Նոր ու ժամանակակից ավտոլցակայանների ցանց Հայաստանում․ ինչ կապ ունի SOCAR-ը

© Sputnik / Aram NersesyanБензоколонка
Бензоколонка - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Հայաստանում կհայտնվեն սպասարկման համաշխարհային մակարդակ ունեցող բենզալցակայաններ․ ո՞վ է դրանք կառուցելու։
Հայաստանում նախատեսվում է արդիականացնել բենզալցակայանների ցանցը։ Ժամանակակից ցանցի ստեղծման գործում մտադիր է ներդրումներ կատարել «Роснефть»-ի (բաժնետոմսերի 49%-ը) և Դավիթ Յակոբաշվիլիի գլխավորությամբ մի խումբ գործարարների (բաժնետոմսերի 51%-ը) համատեղ ձեռնարկությունը՝ Petrocas նավթ վաճառող ընկերությունը:
Թանկացել են բեռնափոխադրումները, բենզինի և նավթամթերքի գներն են ավելացել. ՏՄՊՊՀ նախագահ
Թվում է՝ ամեն ինչ լավ է, սակայն Petrocas-ի ներդրումային ծրագրերի և մտադրությունների մասին տեղեկատվությունը ոչ միանշանակ արձագանք է առաջացրել ԶԼՄ-ներում. ընկերությանը մեղադրում են Հայաստանի վառելիքի շուկայում մենաշնորհ ստանալու և կլանելու մտադրության համար, ինչպես նաև ադրբեջանական SOCAR պետական ընկերության հետ իբր գործընկերային կապեր ունենալու մեջ:
Ինչ է նշանակում Հայաստանի վառելիքային շուկայի համար նոր խաղացողի մուտքը և ինչ ներդրումների մասին է խոսքը՝ պարզել է Sputnik-ը։

Բենզինի գները կնվազեն

Օգոստոսի վերջին Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը Հայաստանի Արդյունաբերողների և գործարարների միության անդամների հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ երկրում կհայտնվի ծառայության նոր մակարդակ ունեցող բենզալցակայանների ցանց:
Նրա խոսքով՝ այդ ոլորտում ցանկանում է ներդրում կատարել արտասահմանյան մի խոշոր ընկերություն, որի հետ բանակցությունները բավական առաջ են շարժվել. այժմ քննարկվում են նման լցակայանների աշխատանքի թույլատրման ընթացակարգերը:
Сливочное масло - Sputnik Արմենիա, 1920, 02.06.2021
Նավթն ու բենզինը չեն էժանանա, կարագն էլ ավելի է թանկանալու. ՏՄՊՊՀ նախագահ
«Այդ ընկերությունը ոչ ռուսական է, ոչ եվրոպական, թույլ տվեք առայժմ այլ մանրամասներից զերծ մնալ։ Բայց դա բավականին խոշոր և հայտնի ընկերություն է»,-հայտարարել էր այն ժամանակ նախարարը։
Այդ ներդրողը Petrocas ՀՁ-ն է։ Այդ տեղեկությունը Sputnik-ի հետ զրույցում հաստատեց ընկերության մեծամասնական բաժնետեր Դավիդ Յակոբաշվիլին։
Petrocas ՀՁ-ն նախատեսում է Հայաստանում ստեղծել 22 ավտոլցակայաններից բաղկացած ցանց՝ «Роснефть»-ի հայկական ակտիվների հիման վրա։ Նախատեսվում է դրանց թիվն աստիճանաբար հասցնել 50-ի։
Ինչպես պատմեց Դավիթ Յակոբաշվիլին, ցանցը կհամապատասխանի որակի և սպասարկման միջազգային չափանիշներին, կստեղծվի տերմինալային ենթակառուցվածք, բենզալցակայաններում կկառուցվեն խանութներ՝ C-Store հայեցակարգով (որպես կանոն, այդ խանութներում կարելի է գնել գրեթե ամեն ինչ՝ ֆասթֆուդից և հացից սկսած մինչև լվացքի փոշի և թանկարժեք ալկոհոլի նվեր-շիշ:
Հայաստանում նոր որակի բենզալցակայաններ կհայտնվեն. էկոնոմիկայի նախարար
Հայ սպառողին կառաջարկվեն ինտեգրված մարքեթինգային արշավներ, հավատարիմ հաճախորդի ծրագրեր և միասնական քարտային համակարգ, որը հայ հաճախորդներին բարձրորակ ապրանքներ և ծառայություններ ստանալու հնարավորություն կապահովի ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Վրաստանի տարածքում - Sputnik):
Petronas ՀՁ-ն նախատեսում է 50 ավտոլցակայանների կառուցմամբ մանրածախ ենթակառուցվածքի այս զարգացման մեջ մոտ 30 միլիոն ԱՄՆ դոլար ներդնել։
Ցանցը կգործի Gulf Oil International միջազգային ապրանքանիշի և ստանդարտների ներքո:
Նոր բենզալցակայաններում, Վահան Քերոբյանի խոսքով, նախատեսվում է արևմտյան նմուշի ինքնասպասարկման ներդրում (որպես կանոն, այնտեղ լիցքավորիչներ չկան- Sputnik), ինչը կօգնի նվազեցնել բենզինի արժեքը վերջնական սպառողի, այսինքն՝ Հայաստանի բնակիչների համար:
«Նրանք կարող են բենզինը նույնիսկ զեղչով վաճառել, քանի որ կողքին փոքր խանութներ են պահում։ Սուրճը կամ շոկոլադը, որոնք դուք վերցնում եք այնտեղից, նրանց լրացուցիչ եկամուտ են տալիս, որի հաշվին նույնպես կարող են նվազեցնել բենզինի գները»,-ավելի վաղ նշել էր էկոնոմիկայի նախարարը։
Ինչպես Sputnik-ին պատմեց Դավիդ Յակոբաշվիլին, նախատեսվում է ինչպես ինքնասպասարկման բենզալցակայանների, այնպես էլ սպասարկող անձնակազմ ունեցող լցակայանների ստեղծում։
«ԱԼԿ-ներում նաև պարտադիր կլինի մեր վառելիքային հավելումը, որը մենք տարածել ենք մեր ներկայության բոլոր տարածաշրջաններում, այդ թվում՝ Վրաստանում։ Այն զգալիորեն նվազեցնում է արտանետումները շրջակա միջավայր, տարբեր գազերի դեպքում մինչև 50 տոկոսով։
Заправочная станция со сжиженным газом в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 27.08.2021
Հեղուկ վառելիքի շուկայում գնանկում կա. նոր բենզալցակայանների ցանց կունենանք. Քերոբյան
Դրա շնորհիվ նաև հսկայական խնայողություն է կատարվում, քանի որ դրա օգնությամբ վառելիքի ավելի լիարժեք այրում է տեղի ունենում, խնայողությունը 5 տոկոսից ոչ պակաս է, իսկ որոշ՝ հին շարժիչների դեպքում՝ անգամ մինչև 15 տոկոս։ Վերջնական սպառողի համար գնի որևէ ավելացում չկա և չի լինելու։ Մենք նախատեսում ենք գումար վաստակել մեր ապրանքանիշի, մեր առավելությունների, խանութների, հարակից ապրանքների վրա։ Կարծում եմ՝ երբ մենք սկսենք այդ ամենն անել, Հայաստան կձգվեն նաև այլ ներդրողներ»,-պատմեց Յակոբաշվիլին։
Բացի այդ, ի լրումն մնացած ամեն ինչի, մանրածախ ենթակառուցվածքի բացումը ժամանակակից բենզալցակայանների ցանցի ստեղծմամբ, ըստ գործարարի, շուրջ 500 նոր աշխատատեղ կստեղծի Հայաստանի քաղաքացիների համար:

Ինչ է հայտնի ընկերության մասին

Petrocas ընկերությունը հիմնադրվել է 2009 թ․-ին և զբաղվել է նավթի և նավթամթերքի լոգիստիկայով, փոխադրմամբ և առևտրով:
2010 թ․-ին ընկերությունը Gulf Oil International-ից ձեռք է բերել բրենդի օգտագործման ամբողջական լիցենզիա, որից հետո գրանցել է Gulf Georgia ընկերությունը, որն այսօր Վրաստանում մանրածախ շուկայի առաջատարն է:
Ադրբեջանից բենզի՞ն է ներկրվում. տնտեսագետը բենզինի գնաճի հիմնավորումներին չի հավատում
2011 թ.-ին Petrocas-ը բարձր տեխնոլոգիական նավթաքիմիական տերմինալ է ձեռք բերել վրացական Փոթի նավահանգստում։
2014 թ․-ին ստորագրվել են փաստաթղթեր, որոնք կանոնակարգում են Petrocas Energy-ում «Роснефть»-ի կողմից 49 տոկոս բաժնետոմսերի ձեռքբերումը և համատեղ ձեռնարկության ստեղծումը՝ Անդրկովկասում և Սևծովյան-Միջերկրածովյան տարածաշրջաններում համատեղ ձեռնարկության գործունեության հետագա զարգացման համար:
Այսօր Petrocas ՀՁ-ն միջազգային ընկերություն է, որը նավթի առևտրի ոլորտի առաջատարներից է՝ տարեկան 6 միլիոն տոննա թրեյդինգային պորտֆելով։ Petrocas ՀՁ-ի գլխավոր գրասենյակը գտնվում է Կիպրոսի Հանրապետությունում, ընկերությունը ղեկավարում է նաև Վրաստանի խոշորագույն մանրածախ ցանցը՝ Gulf ապրանքանիշի ներքո, և Փոթիի նավթային տերմինալը:
Денежные купюры США. - Sputnik Արմենիա, 1920, 16.09.2021
Փոթորկային պահանջ. ԱՄՆ–ն ռուսական նավթ է գնում
2014 թ․-ից «Роснефть» ընկերությունը, օգտագործելով Petrocas ՀՁ-ի ենթակառուցվածքը, նավթամթերքների կայուն և անխափան մատակարարում է ապահովում հայ վերջնական սպառողների համար՝ միաժամանակ լուծելով Փոթիում նավթային տերմինալի տարաներում Հայաստանի համար մինչև 120 օր նավթամթերքների ռազմավարական պահուստի պահպանման հարցը:
2020թ.-ին, հայկական ակտիվներում սեփականության մինչև 100% կոնսոլիդացումից հետո, «Роснефть»-ը որոշում է կայացրել իր հայկական բիզնեսը Petrocas ՀՁ-ին ինտեգրելու մասին։

SOCAR-ը գործընկե՞ր է, թե՞ մրցակից

Երբ լուրեր տարածվեցին, որ Petrocas ՀՁ-ն մասնակցելու է Հայաստանում ավտոլցակայանների նոր ցանցի ստեղծման ծրագրին, տեղական ԶԼՄ-ներում սկսեցին մեղադրանքներ հնչել, որ ընկերությունը համագործակցում է ադրբեջանական SOCAR-ի հետ։ Կարծիքներ կան, որ Petrocas ՀՁ-ն կարող է սկսել Հայաստան նավթամթերքներ ներկրել Ադրբեջանից։
Դավիդ Յակոբաշվիլիի խոսքով՝ այդ մեղադրանքները բավականին աբսուրդային են հնչում, քանի որ իրականում Petrocas ՀՁ-ն SOCAR-ի մրցակիցն է։
«Անհասկանալի է, թե ինչի վրա են հիմնվում այդ մեղադրանքները։ ԶԼՄ-ներում պատմում են, թե Petrocas ՀՁ-ն իբր ադրբեջանամետ շահեր ունի, որ Բաքվի առաջադրանքով ընկերությունը մտադիր է կլանել հայկական շուկան։ Իրականում Petrocas ՀՁ-ն և SOCAR-ը ուղղակի մրցակիցներ են, նրանք մրցակցում են Վրաստանի շուկայում, Սև և Միջերկրական ծովերի տարածաշրջաններում»,-նշում է փորձագետը։
Հարկ է նշել, որ 2014թ․-ին «Роснефть»-ի հետ համատեղ ձեռնարկության ստեղծումից հետո Petrocas ՀՁ-ն զգալիորեն ավելացրել է մրցակցային հնարավորությունները վերոնշյալ շուկաներում, նշում է փորձագետը։
Petrocas ՀՁ-ի պորտֆելում ադրբեջանական կապիտալ չկա։ Ինչպես նշում է Դավիդ Յակոբաշվիլին, ակցիաների 49 տոկոսը պատկանում են «Роснефть»-ին, իսկ մնացած 51 տոկոսը կիսվում է իր և իր գործընկերների միջև։
«Հիմնական փաթեթն ինձ մոտ է, բաժնետոմսեր ունեն նաև իմ փոքրամասնական գործընկերները»,-հայտարարեց նա։
Հայաստանում կխստացնեն ավտոմեքենաների վրա գազի բալոնների տեղադրման կարգը
Մամուլում կարծիքներ են հնչում նաև Հայաստանի շուկայում մենաշնորհ հաստատելու մտադրության մասին՝ այն լիովին կլանելու նպատակով։
Նշենք, որ այսօր Հայաստանի մանրածախ շուկայում աշխատում է շուրջ 700 գործող բենզալցակայան։
«Համապատասխանաբար, եթե ընկերությունը հինգ տարվա ընթացքում 50 բենզալցակայաններից բաղկացած ցանց ստեղծի, ապա Հանրապետության շուկայում նրա մասնաբաժինը նույնիսկ 10 տոկոսը չի գերազանցի։ Այս փուլում խոսքն ընդամենը 22 բենզալցակայանի մասին է, որոնք ընկերությունը պատրաստվում է կարգի բերել։ Հաջորդ հինգ տարվա ընթացքում Petrocas ՀՁ-ն մտադիր է դրանց թիվը հասցնել 50-ի, լցակայանների համար տեղերն արդեն կան։ Դրանք տեղակայված են ամբողջ Հայաստանում, այնպես որ այդ ուղղությամբ ոչ մի կոնֆլիկտ չի կանխատեսվում։ Ի՞նչ շուկայի մենաշնորհացման և տնտեսվարող սուբյեկտներին դուրս մղելու մասին կարող է խոսք լինել»,-նշում է փորձագետը։
Грант Микаелян - Sputnik Արմենիա, 1920, 10.09.2021
ՌԱԴԻՈ
Ադրբեջանական «մասկիրովկա»՝ վրացի ձեռնարկատիրոջ հետևում. ո՞վ է մտնելու հայկական շուկա
Նա առանձին նշում է, որ գլոբալ առումով ոչինչ չի փոխվում․ «Роснефть»-ը առաջ էլ այդ օբյեկտների սեփականատերն է եղել, առանց մաքսատուրքի մատակարարումների շրջանակում Հայաստանի շուկա է մատակարարել սեփական արտադրության նավթամթերքը, հենց նա էլ իր ռեսուրսի սեփականատերն ու մատակարարն է մնում հիմա, այդ գործընթացները կառավարելով սեփական Petrocas համատեղ ձեռնարկության միջոցով։
«Պարզապես տեղի է ունենում ԱԼԿ-ների փոխանցում մի ընկերության, որն այդ ամենը նորմալ տեսքի կբերի, որն ավելի լավ գիտի տարածաշրջանային շուկան, վերջնական սպառողներին ուղղված ժամանակակից ստանդարտներ և ծառայություններ կներդնի»,-հայտարարեց Յակոբաշվիլին։
Այսինքն՝ «Роснефть»-ը Հայաստանի տարածքում ենթակառուցվածքի մի քանի օբյեկտ ուներ, որոնք հիմա բավականին ողբերգական վիճակում են։
Բենզալցակայանները, որոնք կարգի չեն բերվել, հիմա, գործարարի խոսքով, 90-ականների մակարդակի են՝ «այնտեղ, պայմանական ասած, երկու-երեք հին լցակետ կա և շուրջը՝ դատարկություն։ Լավագույն դեպքում՝ կրպակ, որում նստում էր սպասարկողը։ Այդ ամենը պետք է արդիականացնել և ժամանակակից վիճակի բերել»։
Վառելիքի 60 մլն դոլարանոց գործարքով ՀՀ բիզնես սուբյեկտները դուրս կմղվեն շուկայից. Դավթյան
«Կարգի կբերենք բենզալցակայանները, կողքին խանութներ կկառուցենք, ֆասթֆուդի ժամանակակից կետեր, փաստացի սպառողին ԱԼԿ-ների նոր մշակույթ կառաջարկենք, միաժամանակ աշխատատեղերով կապահովենք 500 մարդու․․․ Նախատեսում ենք, եթե կայանների տարածքը թույլ տա, կազմակերպել մեքենաների սպասարկում, ավտոլվացում, յուղի փոխում և մի շարք այլ բաներ։ Մեր հայ սպառողին կառաջարկենք ինտեգրված մարքեթինգային արշավներ, հավատարիմ հաճախորդի միասնական քարտեր՝ Հայաստանի և Վրաստանի տարածքում։ Ահա մեր պարտավորությունները, որոնց վրա մտադիր ենք մոտ 30 միլիոն դոլար ծախսել»,-հայտարարեց գործարարը։
«Ի պատասխան տեղական շուկայի որոշ խաղացողներ, որոնք գերիշխող դիրք ունեն հանրապետության շոկայում, չգիտես ինչու վրդովվել են, սկսել են ԶԼՄ-ներին ոչ արժանահավատ տեղեկություններով հոդվածներ պատվիրել, նամակներ գրել տարբեր կառույցների, այդ թվում՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին, թե ահա կգա Petrocas-ը, կդառնա մոնոպոլիստ, բոլորին կուլ կտա և կուտի»,-հայտարարեց փորձագետը։

Ի՞նչ են ասում փորձագետները

«Роснефть»-ը Հայաստանի շուկա նավթամթերքի հիմնական մատակարարն է՝ երկրում նավթավերամշակման հզորությունների բացակայության պատճառով։
Ավելին, միջկառավարական համաձայնագրի համաձայն՝ Ռուսաստանն առանց մաքսատուրքի նավթամթերք է մատակարարում երկիր, այդ թվում՝ տարեկան մոտ 150 հազար տոննա բենզին, հիշեցնում է միջազգային առևտրի և ինտեգրման հետազոտական կենտրոնի (ITI) վերլուծության բաժնի պետ Վյաչեսլավ Կոլոմինը։
Заправочная станция со сжиженным газом в Ереване - Sputnik Արմենիա, 1920, 25.08.2021
Հեղուկ գազի պակաս և գնաճ Հայաստանում. ինչու չի նահանջում վառելիքային ճգնաժամը
«Роснефть»-ը մտադիր է Petrocas համատեղ ձեռնարկությունում համախմբել իր ակտիվները Հայաստանի տարածքում և, համապատասխանաբար, արդեն Petrocas ՀՁ-ի միջոցով զարգացնել իր ԱԼԿ-ների ցանցը միջազգային լավագույն փորձի հիման վրա, ինչը միանգամայն տրամաբանական է և օրինաչափ: Այս դեպքում սովորական շուկայական ընդլայնումը բախվում է բենզինի մանրածախ առևտրի տեղական շուկայի առանձնահատկություններին», - ասում է նա։
Հայաստանում բենզինի մանրածախ վաճառքի շուկան բավականին մրցակցային է, նշում է փորձագետը, այստեղ բազմաթիվ վաճառողներ կան:
«Ընդ որում, այս շուկան, ըստ էության, «եփվում է սեփական հյութի մեջ», և ցանկացած նորություն, որը կարող է հանգեցնել ստեղծված բալանսի խախտմանը, սվիններով է ընդունվում։ Այս տարի, օրինակ, նմանատիպ աղմուկ բարձրացրեց երկրի վարչապետի հետ RAN Oil-ի հնարավոր կապի մասին պատմությունը»,-հիշեցնում է Վյաչեսլավ Կոլոմինը։
«Թե ինչու են Հայաստանում կարծում, որ այս պատմությունն ինչ-որ վնաս կպատճառի Հայաստանի շահերին, ինձ համար անհասկանալի է,-շարունակում է Սոցիալ-տնտեսական հետազոտությունների ինստիտուտի տնօրեն, տնտեսագիտության դոկտոր Ալեքսեյ Զուբեցը,-նավթամթերքի արտադրության սեփական մեծ հնարավորություններ ունեցող «Роснефть»-ը, աշխատելով այդ տարածքում, Հայաստանում գները ինչ-որ ոչ բարձր մակարդակի վրա կպահի։
Քանի որ նրանք սեփական ռեսուրսներն ունեն, որոնք կարող են վաճառել։ Եթե դա մի ընկերություն լիներ, որը նավթամթերքներ է գնում շուկայում, իսկ հետո վերավաճառում է, ապա գները կարող էին շուկայականից բարձր լինել։ «Роснефть»-ի դեպքում դա այդպես չէ, ուստի Հայաստանի համար դա միանշանակ լավ է»։
Հայաստանը, կարծում է փորձագետը, կկարողանա գումար վաստակել որպես այդ ամբողջ ենթակառուցվածքի մասնակից և ապրանքը ստանալ ընդունելի գներով, որոնք չեն գերազանցում նավթի և նավթամթերքների համաշխարհային և համաշուկայական գները:
«Հաշվի առնելով առկա բենզալցակայանների՝ ժամանակակից օրինակով արդիականացման պլանները, կարելի է եզրակացնել, որ Հայաստանի համար այստեղ միայն դրական բաներ կան, հայերը չպետք է անհանգստանան»,-հայտարարեց Ալեքսեյ Զուբեցը։
Ваге Давтян - Sputnik Արմենիա, 1920, 24.08.2021
ՌԱԴԻՈ
Ինչո՞վ է պայմանավորված հեղուկ գազի թանկացումը. տնտեսվարողները խուսափում են ներկրել այն
«Մի քանի տասնյակ բենզալցակայանների բացումը արմատական փոփոխությունների չի հանգեցնի, սակայն ուժեղ մրցակցի հայտնվելը, որը պատրաստ է ծառայությունների ավելի բարձր որակ առաջարկել և կապված է երկրի շուկայում բենզինի անմիջական մատակարարի հետ, տեղական ընկերություններին ստիպում է անհանգստանալ և պայքարել, այդ թվում՝ հայրենասիրական զգացմունքների վրա խաղալու հաշվին: Ի վերջո, շուկայում նոր խաղացողի հայտնվելուց միանշանակ շահողը սպառողները կլինեն»,-համաձայնում է Վյաչեսլավ Կոլոմինը։
«Petrocas ՀՁ-ի ներդրումայինծրագրերն ուղղված են եվրոպական ժամանակակից ստանդարտների և տեխնոլոգիաների կիրառմամբ հայ սպառողներին մատուցվող ապրանքների և ծառայությունների որակի բարելավմանը, ինչն իր հերթին կապահովի մրցակցությանուժեղացումը Հայաստանում բիզնեսի տվյալ հատվածում և տեղական խաղացողներին կդրդի վերանայել բիզնեսի վարման հնացած մոտեցումները։ Ակնհայտ է, որ վերջին հաշվով այդ գործընթացներից շահում են մնալու տվյալ ապրանքատեսակների և ծառայությունների հայաստանյան վերջնական սպառողները և, անշուշտ, երկրի տնտեսությունը»,-եզրափակեց Դավիդ Յակոբաշվիլին։
Լրահոս
0