00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչ հիմքով են պատերազմին մասնակցած ուսանողներից ուսման վարձ պահանջում. ԿԳՄՍՆ պարզաբանումը

© Sputnik / Aram NersesyanԲուհ
Բուհ - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Բուհ
Բաժանորդագրվել
ԿԳՄՍ պաշտոնական տվյալներով` կառավարության որոշմամբ` մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում արդեն ստացել է շուրջ 7000 ուսանող։
ԵՐԵՎԱՆ, 29 սեպտեմբերի - Sputnik. Արցախյան պատերազմին մասնակցած շուրջ 1200 ուսանողներ այս տարի սեպտեմբերից վերադարձել են բուհ կամ նախնական արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություն։ Հայտնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը` միաժամանակ տեղեկացնելով, որ նրանց ուսման վարձը կարող է փոխհատուցվել մարտական գործողությունների մասնակցությունը հավաստող փաստաթղթերն ուսումնական հաստատություն ներկայացնելու դեպքում։
Նախարարությունը հայտնում է, որ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացվում, որ բուհերը մարտական գործողությունների մասնակիցներից պահանջում են վճարել ուսման վարձը: ԿԳՄՍ–ն պարզաբանում է, որ խնդիրը ծագել է օրենքի այն պահանջից, համաձայն որի` բուհ ընդունվելուց հետո ուսանողի կարգավիճակ ստանալու համար անհրաժեշտ է վճարել ուսման վարձի որոշակի մասը:
 Единый экзамен по английскому языку в старшей школе № 29 им. Андраника Маргаряна (2 июля 2020). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 29.07.2021
Նպաստ ստացող ուսանողների շրջանակը կընդլայնվի. ո՞ւմ ուսման վարձը կփոխհատուցի պետությունը
Այս դրույթը տարածվում է նաև բուհ ընդունվելուց հետո բանակ զորակոչվածներին։ Բանակից վերադարձած, բայց ուսման վարձը չվճարելու պատճառով դեռևս ուսանող չհամարվող առաջին կուրսեցիների թիվն, ըստ նախարարության, այս պահին շուրջ 150 է:

«Բուհերը, հաշվի առնելով օրենքի պահանջը, բոլոր առաջին կուրսեցիներից կարող են ուսման վարձի վճարումներ պահանջել, ինչը և արվել է: Այն գումարը, որն այժմ նրանք կվճարեն, փոխհատուցման ծրագրի շահառու դառնալուց հետո կդիտվի որպես երկրորդ կիսամյակի վարձավճար»,- պարզաբանում է ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանը։

Նախարարությունը պնդում է, որ պետությունը մարտական գործողությունների մասնակից ուսանողների մեկ կիսամյակի ուսման վարձն ամբողջությամբ փոխհատուցելու պարտավորություն է ստանձնել, և այն իրականացվելու է լիովին: Իսկ ուսումնառության հետագա ընթացքում մարտական գործողությունների մասնակիցների համար ուսման վարձի արտոնություններն ամրագրված են «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքում 2021 թվականի ամռանը կատարված փոփոխությամբ:
Կառավարությունը մասամբ կփոխհատուցի մարտական գործողությունների մասնակիցների ուսման վարձը
Կախված առաջադիմությունից` նրանք կարող են ստանալ 50-70 տոկոս զեղչ:
Բացի այդ, քանի որ 2020 թվականին բանակ զորակոչվածները դեռ չեն զորացրվել, նրանց մեկ կիսամյակի ուսման վարձի փոխհատուցումն իրականացվելու է 2022 թվականին:
ԿԳՄՍ պաշտոնական տվյալներով` կառավարության որոշմամբ, մեկ կիսամյակի ուսման վարձի ամբողջական փոխհատուցում արդեն ստացել է շուրջ 7000 ուսանող, որոնցից շուրջ 4000-ը մարտական գործողությունների մասնակիցներ են, մնացածը` պատերազմի մասնակիցների ուսանող զավակներ, կին կամ ամուսին:
Լրահոս
0