Տնտեսությունն աճել է 5 տոկոսով, գները` 5.7. ԱԺ–ում քննարկում են բյուջեի կատարման ընթացքը

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Խաչատրյան
Տիգրան Խաչատրյան - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը ներկայացրեց 2021 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքը։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik. 2021թ.–ի առաջին կիսամյակում Հայաստանի տնտեսությունը գրանցել է 5 տոկոս տնտեսական աճ։ Այսօր ԱԺ ֆինանսավարկային ու բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում տեղեկությունը հայտնեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը` ներկայացնելով 2021 թվականի պետական բյուջեի կատարման ընթացքը։
Եթե գողը տնից չլինի. փայտի մաֆիայի շրջանառությունը 100 միլիոնավոր դրամների է հասնում
«Բոլոր ոլորտները աճի միտում են արձանագրել։ Առավել բարձր աճ են արձանագրել ծառայություններն ու առևտուրը, բայց նաև շինարարությունը, գյուղատնտեսությունը և արդյունաբերությունը։ Արդյունաբերության աճը հիմնականում պայմանավորված է եղել հանքագործական արդյունաբերության ու բաց հանքերի շահագործման հետ, գյուղատնտեսությունը հիմնականում աճել է բուսաբուծության ոլորտում դիտարկված բարձր տնտեսական ակտիվությամբ, շինարարությունն աճել է առավելապես պետական բյուջետային միջոցներով ու բնակչության միջոցներով իրականացված շինաշխատանքների հաշվին»,– ասաց Խաչատրյանը։
«Տնտեսական աճի որակը չափազանց ցածր է». Ատոմ Մարգարյան - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
ՌԱԴԻՈ
Տնտեսական աճի որակը չափազանց ցածր է. Ատոմ Մարգարյան
Տարին աչքի է ընկել նաև գնաճի բարձր ցուցանիշներով։ Նախարարի խոսքով` այն կազմել է 5.7 տոկոս։ Սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գնաճը կազմել է 7.7 տոկոս, ալկոհոլային խմիչքներինն ու ծխախոտինը` 9.1, ոչ պարենային ապրանքների գները` 7.9, իսկ ծառայությունների սակագները` 2 տոկոս։
Հայաստանում ներդրումների համար շահութաբեր ոլորտները գնալով պակասում են. Քթոյան
Աշխատավարձերը, ըստ նախարարի, այս տարի հունվար–հունիսին աճել են 5.4 տոկոսով, ընդ որում`պետական հատվածում` 3.9 տոկոսով, մասնավոր հատվածում` 5.9 տոկոսով։ Արդյունքում պետական միջին աշխատավարձն այդ ժամանակահատվածում կազմել է 168 300 դրամ, մասնավորում` 209 900 դրամ։
Сурен Парсян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 09.09.2021
ՌԱԴԻՈ
Կառավարության խորամանկությունը. ինչի՞ հաշվին են Հայաստանում աճել հարկային եկամուտները
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала