ԱԽ քարտուղարն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակը

© Photo : Facebook / ՀՀ Անվտանգության խորհուրդ / Security Council of ArmeniaСекретарь Совбеза Армен Григорян принял Чрезвычайного и полномочного посла США в Армении Лин Трейси (28 сентября 2021). Еревaн
Секретарь Совбеза Армен Григорян принял Чрезвычайного и полномочного посла США в Армении Лин Трейси (28 сентября 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ու Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին անդրադարձել են հայ-ադրբեջանական սահմանային իրավիճակին:
Ինչպես հայտնում են ԱԽ–ից, Գրիգորյանը նշել է, որ տարածաշրջանում հաղորդակցության ուղիների ապաշրջափակումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ տարածաշրջանում երկարաժամկետ և կայուն խաղաղության հաստատման հարցում:
Արմեն Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 25.09.2021
Ադրբեջանում շփոթմունք կա. ԱԽ քարտուղարը` ԼՂ հարցի և սահմանազատման մասին
Կողմերը բարձր են գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի քաղաքական կարգավորմանը:
Լին Թրեյսին ողջունել է Հայաստանի կառավարության ջանքերը դատաիրավական համակարգում բարեփոխումների և կոռուպցիայի դեմ պայքարի ուղղություններով՝ մատնանշելով ժողովրդավարական բարեփոխումների գործընթացում երկու երկրների շարունակական համագործակցության արդյունավետությունը:
ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին այսօր հանդիպել էր նաև ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հետ։ Զրույցի ընթացքում կողմերը կարևորել էին ԱՄՆ դերակատարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում:
Լրահոս
0