Фон для радио  - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կրքեր Շուշիի եկեղեցու անվան շուրջ. ի՞նչ է իրականում կատարվել ԵԽԽՎ–ում

Ռուբեն Ռուբինյան. ԵԽԽՎ–ն դատապարտել է Ադրբեջանի կողմից առաջ քաշված աղվանական լեգենդի կիրառումը
ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակությունը ցանկացել է փոփոխություն անել Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց տաճարի անվան մեջ։
ԱԺ փոխնախագահ, ԵԽԽՎ–ում հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը պարզաբանել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանաձևում Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու անվանը վերաբերող կետը։ Ավելի վաղ մի շարք հայկական ԶԼՄ-ներ և Telegram-ալիքներ գրել էին, որ ադրբեջանական պատվիրակության առաջարկով բանաձևի հեղինակները «Սուրբ Ղազանչեցոց» անվանումը փոխել են և դարձրել «Ղազանչի»:

«Եկեղեցու անվանումը չի փոխվել։ Նախնական տեքստում գրված էր «Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց» տաճար, սակայն ադրբեջանցիների առաջարկած փոփոխությամբ` դրան ավելացվում էր «Ղազանչի» անվանումը, որն իբր իրենց անվանումն է։ Մենք փորձեցինք այնպես անել, որ այդ առաջարկը չանցնի, բայց բանաձևն ընդունվեց, և Սուրբ Ղազանչեցոցի կողքին ավելացավ նաև Ղազանչի անվանումը, ինչպես օրինակ գրվում է Շուշի/Շուշա»,– Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով` հայկական կողմը փորձել է հնարավոր ամեն բան անել, բայց զեկուցողը փորձել է բալանսը պահպանել։
«Փոխարենը կան շատ ավելի կարևոր փոփոխություններ, որոնք ձեռնտու են մեզ, օրինակ` նույն վերնագրի փոփոխությունը։ ԵԽԽՎ–ում հազվադեպ է լինում, երբ փոխվում է բանաձևի վերնագիրը»,– նշեց ԱԺ փոխնախագահը։
ԵԽԽՎ բանաձևում ներառվել է Արման Թաթոյանի` անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը
Վերոհիշյալ բանաձևի վերնագրում ավելացվել է «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» եզրույթը, մինչդեռ նախկին տարբերակում գրված է եղել «հայ–ադրբեջանական հակամարտություն»։ Ըստ ԱԺ փոխնախագահի` փոփոխված անվանումը շատ կարևոր է, քանի որ Ադրբեջանը փորձում է բոլոր միջազգային հարթակներից ջնջել «Լեռնային Ղարաբաղ» կամ «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» հասկացությունները, ինչպես օրինակ ՄԱԿ–ի ամբիոնից փորձեց նույնն անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Ռուբինյանի խոսքով` ԵԽԽՎ բանաձևում անդրադարձ կա Ադրբեջանի այսպես կոչված աղվանական լեգենդին, թե իբր հայկական եկեղեցիները աղվանական են, և դա ընդունված բանաձևով դատապարտվում է։
Հիշեցնենք` Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստում երեկ 80 կողմ, 18 դեմ, 3 ձեռնպահ ձայներով ընդունվեց «Հայ-ադրբեջանական հակամարտության/Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար խնդիրների հետևանքները» բանաձևը, որը պատրաստվել էր ԵԽԽՎ միգրացիայի, փախստականների և հարկադիր տեղահանվածների հարցերով զեկուցող Փոլ Գավանի զեկույցի հիման վրա:
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала