Երևանում սպանել են «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրենի աղջկան. մանրամասներ

© Photo : official site of the Investigative Committee of RAԴեպքի վայրում աշխատող իրավապահներ
Դեպքի վայրում աշխատող իրավապահներ - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Դեպքի վայրում աշխատող իրավապահներ
Ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են սպանությունը կատարած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը։
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի – Sputnik. Այսօր Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց կրակոցների հետևանքով մահացած 27-ամյա Դիանա Դարբինյանը Վանաձոր քաղաքում հայտնի գործարար, «Գլորիա» կարի ֆաբրիկայի գլխավոր տնօրեն Բագրատիոն Դարբինյանի աղջիկն է։ Իսկ հրազենային վիրավորում ստացած 29-ամյա Վազգեն Մարգարյանը Դարբինյանի ամուսինն է, որն աշխատում է հանրապետությունում հայտնի ՍՊԸ-ներից մեկում որպես տնօրեն։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։

Ըստ հաղորդագրության` ոստիկաններն ու քննիչներն արդեն պարզել են սպանությունը կատարած և դեպքի վայրից փախուստի դիմած ենթադրյալ կասկածյալի ինքնությունը, որը Երևանի 24-ամյա բնակիչ է։

Պարզվել է նաև, որ մինչ կրակոցները կասկածյալի (անունը Լևոն է) և Մարգարյանի միջև կենցաղային հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի սրճարաններից մեկում, որը վերածվել է ծեծկռտուքի։
Հիշեցնենք` այս գիշեր կրակոցներ են հնչել Երևանի «Հաղթանակ» զբոսայգու դիմաց։ Ըստ ՔԿ–ի` անհայտ անձը կրակոցներ է արձակել «Լենդ Ռովեր» մակնիշի ավտոմեքենայի մոտ գտնվող երեք անձանց ուղղությամբ և դիմել փախուստի:
Արձակված կրակոցների հետևանքով տղամարդը աջ ոտքի շրջանում ստացել է հրազենային մարմնական վնասվածք, իսկ նրա կինը տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է ինքնաձիգի 15 հատ կրակված պարկուճ, իսկ «Հաղթանակ» զբոսայգու դիմացի հատվածում գտնվող կանգառի հարևանությամբ՝ պատի և կանգառի վրա, կրակոցների հետևանքով առաջացած վնասվածքների հետքեր:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала