00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հիփոթեկի տոկոսների վերադարձի կասեցումը չի տարածվի մինչև 2022թ.-ի շինթույլտվությունների վրա

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցԴոլար
Դոլար - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Դոլար
Բաժանորդագրվել
Կառավարության ներկայացրած նախագծով առաջարկվում է եկամտային հարկի վերադարձի կասեցումն իրականացնել 4 փուլով։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Հիփոթեկային վարկի տոկոսադրույքները վարկառուի եկամտահարկից փոխհատուցելը կասեցնող օրինագիծն ընդունվելու դեպքում չի տարածվի մինչև 2022թ.–ը ստացված շինարարական թույլտվությունների վրա։ Այսօր ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հարկային օրենսգրքում կառավարության առաջարկած փոփոխությունների քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Բաբկեն Թունյանը` շեշտելով, որ այդ մասով նախագծի վերաբերյալ թյուրընկալում կա։
Կառուցապատում - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Աշտարակից այս կողմ արդեն Երևան է. ԱԺ–ում քննարկում են հիփոթեկային վարկի փոփոխությունները
«Այսինքն` եթե շենքը իր թույլտվությունը ստացել է մինչև 2022թ–ի հունվարի 1-ը, անկախ այն բանից, թե այդ շենքում բնակարանը երբ կվաճառվի, մարդը երբ կբնակվի, եկող տարի, թե 10 տարի հետո, իրենք օգտվելու են այս բոլոր հնարավորություններից` անկախ այն բանից, թե որ գոտում են գտնվում»,– ասաց Թունյանը։
Պատգամավորը նաև նշեց, որ 2020թ–ին կատարված բնակարանների գնման շուրջ 20 000 գործարքների միայն 25 տոկոսը` 5000-ն է օգտվել հիփոթեկային հարկի վերադարձման իրավունքից։

Քննարկման արդյունքում հանձնաժողովը 5 կողմ, 2 դեմ ձայներով հավանություն տվեց ՀՀ Հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին նախագիծն առաջին ընթերցմամբ ԱԺ լիագումար նիստի օրակարգում ներառելու առաջարկին։

Նշենք, որ կառավարության ներկայացրած նախագծով, որը հավանության էր արժանացել գործադրի օգոստոսի 12-ի նիստում, նախատեսվում է փոփոխություն կատարել «Հարկային օրենսգրքում»։ Նախագծով առաջարկվում է եկամտային հարկի վերադարձի կասեցումն իրականացնել 4 փուլով . Երևան քաղաքի առաջին գոտում` 2022 թվականի հուլիսի 1-ից, երկրորդ գոտում` 2023 թվականի հունվարի 1-ից, երրորդ գոտում` 2023 թվականի հուլիսի 1-ից, Երևան քաղաքի այլ գոտիներում` 2025 թվականի հունվարի 1-ից։
Կներդրվի հիփոթեքային վարկի սպասարկման համար եկամտահարկի վերադարձի ավտոմատացված համակարգ
Սահմանափակումներն առայժմ վերաբերում են բացառապես մայրաքաղաքին։ Երևանից դուրս եկամտահարկի վերադարձման կարգավորումը դեռ կշարունակի գործել։
Լրահոս
0