https://armeniasputnik.am/20210928/rvobert-qvocharjani-gvortsvov-daty-hetadzgvec-armen-gevvorgjany-nvor-pastaban-uni-33718591.html
Ռոբերտ Քոչարյանի գործով դատը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը նոր փաստաբան ունի
Ռոբերտ Քոչարյանի գործով դատը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը նոր փաստաբան ունի
Նիստի ընթացքում դատավորն ու նոր փաստաբանը վիճեցին. դատավորը թույլ չտվեց, որ Գևորգյանն ու Սահակյանը ելույթ ունենան: 28.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-28T14:06+0400
2021-09-28T14:06+0400
2021-09-28T15:31+0400
հայաստան
արմեն գևորգյան
դատ
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/0b/26421889_0:95:1601:995_1920x0_80_0_0_ad9a1473d581b9c97f348e08dc7cef7b.jpg
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:Դատը հետաձգվեց, քանի որ Գևորգյանը նոր փաստաբան ունի՝ Լուսինե Սահակյանը։ Դատարանը նրան մեկ շաբաթ տվեց գործի նյութերին ծանոթանալու համար։Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 5-ին` ժամը 13:00-ին:Նշենք, որ նիստի ընթացքում մի փոքր վիճաբանություն եղավ Լուսինե Սահակյանի և դատավոր Աննա Դանիբեկյանի միջև:Արմեն Գևորգյանը ցանկություն հայտնեց հայտարարությամբ հանդես գալ՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով երկրից մեկնելու համար թույլտվությունը մերժելու վերաբերյալ։ Սակայն Դանիբեկյանը թույլ չտվեց ընթերցել հայտարարությունը։ Գևորգյանն առարկեց, իսկ պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց ինքը ներկայացնել այդ հայտարարությունը, ինչը դատավորը նույնպես թույլ չտվեց։ Արդյունքում Աննա Դանիբեկյանը հրահանգեց խոսափողը վերցնել փաստաբանի մոտից։Նշենք, որ Գևորգյանն այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։Սեպտեմբերի 7-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանը հայտարարեց, որ այլևս չի պաշտպանելու նախկին փոխվարչապետ, ԱԺ գործող պատգամավոր Արմեն Գևորգյանի շահերը: Ալեքսանյանն այդ որոշումը կայացրել էր դատավոր Աննա Դանիբեկյանի հետ վեճից հետո։Հիշեցնենք, որ նախկին նախագահին առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել, իսկ նախկին փոխվարչապետին՝ փողերի լվացման մեղադրանք։Աննա Դանիբեկյանը չի կարողանում ցույց չտալ իմ նկատմամբ հակակրանքը. Արմեն Գևորգյանի պաշտպան
https://armeniasputnik.am/20210917/rvobert-qvocharjany-mvoskva-chi-mekni-partadrvats-chegharkel-en-ajcy-33385887.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/02/0b/26421889_12:0:1439:1070_1920x0_80_0_0_13b175c946de66118715d4df1b2373b8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, արմեն գևորգյան, դատ
հայաստան, արմեն գևորգյան, դատ
Ռոբերտ Քոչարյանի գործով դատը հետաձգվեց. Արմեն Գևորգյանը նոր փաստաբան ունի
14:06 28.09.2021 (Թարմացված է: 15:31 28.09.2021) Նիստի ընթացքում դատավորն ու նոր փաստաբանը վիճեցին. դատավորը թույլ չտվեց, որ Գևորգյանն ու Սահակյանը ելույթ ունենան:
ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի - Sputnik. Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը հետաձգեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի գործով դատական նիստը:
Դատը հետաձգվեց, քանի որ Գևորգյանը նոր փաստաբան ունի՝ Լուսինե Սահակյանը։ Դատարանը նրան մեկ շաբաթ տվեց գործի նյութերին ծանոթանալու համար։
Հաջորդ նիստը նշանակվեց հոկտեմբերի 5-ին` ժամը 13:00-ին:

17 սեպտեմբերի 2021, 19:04
Նշենք, որ նիստի ընթացքում մի փոքր վիճաբանություն եղավ Լուսինե Սահակյանի և դատավոր Աննա Դանիբեկյանի միջև:
Արմեն Գևորգյանը ցանկություն հայտնեց հայտարարությամբ հանդես գալ՝ ԵԽԽՎ նիստին մասնակցելու նպատակով երկրից մեկնելու համար թույլտվությունը մերժելու վերաբերյալ։ Սակայն Դանիբեկյանը թույլ չտվեց ընթերցել հայտարարությունը։ Գևորգյանն առարկեց, իսկ պաշտպան Լուսինե Սահակյանը փորձեց ինքը ներկայացնել այդ հայտարարությունը, ինչը դատավորը նույնպես թույլ չտվեց։ Արդյունքում Աննա Դանիբեկյանը հրահանգեց խոսափողը վերցնել փաստաբանի մոտից։
Նշենք, որ Գևորգյանն այժմ «Հայաստան» խմբակցության պատգամավոր է։
Սեպտեմբերի 7-ին փաստաբան Էրիկ Ալեքսանյանը
հայտարարեց, որ այլևս չի պաշտպանելու նախկին փոխվարչապետ, ԱԺ գործող պատգամավոր Արմեն Գևորգյանի շահերը: Ալեքսանյանն այդ որոշումը կայացրել էր դատավոր Աննա Դանիբեկյանի հետ վեճից հետո։
Հիշեցնենք, որ նախկին նախագահին առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանք է առաջադրվել, իսկ նախկին փոխվարչապետին՝ փողերի լվացման մեղադրանք։