Հայ–ադրբեջանական սահմանի իրավիճակը Միրզոյանը քննարկել է Ֆրանսիայի նորանշանակ դեսպանի հետ

© Photo : official site of MFA of RA Новоназначенный посол Франции в Армении Анн Луйо вручила копии верительных грамот министру иностранных дел РА Арарату Мирзояну (29 сентября 2021).
Новоназначенный посол Франции в Армении Анн Луйо вручила копии верительных грамот министру иностранных дел РА Арарату Мирзояну (29 сентября 2021). - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
ՀՀ արտգործնախարարն ու ՀՀ–ում Ֆրանսիայի դեսպանն ընդգծել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Արցախի դեմ ադրբեջանաթուրքական ագրեսիայի, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զորքերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակը քննարկել են ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Անն Լույոն և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Տեղեկությունը հայտնում է ԱԳՆ-ն` հավելելով, որ Լույոն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Միրզոյանին։
  Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն ու Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Ֆրանսիան ու Հունաստանը հայտարարել են փոխադարձ պաշտպանության համաձայնագրի ստորագրման մասին
«Միրզոյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի, երկրի խորհրդարանի և անձամբ նախագահ Էմանուել Մակրոնի մեծ ուշադրությունը հայ ռազմագերիների ու քաղաքացիական պատանդների վերադարձի, ադրբեջանական վերահսկողության ներքո անցած Արցախի տարածքներում պատմամշակութային ժառանգության պաշտպանության հարցերին»,–նշված է հաղորդագրության մեջ։
Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսման կարևորությունը՝ հակամարտության համապարփակ կարգավորման և տարածաշրջանում կայունության ու անվտանգության հաստատման նպատակով։
Ֆրանսիան ջանք չի խնայի ԵԱՀԿ ՄԽ շրջանակում երկխոսության վերսկսմանը նպաստելու համար
Հիշեցնենք, որ Անն Լույոն դեսպան է նշանակվել 2021 թվականի օգոստոսի 25-ի հրամանագրով։ Նա փոխարինել է Ժոնաթան Լաքոտին։
Լրահոս
0