Հայաստանի կանանց հավաքականը դուրս եկավ շախմատի աշխարհի թիմային առաջնության փլեյ-օֆֆ

© Photo : official site of Armenian Chess FederationЭлина Даниелян на Чемпионате мира по шахматам в Сочи
Элина Даниелян на Чемпионате мира по шахматам в Сочи - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Մրցաշարին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն թիմեր, որոնք բաժանված են 2 խմբի, յուրաքանչյուրում` 6–ական հավաքական:
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հայ շախմատիստուհիները խմբային փուլի վերջին 5-րդ տուրում 1:3 հաշվով պարտվեցին Ռուսաստանի հավաքականին, բայց կիսեցին երկրորդ-երրորդ տեղերը, ինչը նրանց թույլ տվեց շարունակել պայքարն աշխարհի թիմային առաջնությունում:
Լևոն Արոնյան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Արոնյանը Champions Chess Tour-ի եզրափակիչ փուլում կմրցի ադրբեջանցի Ռաջաբովի հետ
Մրցաշարին մասնակցում են աշխարհի 12 ուժեղագույն թիմեր, որոնք բաժանված են 2 խմբի, յուրաքանչյուրում` 6–ական հավաքական:
1-4-րդ տեղերը զբաղեցրած հավաքականները շարունակում են պայքարը փլեյ-օֆֆում: Հայ շախմատիստուհիները հաղթեցին Ֆրանսիայի և Իսպանիայի հավաքականներին, ոչ–ոքի խաղացին Ադրբեջանի հետ, պարտվեցին Հնդկաստանին ու Ռուսաստանին:
Հայաստանի հավաքականի կազմում հանդես են գալիս Եվրոպայի գործող չեմպիոն Էլինա Դանիելյանը, ինչպես նաև Աննա Սարգսյանը, Լիլիթ Մկրտչյանը, Սուսաննա Գաբոյանը և Սիրանուշ Ղուկասյանը:
Գյումրեցի մարզիկը ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն դարձավ
Լրահոս
0