80 քաղաքացիական զոհերից 68-ը տղամարդիկ են, 12-ը կանայք. մեկը մահացել է Ադրբեջանի բանտում

Գեղամ Ստեփանյան - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Գեղամ Ստեփանյան. Արխիվային լուսանկար
Արցախի ՄԻՊ–ը ներկայացրել է մեկ տարվա ընթացքում Ադրբեջանի ԶՈւ կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցը։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան գեղամ Ստեփանյանը հրապարակել է ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական անձանց սպանության դեպքերի վերաբերյալ զեկույցի թարմացված տարբերակը։ Նա այն հակիրճ ներկայացրել է Facebook–ի իր պաշտոնական էջում։
Զեկույցում ամփոփվել են 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ-ի սեպտեմբերի 27-ը ընկած ժամանակահատվածում Արցախի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փաստահավաք աշխատանքների արդյունքում հավաքագրված տվյալներն Ադրբեջանի զինված ուժերի կողմից Արցախի քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման և ներխուժման հետևանքով զոհված քաղաքացիական անձանց վերաբերյալ։
Արցախ, Մարտունի - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Կիսատ մնացած երազանքներն ու դատարկ մնացած տունը. ինչպես պատերազմը խեղեց շատերի ճակատագիրը
«Մինչև 2021թ․ սեպտեմբերի 27-ը հավաքագրված տվյալներով պարզվել է Ադրբեջանի զինված ուժերի կողմից սպանված 80 քաղաքացիական անձանց ինքնությունը։ 42 քաղաքացիական անձինք սպանվել են ադրբեջանական զինված ուժերի հեռահար հարվածների՝ ներառյալ՝ հրթիռակոծության, հրետակոծության, ռմբակոծության, դիվերսիոն խմբերի հրազենային կրակոցների հետևանքով, իսկ 38 քաղաքացիական անձինք սպանվել են ադրբեջանական գերության կամ առնվազն վերահսկողության ներքո՝ ֆիզիկական բռնության, դանակահարության, գլխատման, հրազենային մերձակա կրակոցի և այլ անմիջական միջոցների կիրառմամբ: 80 քաղաքացիական զոհերից 68-ը տղամարդիկ են, 12-ը կանայք։ 52 քաղաքացիական անձ սպանվել է բնակության վայրում, 15-ը` հասարակական վայրում, 11-ը` աշխատանքի վայրում, 1 հոգի` ադրբեջանական բանտում։ Քաղաքացիական զոհերի թվում մեծամասնություն են կազմում 63 և ավելի տարիք ունեցող անձինք»,–ասված է հաղորդագրության մեջ։
ԵԽԽՎ -ն բանաձև է ընդունել Հայաստանի և Ադրբեջանի հակամարտության հետևանքների վերաբերյալ
Մարդու իրավունքների պաշտպանն արձանագրել է նաև 163 քաղաքացիական անձի վիրավորման դեպք, որոնց զգալի մասը տեղի է ունեցել այլ անձանց մահվան հանգեցրած հարվածների հետևանքով: Ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներից երկու տասնյակ քաղաքացիական անձանց ճակատագիրը դեռևս մնում է անհայտ։

Ընդգծվում է, որ ներկայացվել են միայն անառարկելի հիմքերով ապացուցված դեպքերը։ Յուրաքանչյուր քաղաքացիական զոհի սպանության հանգամանքների վերաբերյալ զեկույցում ներկայացված է հակիրճ նկարագրություն։

Զեկույցը պատրաստվել է փակ և հրապարակային տարբերակով։ Փակ զեկույցում ավելացված են բազմաթիվ լուսանկարներ՝ ներկայացնելով զոհերին մահից առաջ ու հետո: Հրապարակային զեկույցը պատրաստվել է առանց լուսանկարների՝ հաշվի առնելով դրանցում առկա դաժան ու զգայուն պատկերները:
ԵԽԽՎ բանաձևում ներառվել է Արման Թաթոյանի` անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը
Զեկույցի փակ տարբերակն ուղարկվել է միջազգային համապատասխան կառույցներին, հրապարակային տարբերակը հասանելի է հետևյալ հղմամբ։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала