00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Աշտարակից այս կողմ արդեն Երևան է. ԱԺ–ում քննարկում են հիփոթեկային վարկի փոփոխությունները

© Sputnik / Asatur YesayantsԿառուցապատում
Կառուցապատում - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Կառուցապատում
Բաժանորդագրվել
Ֆինանսների փոխնախարարի դիտարկմամբ` օրենքի ընդունմամբ չէ, որ կառավարությունը պատկերացնում է բնակարանաշինության տեղափոխումը Երևանից մարզեր։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հայաստանում հիփոթեկային վարկի տոկոսադրույքը վերջին 5 տարվա ընթացքում 0.5 անգամ տոկոսով չի նվազել։ Այս մասին այսօր ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հովիկ Աղազարյանը` անդրադառնալով հիփոթեկային վարկի տոկոսադրույքների վերադարձի կարգում կառավարության առաջարկած փոփոխությունների նախագծին։
«Եթե մեկ է գնալու են առնեն, բանկը տոկոսները նույնությամբ պահում է»,– ասաց պատգամավորը` նշելով, որ 2015թ–ից ի վեր բնակարանաշինության շուկան գոյատևել է բացառապես պետբյուջեից վարկառուներին վերադարձվող եկամտահարկի հաշվին։
Տեղի է ունեցել ՊԵԿ եկամուտների վարչարարության բարեփոխումների հասարակական խորհրդի նիստը - Sputnik Արմենիա, 1920, 21.08.2021
Կներդրվի հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի ավտոմատացված համակարգ
Հանձնաժողովի նախագահ, «Հայաստան» խմբակցության անդամ Վահե Հակոբյանն էլ հետաքրքրվեց` արդյո՞ք կառավարությունը հաշվարկել է, թե ինչ գումար է կազմում բյուջեից հատկացվողը բանկերի եկամուտներում։
ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը վստահեցրեց, որ կառավարությունն ունի այդ տվյալները, բայց դրանք իր հետ չի վերցրել, ուստի խոստացավ ներկայացնել նախագծի` լիագումար նիստում քննարկվելու ընթացքում։ Փոխարենը Վահե Հակոբյանը հայտնեց, որ բանկային համակարգում այդ պորտֆելը շուրջ 55 տոկոս է կազմում։

Արման Պողոսյանն էլ իր կողմից մեկ այլ դիտարկում արեց` ասելով. «Մշտապես եղել է այդպիսի թեզ, որ պետությունը եկամտահարկի տեսքով ավելի շատ գումար է հատկացնում, քան ստանում է կառուցապատողից` հարկերի տեսքով»։

Նշենք, որ կառավարության ներկայացրած նախագծով, որը հավանության էր արժանացել գործադրի օգոստոսի 12-ի նիստում, նախատեսվում է փոփոխություն կատարել «Հարկային օրենսգրքում»։ Նախագծով առաջարկվում է եկամտային հարկի վերադարձի կասեցումն իրականացնել 4 փուլով. Երևան քաղաքի առաջին գոտում` 2022 թվականի հուլիսի 1-ից, երկրորդ գոտում` 2023 թվականի հունվարի 1-ից, երրորդ գոտում` 2023 թվականի հուլիսի 1-ից, Երևան քաղաքի այլ գոտիներում` 2025 թվականի հունվարի 1-ից։
Սահմանափակումներն առայժմ վերաբերում են բացառապես մայրաքաղաքին։ Երևանի դուրս եկամտահարկի վերադարձման կարգավորումը դեռ կշարունակի գործել։
Հովիկ Աղազարյանի դիտարկմամբ, օրինագծի այս դրույթն էլ կարող է առիթ դառնալ, որ կառուցապատողները մարզի անվան տակ սկսեն շենքեր կառուցել Երևանի վարչական սահմաններից դուրս, բայց Երևանին կից հատվածներում։
Վարկերը կարո՞ղ են այլընտրանք լինել ներդրումներին. պարզաբանում է տնտեսագետը
«Աշտարակից այս կողմ արդեն Երևան է։ Փոխանակ Վանաձոր գնան, կսկսեն այդ տարածքում շինարարություն անել»,– ասաց նա։
Ֆինանսների փոխնախարարը պատասխանեց, որ օրենքի ընդունմամբ չէ, որ կառավարությունը պատկերացնում է բնակարանաշինության տեղափոխումը Երևանից մարզեր։
«Այս պահին կառավարությունում այդ հարցերը միջգերատեսչական հանձնաժողովում քննարկվում են։ Այո, շատ հաճախ հարցեր են բարձրացվում ենթակառուցվածքների բացակայության, համայնքներում կյանքի որակի ցածր լինելու մասին։ Սրանք համալիր միջոցառումների ծրագրեր են, որ կառավարությունը նախաձեռնել և իրականացնում է»,– ասաց նա։

Արման Պողոսյանի դիտարկմամբ` այս պահին Երևանից դուրս իրականացվող կառուցապատման ծրագրերի շահառուների քանակը ընդհանուր ծրագրում չի գերազանցում 7%-ը:

Հիշեցնենք` եկամտահարկի վերադարձի ծրագիրը Հայաստանում ներդրվեց 2015-16թթ–ին` շինարարական ոլորտին խթան հաղորդելու համար, քանի որ շինարարական ոլորտը ու հատկապես բնակարանային շինարարությունը 2009թ.–ի շինարարական բումից ու դրան հաջորդած տնտեսական ճգնաժամից հետո չէր կարգավորվում։
Տնտեսական բաղադրիչից զատ այս նախաձեռնությունը նաև սոցիալական բաղադրիչ էր ենթադրում. այն պետք է աջակցեր ՀՀ միջին եկամուտներ ունեցող քաղաքացիներին նորակառույց բնակարանների գնման հարցում։ Իսկ որպեսզի ծրագիրը թիրախային լինի, դրա գործարկումից 3 տարի անց` 2017թ–ին, կառավարությունը որոշեց սահմանափակել բնակարանների գինը` եկամտային հարկի վերադարձով հիփոթեքային վարկ ստանալու իրավունք սահմանելով միայն մինչև 55 մլն դրամ արժողությամբ բնակարաններ գնողների համար։
Ипотечный кредит - Sputnik Արմենիա, 1920, 22.04.2021
Կառավարությունը նախատեսում է սոցիալական հիփոթեքի համակարգ ներդնել Հայաստանում
Պաշտոնական տվյալներով` ծրագրի գործարկման առաջին տարում` 2014–2015թ–ին, պետական բյուջեից վերադարձված եկամտահարկը կազմել է ընդամենը 253 մլն դրամ, 2019-ին` 7.9 մլրդ, իսկ 2020 թվականին` 13.3 մլրդ դրամ: Ընդ որում, հաշվի առնելով, որ հիփոթեքային պայմանագրերը կնքվել են հիմնականում 20 տարով, ապա առաջիկա 2 տասնամյակում պետական բյուջեն շարունակելու է կրել այդ տասնյակ մլրդ դրամը գերազանցող բեռը։
Ծրագրի շահառուների քանակն այսօր անցնում է 17 հազարից, տարեվերջին կկազմի ավելի քան 20 հազ մարդ, իսկ բյուեջից վերադարձված եկամտային հարկի ընդհանուր չափն այս տարեվերջին կհասնի շուրջ 21 մլրդ. դրամի:
Ի դեպ, եկամտահարկի այս «բեռից» ազատվելու անհրաժեշտության մասին գործող իշխանությունն առաջին անգամ բարձրաձայնեց 2021թ–ի ապրիլին` 2020թ–ի բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ։ ՀՀ ֆինանսների փոխնախարար Արման Պողոսյանն ապրիլի 7-ին հայտնեց, որ ՀՀ կառավարությունը հակված է վերանայել հիփոթեքային վարկի սպասարկման նպատակով եկամտահարկի վերադարձման համակարգը` չբացառելով գործող կարգի դադարեցման հնարավորությունը։ Նա նշել էր, որ այս ծախսը բնույթով սոցիալական չէ, և հատկապես հետպատերազմյան ու համավարակային ժամանակաշրջանում կան շատ ավելի կարևոր առաջնահերթություններ:
Լրահոս
0