օրս Ադրբեջանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետություն են հանձնվել գերեվարված ընդհանուր թվով 108 զինծառայող և քաղաքացիական անձ:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала