00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
43 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Աբովյան time
Ապրիլի 24-ից առաջ 1.5 միլիոն ցեղասպանված հայերի անունների արձանագրման մասին հայտարարությունը հենց այնպես չէ․ Աննա Գրիգորյան
18:12
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
6 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Աբովյան time
Հույսներդ կտրեք. ոսկեպարցին չի հանձնվելու. «Աբովյան Time»–ի հյուրը Սուրեն Պետրոսյանն է
18:16
42 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Թուրքիան՝ որպես ՄԲ-ի «մայրցամաքային սուսեր», կամ ինչ կարող է պատասխանել Փարիզը Լոնդոնին

© AP Photo / Leon NealԲորիս Ջոնսոն, Էմանուել Մակրոն
Բորիս Ջոնսոն, Էմանուել Մակրոն - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Բաժանորդագրվել
Մեծ Բրիտանիան, հարվածներ հասցնելով Ֆրանսիային, գործի է դնում ամենատարբեր գործիքներ և հեռահար նպատակներ է հետապնդում։ Միջազգային ասպարեզում Փարիզի դիրքորոշումների և արտաքին քաղաքական մի շարք խնդիրների լուծման հնարավոր ուղիների մասին կարդացեք Sputnik Արմենիա-ի հոդվածում։
Արևտյան Եվրոպայի ո՞ր երկիրն է ամենամտերիմը Հայաստանին։ Կարծում եմ՝ չեմ սխալվի, եթե ասեմ, որ Ֆրանսիան է։ Ինչո՞ւ հենց նա։ Պատասխանները շատ են։ Դրանց թվում է թե ընդհանուր նվիրվածությունը քրիստոնեությանը, թե մշակութային-պատմական կապերը, թե այնտեղ բնակվող խոշոր հայ համայնքը։ Բայց ոչ միայն։
Ֆրանսիայում Թուրքիայի հյուպատոսության վրա հարձակված հայը տնային կալանքի է ենթարկվել
Մեզնից շատերն են մեծացել Ալեքսանդր Դյումայի, Ժյուլ Վեռնի և այլ ֆրանսիացի հեղինակների արկածային վեպերը կարդալով և այդ գրքերի հիման վրա նկարահանված ֆիլմերը դիտելով։ Այլ կերպ ասած՝ Ֆրանսիան նաև մեր մանկության մի մասն է, միամիտ-ռոմանտիկ հույսերով և արիության, ազնվության ու բարու հաղթանակի հանդեպ հավատով լի մանկության մասնիկը։
Բնական է, որ մեր համակրանքը հաճախ ֆրանսիացիների կողմն է։ Առավել ևս հիմա, երբ միջազգային ասպարեզում Ֆրանսիայի դիրքերը թուլանում են անգլոսաքսերի հարվածների պատճառով։

Ֆրանսիան վտանգի մե՞ջ է

Սեպտեմբերի 16-ին Ավստրալիան, Մեծ Բրիտանիան ու ԱՄՆ-ը ստեղծել են AUKUS դաշինքը, որի շրջանակում պայմանավորվել են ռազմական տեխնոլոգիաներ փոխանակել միմյանց հետ։ Մասնավորապես, խոսքը Ավստրալիային սուզանավեր արտադրելու հարցում օգնելու մասին է։ Նոր համաձայնագրի պատճառով Կանբերան չեղյալ է հայտարարել Փարիզի հետ կնքված խոշոր պայմանագիրը՝ սուզանավեր գնելու վերաբերյալ։
Լոնդոն - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Սկրիպալների գործը․ Մեծ Բրիտանիան թունավորման մեղադրանք է ներկայացրել վիրտուալ գեներալին
Վրդովված ֆրանսիացիները չեն քաշվել սուր արտահայտություններից և ՆԱՏՕ-ի դաշնակիցների այս քայլը գնահատել են որպես հարված թիկունքից։ Պաշտոնական Փարիզն այնքան է վիրավորվել, որ խորհրդակցությունների համար ԱՄՆ-ից և Ավստրալիայից հետ է կանչել իր դեսպաններին։
Բանը հասել էր այնտեղ, որ բրիտանիայի վարչապես Բորիս Ջոնսոնը իր «թանկագին բարեկամին»՝ Ֆրանսիայի վարչապետ Էմանուել Մակրոնին ծաղրախառն կոչ էր արել «զուսպ պահել իրեն»։
Ջոնսոնը հավանաբար մոռացել է, թե ինչպես էր բոլորովին վերջերս Քորնուոլում կայացած G7-ի գագաթնաժողովի ընթացքում հուր ու կրակ թափում Հյուսիսիռլանդյան արձանագրության պատճառով, այնպես, որ քիչ էր մնում «երշիկային պատերազմ» հրահրեր Ֆրանսիայի հետ։ Այն ժամանակ՝ «Մեծ յոթնյակի» առաջնորդների հանդիպմանը, վրդովվելով Մեծ Բրիտանիայից Հյուսիսային Իռլանդիա ապրանքների մատակարարման ժամանակ մաքսային ստուգումների պատճառով, Ջոնսոնը Մակրոնից հետաքրքրվել էր, թե ինչպես վերջինս կարձագանքեր, եթե հնարավոր չլիներ Թուլուզից նրբերշիկները Փարիզ հասցնել:
Мемориальный комплекс Цицернакаберд, посвящённый жертвам Геноцида армян (06 октября 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 05.08.2021
Ավստրալիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը․ 29 պատգամավոր միացել են նախաձեռնությանը
Ֆրանսիայի նախագահն ի պատասխան նկատել է, որ համեմատությունը կոռեկտ չէ, քանի որ Փարիզն ու Թուլուզը միևնույն երկրում են գտնվում։ Եվ ավելացրել էր, որ Լոնդոնը, համաձայնելով Brexit-ին, չէր կարող չիմանալ, թե ինչի տակ է ստորագրում։ Այդ դիտարկումը կատաղության էր հասցրել Ջոնսոնին, և հանդիպումից հետո նա ասել էր, որ պետք է որոշ եվրոպացի առաջնորդների գլուխը մտցնել, որ Մեծ Բրիտանիան ու Հյուսիսային Իռլանդիան «մեկ ընդհանուր երկիր են»։
Եվ ահա բրիտանացիների պատասխան հարվածը՝ Ֆրանսիան շրջանցող նոր դաշինքի ստեղծումը, շատ չուշացավ։ Ի՞նչ է թաքնված դրա հետևում։ Իհարկե, Եվրամիությունը փլուզելու նրանց ձգտումը․ Ֆրանսիայի վրա թափվող քարերը դիպչում են առհասարակ ամբողջ ԵՄ-ին։ Առավել ևս, որ հիմա այդքան հարմար պահ է ստեղծվել․ ԵՄ-ի առանցքային անհատներից մեկը, «ծանր քաշային» քաղաքական գործիչ, միասնական Եվրոպայի կողմնակից Անգելա Մերկելը հեռանում է բեմից։

Բրիտանիայի «մայրցամաքային սուսերը»

Լոնդոնը Փարիզի դեմ նաև մեկ այլ զենք է օգտագործում, ընդ որում՝ ոչ միայն բուն Եվրոպայի տարածքում, այլև աշխարհի մյուս տարածաշրջաններում։ Այստեղ տեղին կլինի հիշեցնել, որ Բրիտանիա-կղզին հարյուրամյակներ շարունակ նախընտրել է իր սուսերն ունենալ մայրցամաքային Եվրոպայում, այսինքն՝ դաշնակից՝ ի դեմս այս կամ այն պետության, որի օգնությամբ նա առաջ է մղել սեփական շահերը։
Փորձագետն ասել է՝ ինչպես նոր հակառուսական պատժամիջոցները կարող են վնաս պատճառել ԱՄՆ-ին
Այսօր այդ «մայրցամաքային սուսերի» դերը բարեհաջող կատարում է Թուրքիան։ Բրիտանական այդ զենքը ոչ միայն Ռուսաստանի, այլև Ֆրանսիայի դեմ է գործում, օրինակ, Աֆրիկայում, որտեղ նախագահ Էրդողանն ակտիվորեն փորձում է ընդլայնել Թուրքիայի ռազմական ներկայությունը։
Այն, որ Սահել տարածաշրջանում ֆրանսիացիների գործերը վատացել են, պարզ դարձավ, երբ այս տարվա հունիսի սկզբին, Մալիում ռազմական հեղաշրջումից հետո, Փարիզը դադարեցրեց ռազմական համագործակցությունն այդ երկրի հետ։ Քիչ ավելի ուշ նախագահ Մակրոնը հայտարարեց Սահելում Ֆրանսիայի ռազմական ներկայության ձևերի էական փոփոխությունների և իսլամիստական ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի «Բարխան» գործողության դադարեցման մասին։ Ու պատահական չէ, որ դեռ անցյալ տարի հարցազրույցներից մեկում Մակրոնը մեղադրեց Թուրքիային Աֆրիկայում հակաֆրանսիական տրամադրությունների աճի համար։
Ռեջեփ Թայիփ Էրդողան - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Էրդողանի պահվածքը Ղրիմի և ախորժակը Սյունիքի հարցում. մինչև ուր կգնա ռուս-թուրքական լարումը
Ֆրանսիան ու Թուրքիան բարիկադների տարբեր կողմերում են նաև Լիբիայում։ Եվ եթե Փարիզը (ոչ հրապարակային), ինչպես և Մոսկվան, աջակցում է երկրի արևելքը վերահսկող Լիբիայի Ազգային բանակին, ապա Անկարան ընդհակառակը՝ հանդես է գալիս Լիբիայի արևմուտքում՝ Տրիպոլիում նստած թուրքամետ ղեկավարության կողմից։
Այսպիսով, Ֆրանսիայի և Թուրքիայի շահերի բախում կարելի է տեսնել թե Սահելում, թե Մագրիբում։
Հատկանշական է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը, փորձելով մեղմել Ֆրանսիային հասցված հարվածը, արդեն իր պետքարտուղար Էնթոնի Բլինկենի միջոցով փոխանցել Է Վաշինգտոնի պատրաստակամությունը՝ խորացնել Փարիզի հետ համագործակցությունը ինչպես Ասիական-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում, այնպես էլ՝ Սահելում: Արդյո՞ք ԱՄՆ-ն Ֆրանսիային նման աջակցություն կցուցաբերի նաև Մագրիբում։ Հարցն անպատասխան է մնում։

«Մենք կփրկենք քեզ, Ֆրանսիա»

Ստեղծված իրավիճակում, երբ բրիտանացիներն այսքան նվաստացուցիչ կերպով դավաճանեցին ֆրանսիացիներին, Փարիզի համար հնարավոր ելք կարող էր դառնալ Մոսկվայի հետ մերձեցումը մի շարք հարցերի շուրջ։ Այդ առումով Մակրոնը պետք է օրինակ վերցնի Մերկելից, որը, չնայած ԱՄՆ-ի այժմ արդեն նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի լուրջ ճնշումներին, տարիներ շարունակ չէր դադարում շփվել Կրեմլի հետ և «Հյուսիսային հոսք-2» նախագիծն ամեն դեպքում ավարտին հասցրեց, բնականաբար, հանուն հենց Գերմանիայի շահերի։
Ղարիբաշվիլին և Էրդողանը քննարկել են տարածաշրջանում, այդ թվում՝ ՀՀ–ում տիրող իրավիճակը
Հիմա Փարիզին էլ չէր խանգարի Մոսկվայի հետ շփման ընդհանուր եզրեր գտնել՝ Լոնդոնին արժանի հակահարված հասցնելու համար։ Ի՞նչ կարող են միասին ձեռնարկել Ռուսաստանն ու Ֆրանսիան։ Նախևառաջ՝ կոտրել Բրիտանիայի «մայրցամաքային սուսերը», որն այդ երկիրն արդեն աջուձախ է թափահարում, այդ թվում՝ Հարավային Կովկասի տարածաշրջանում։ Ժամանակն է արդեն լուրջ հակահարված հասցնել Թուրքիային, որի ախորժակն աճում է ոչ թե օրեցօր, այլ ժամ առ ժամ։
Արտաքին քաղաքական լուրջ հաջողությունների բացակայության դեպքում Մակրոնին իր նախորդների՝ Նիկոլա Սարկոզիի և Ֆրանսուա Օլանդի ճակատագիրն է սպասվում, որոնք չկարողացան երկրորդ անգամ մնալ նախագահի պաշտոնում։ Օլանդի դեպքում, ի դեպ, անհաջողության պատճառ դարձավ հենց ԱՄՆ-ի ճնշմանը դիմակայելու նրա անկարողությունը։ Հենց այդ ճնշման տակ նա 2014թ․-ին հայտարարեց, որ դադարեցնում է Ռուսաստանին «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրների մատակարարումը՝ կապելով դա Ուկրաինայի իրավիճակի հետ։ Արդյունքում ֆրանսիացիները ստիպված եղան տույժ վճարել խոշոր պայմանագրի չեղարկման համար։
В Макрона во время посещения выставки в Лионе бросили похожий на яйцо предмет - Sputnik Արմենիա, 1920, 27.09.2021
Մակրոնի վրա ձու հիշեցնող առարկա են նետել. տեսանյութ
Իհարկե, Մակրոնը ևս կարող է Ավստրալիայի ղեկավարությունից որոշ գումար պահանջել և նույնիսկ ստանալ, բայց դա իրավիճակը չի փրկի։ Հստակ գործեր են պետք։ Այդ առումով Մերկելի փորձը կարող է խիստ օգտակար լինել Ֆրանսիայի երիտասարդ առաջնորդի համար։
Ֆրանսիայում նախագահական ընտրություններն արդեն սարերի ետևում չեն, դրանք կկայանան 2022թ․-ի ապրիլին, այնպես որ, Մակրոնը քիչ ժամանակ ունի։
Լրահոս
0