00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:20
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:37
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Первая биография Ивана IV. Кто и для кого ее писал?
15:04
24 ր
Исторический ликбез
Тиран или помазанник божий? Кем был Иван Грозный?
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արցախի մասին «Երբ որ քամին հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը

© Photo : Screenshot / Youtube / National Cinema Center of ArmeniaКадр из фильма Норы Мартиросян "Когда утихнет ветер"
Кадр из фильма Норы Мартиросян Когда утихнет ветер - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Բաժանորդագրվել
Հայկական ազգային կինոակադեմիայի ընտրությամբ Հայաստանից այս ֆիլմը կպայքարի «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Հայկական «Երբ որ քամի հանդարտվի» ֆիլմը կառաջադրվի «Օսկար» մրցանակաբաշխությանը։ Տեղեկությունը հայտնում է Հայկական ազգային կինոակադեմիան։
«Հայկական ազգային կինոակադեմիայի՝ սեպտեմբերի 27-ին տեղի ունեցած նիստում կայացած փակ քվեարկությամբ Ամերիկյան կինոակադեմիայի «Օսկար» ամենամյա մրցանակաբաշխության «Լավագույն օտարալեզու ֆիլմ» անվանակարգում առաջադրվելու համար քվեարկության մասնակիցների ձայների մեծամասնությամբ ընտրվեց «Երբ որ քամին հանդարտվի» (ռեժիսոր՝ Նորա Մարտիրոսյան) գեղարվեստական ֆիլմը», – ասված է հաղորդագրության մեջ։
Նշենք, որ սա չի նշանակում, որ ֆիլմը մտել է «Օսկարի» վերջնական անվանակարգերի մեջ, ամերիկյան կինոակադեմիկոսները մինչև հաջորդ տարվա սկիզբ կընտրեն 5 օտարալեզու ֆիլմ ամբողջ աշխարհից: Հայկական այս ֆիլմը կլինի նրանց ընտրության ցուցակներում։
«Երբ որ քամին հանդարտվի» ֆիլի իրադարձությունները զարգանում են Արցախում։ Ֆիլմի հերոսը` ֆրանսիացի Ալենը, օդանավակայանների աուդիտորը, ժամանում է Արցախ` ուսումնասիրելու այնտեղ նոր կառուցված օդանավակայանը, տեսնելու` արդյոք այն համապատասխանում է միջազգային նորմերին։
Տավուշի Խաշթառակ գյուղն այսօր - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Մեծ կինոյի փոքրը գյուղը․ ինչպես են նկարահանվել «Մենք ենք, մեր սարերն» ու այլ սիրված ֆիլմեր
Եվ Ալենը հետզհետե ճանաչում է Արցախը` մի երկիր, որը որոշ քարտեզների վրա նշված չէ, բայց որը իրականում գոյություն ունի իր բնակիչներով, իր կառավարությամբ, իր համակարգերով, իր մշակութային դաշտով։ Երկիր, որը ինքնահռչակված է, թշնամի պետությունով շրջապատված. ոչ հաստատուն սահմաններ ունեցող այս երկիրը փորձում է ոտքի կանգնել անկախության համար մղված պատերազմից հետո (խոսքը Արցախյան Առաջին պատերազմի մասին է):

Գլխավոր կերպարները մարմնավորել են Դավիթ Հակոբյանը, Հայկ Բախրյանը, Արման Նավասարդյանը, Գրեգոար Քոլինը, Նարինե Գրիգորյանը, Վարդան Պետրոսյանը։

Հիշեցնենք, որ երկար տարիներ խոսակցություններ էին գնում Ստեփանակերտի օդանավակայանը գործարկելու մասին։ Օդանավակայանի վերաբացումը նախատեսված էր կատարել 2011թ. մայիսին 9-ին։ Հայաստանի այդ ժամանակվա նախագահ Սերժ Սարգսյանը նույնիսկ խոստացել էր, որ Երևան–Ստեփանակերտ թռիչք կատարող առաջին օդանավի առաջին ուղևորն է լինելու։
Կոմիտասի թուրք ընկերն ու Համիդյան ջարդերը. կայացավ «Սողոմոնի երգերը» ֆիլմի պրեմիերան
Սակայն հետագայում օդանավակայանի վերաբացումն անորոշ ժամանակով հետաձգվեց. պաշտոնական վարկածով` զուտ միայն տեխնիկական պատճառներով,, սակայն կան կարծիքներ, որ օդանավակայանի բացումը անընդհատ հետաձգվում է քաղաքական պատճառներով. Բաքուն սպառնում էր պայթեցնել ինքնաթիռը։
Լրահոս
0