Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ. ԱՆ

© PhotoՀայկո
Հայկո - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Առողջապահության նախարարությունը հորդորում է չշահարկել երգչի կորստի լուրը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Առողջապահության նախարարությունը հերքում է այն լուրերը, թե իբր երգիչ Հայկոն կորոնավիրուսի պատվաստանյութի հետևանքով է մահացել։ Նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում է հայտնում այդ մասին։
Նիկոլ Փաշինյան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Հայկոյի անժամանակ մահվան կապակցությամբ
«Անդրադառնալով երգիչ, երգահան Հայկոյի մահվան պատճառի մասին շրջանառվող լուրերին` տեղեկացնում ենք, որ երգչի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ: Պետք չէ շահարկել կորուստը և մտնել անձնական տվյալների դաշտ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կյանքի 48–րդ տարում մահացել է երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Նրա մահվան պատճառը կորոնավիրուսն է։
Լրահոս
0