00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Գառնիկ Դանիելյան
Բա վաղը, մյուս օր ո՞նց են իրենց երեխեքի աչքերին նայելու․Դանիելյան
13:07
1 ր
Հակոբ Արշակյան
Միջպետական ճանապարհ փակելը հարց լուծելու ճանապարհ չէ և չի կարելի նման բան անել․Արշակյան
13:09
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Շուշիի դեպքերով հարցաքննվել են Արցախի նախագահը, ՊԲ հրամանատարներ և այլ պաշտոնյաներ

© Photo : Facebok / Արարատ Միրզոյան - Ararat Mirzoyan Արայիկ Հարությունյան
Արայիկ Հարությունյան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Արայիկ Հարությունյան. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ավելի քան 800 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, դատարան է ուղարկվել ընդհանուր 48 քրեական գործ։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. 44-օրյա պատերազմի ընթացքում Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության պաշտպանունակության, զինվորական ծառայության դեմ ուղղված առերևույթ հանցագործությունների փաստերի առթիվ ավելի քան 2000 քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ դատախազությունը։
Азербайджанская автоколонна на дороге Шуши - Кармир Шука - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2021
Ադրբեջանցիները Շուշին դարձնելու են «ուխտավայր». Դավիթ Բաբայանը` այնտեղ կատարվողի մասին
Նշվում է, որ քրեական գործերը հարուցվել են ՀՀ քրեական օրենսգրքի 235-րդ (Ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը), 238-րդ ( Զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր հափշտակելը կամ շորթելը), 307.4-րդ (Պետական գաղտնիք պարունակող փաստաթղթերի կամ համակարգչային տեղեկատվության հետ վարվելու կանոնները խախտելը) 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), 327-րդ (Ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, վարժական հավաքներից կամ զորահավաքներից խուսափելը) 356-րդ (Հրամանը չկատարելը), 358-րդ, (Պետի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը), 359-րդ (Զինծառայողների փոխհարաբերությունների կանոնագրքային կանոնները խախտելը նրանց միջև ստորադասության հարաբերությունների բացակայության դեպքում), 361-րդ (Զորամասը կամ ծառայության վայրն ինքնակամ թողնելը) 362-րդ (Դասալքությունը), 363-րդ (Անդամախեղելու, հիվանդության սիմուլյացիայի կամ ապօրինի այլ եղանակով զինվորական ծառայությունից խուսափելը), 364-րդ (Զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելը), 365-րդ (Մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը), 372-րդ (Ռազմական գույքը կորցնելը կամ փչացնելը), 373-րդ (Զենքի, ռազմամթերքի և շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող առարկաների, նյութերի հետ վարվելու կանոնները խախտելը), 375-րդ (Իշխանությունը չարաշահելը, իշխանազանցությունը կամ իշխանության անգործությունը) 376-րդ (Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ), 299-րդ (Պետական դավաճանությունը) և 302-րդ (Լրտեսությունը), 311-րդ (Կաշառք ստանալը), 312-րդ (Կաշառք տալը), 313-րդ (Կաշառքի միջնորդությունը), 177-րդ (Գողությունը) և 178-րդ (Խարդախությունը) հոդվածներով։
"Լինելով Շուշիում` ես շատ հպարտ էի". ՀՀ նախագահը` արցախյան ժառանգության պահպանման մասին
Նշենք, որ նշված քրեական գործերով կպարզվեն Արցախի Հանրապետության հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմաններ և դեպի ԱՀ-ի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները: Քննության առարկա են "Նժդեհ" կոչվող բարձունքի ("Լելե-Թեփե") Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող՝ հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված և իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաև զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված՝ հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները։

Միայն ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում Արցախի հարավային ուղղությամբ և դեպի Շուշի, Շուշիում տեղի ունեցած իրադարձությունների ու գործողությունների վերաբերյալ քննվող քրեական գործով շուրջ 150 անձ է (այդ թվում՝ ԱՀ նախագահ, ՊԲ հրամանատարներ, ԱՀ նախագահի խորհրդական, ՊԲ հրամանատարի տեղակալ, ԱՀ անվտանգության խորհրդի նախկին քարտուղար և այլոք) հարցաքննվել են:

Նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա ավելի քան 800 անձ ներգրավվել է որպես մեղադրյալ, այդ թվում նաև՝ ՀՀ ԶՈւ բարձրաստիճան սպաներ։
Ըստ էության քննելու համար դատարան է ուղարկվել ընդհանուր 48 քրեական գործ՝ 55 անձի վերաբերյալ:
Լրահոս
0