Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ծրագիր դեռ չունի. Չավուշօղլու

© Sputnik / Илья Питалев / Անցնել ֆոտոբանկՄևլութ Չավուշօղլու
Մևլութ Չավուշօղլու - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Թուրքիայի արտգործնախարարը խոսել է Ադրբեջանի առաջարկած խաղաղության պայմանագրի ու Նիկոլ Փաշինյանի հայտարարության մասին։
ԵՐԵՎԱՆ, 27 սեպտեմբերի – Sputnik . Թուրքիան դրական է ընդունում Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հայտարարությունները, բայց կոնկրետ դեռևս ծրագիր չկա, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ծրագիր դեռ չկա։ (ՀՀ վարչապետ Նիկոլ) Փաշինյանը հայտարարություններ արեց, մենք դրանք դրական ընդունեցինք։ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի առաջարկ է արել Հայաստանին։ Հայաստանն առայժմ դրական պատասխան չի տվել։ Բայց ցանկացած քայլ մենք կքննարկենք Ադրբեջանի հետ և համատեղ կձեռնարկենք», - ասել է Չավուշօղլուն ադրբեջանցի գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 24.09.2021
Հայաստանը պետք է կարգավորի հարաբերությունները Թուրքիայի հետ. ԱԽ քարտուղար
Հիշեցնենք` Փաշինյանը սեպտեմբերի 8-ին կառավարության նիստում հայտարարել էր Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու պատրաստակամության մասին:
Մինչ այդ` օգոստոսին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը CNN Turk-ին տված ծավալուն հարցազրույցում ասել էր, որ Ադրբեջանը ցանկանում է խաղաղության պայմանագիր ստորագրել Հայաստանի հետ, որպեսզի Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, և սկսվի սահմանազատման, այսինքն՝ սահմանների հաստատման գործընթաց։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала