Հայտնի է` երբ և որտեղ կլինի երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը

© Photo : Instagram / hayko_hakobyan_officialПевец Айко
Певец Айко - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Նազենի Հովհաննիսյանը հայտնել է երգչի հոգեհանգստի արարողության տեղն ու ժամը։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի – Sputnik. Երգիչ Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա սեպտեմբերի 30-ին։ Տեղեկությունը հայտնում է դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանը։
«Մեր ընկեր Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը, ժամը 18:00-ից Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդի)»,– Facebook–ի «սթորի» բաժնում գրել է նա։
Певец Айко - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Մենք աղքատացանք, իսկ ինքը գնաց վերև. ընկերները հուզիչ գրառումներ են արել Հայկոյի մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր կյանքի 48–րդ տարում մահացել է երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Նա վարակվել էր կորոնավիրուսով և տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։
Հայկոյի մահվան պատճառը COVID-19-ի դեմ պատվաստանյութը չէ. ԱՆ
Նրա մահվան կապակցությամբ ցավակցություն են հայտնել նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն ու վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Լրահոս
0