https://armeniasputnik.am/20210929/vor-depqum-haj-gerineri-veradardzman-masin-ekhkhv-banadzevy-karogh-e-iravitshak-pokhel-33751443.html
Ո՞ր դեպքում հայ գերիների վերադարձման մասին ԵԽԽՎ բանաձևը կարող է իրավիճակ փոխել
Ո՞ր դեպքում հայ գերիների վերադարձման մասին ԵԽԽՎ բանաձևը կարող է իրավիճակ փոխել
Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ ԵԽԽՎ-ն կարող է գործի... 29.09.2021, Sputnik Արմենիա
2021-09-29T13:02+0400
2021-09-29T13:02+0400
2021-09-29T15:24+0400
գերի
հայ գերիներ, անհետ կորածներ
սիրանուշ սահակյան
ռադիո
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/1d/33758473_0:0:641:361_1920x0_80_0_0_46434b6ae5e041d24101975dd0bb2141.jpg
Որ դեպքում հայ գերիների վերադարձման մասին ԵԽԽՎ բանաձևը կարող է իրավիճակ փոխել
Որ դեպքում հայ գերիների վերադարձման մասին ԵԽԽՎ բանաձևը կարող է իրավիճակ փոխել
Հայ գերիներին ազատ արձակելու մասին ԵԽԽՎ բանաձևը միջազգային իրավունքում ընդունված է որպես «soft low» (փափուկ միջոց) և իրավական ուժ չունի, սակայն սա չի նշանակում, որ Ադրբեջանը հեշտությամբ կարող է անտեսել այն։ Պատրաստվում էի գերիների հարցը բարձրացնել. Գևորգյանին դատարանը 2 անգամ մերժել է ԵԽԽՎ գնալSputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով` եթե ԵԽԽՎ-ն այս բանաձևին զուգահեռ գործի դնի նաև քաղաքական ազդեցության ներուժը, կարող է հարկադրել Ադրբեջանին գործել կառույցի բանաձևերին համահունչ։ Այլ հարց է, թե ինչ միջոցներ է օգտագործելու ԵԽ-ն այն կենսագործելու համար։ «Եթե կիրառվեն պատժամիջոցներ կամ ստեղծվեն դրանց կիրառման իրական սպառնալիքներ ԵԽԽՎ-ի առջև ստանձնած հանձնառությունները չկատարելու համար, վստահ եմ, որ դրանք կենսագործվելու են և կունենան գործնական նշանակություն։ Եթե միայն հայտարարություն է լինելու և հավելյալ քաղաքական աշխատանք չի տարվելու Ադրբեջանի հետ` չեմ կարծում, որ վարքային փոփոխություն կունենանք»,- ասաց Սահակյանը։ Բանաձևում խոսվում է 30 անհայտ կորած հայերի մասին, որոնց նույնականացման վերաբերյալ կան անվիճելի ապացույցներ։ Սա ևս գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանը թաքցնում է Բաքվում պահվող հայ գերիների իրական թիվը։«Իրենք խոսում են առնվազն 30-ի մնասին` դրանով հաստատելով այն փաստը, որ պաշտոնական թիվը չի համապատասխանում իրականությանը, սակայն առավելագույն շեմ չեն նշում հասկանալի պատճառներով. այստեղ փաստահավաք առաքելություն իրականացնող կառույցները պետք է խոսեն»,- նշեց Սահակյանը։ Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին»: ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է ազատ արձակել հայ գերիներին․ նախագիծ է ընդունվելԱվելի վաղ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որով կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին։Չշտված տվյալներով՝ Բաքվում գերության մեջ են մեր առնվազն 80 հայրենակիցներ։
https://armeniasputnik.am/20210925/ararat-mirzvojany-gerineri-temajvov-khvosel-e-eahk-gvortsvogh-nakhagahi-het-33652347.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/09/1d/33758473_0:0:569:427_1920x0_80_0_0_4264d20e746c32a9ea6d90027d7f5ec7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, սիրանուշ սահակյան
գերի, հայ գերիներ, անհետ կորածներ, սիրանուշ սահակյան
Ո՞ր դեպքում հայ գերիների վերադարձման մասին ԵԽԽՎ բանաձևը կարող է իրավիճակ փոխել
13:02 29.09.2021 (Թարմացված է: 15:24 29.09.2021) Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ՄԻԵԴ-ում շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ ԵԽԽՎ-ն կարող է գործի դնել քաղաքական ճնշման լծակները։
Հայ գերիներին ազատ արձակելու մասին ԵԽԽՎ բանաձևը միջազգային իրավունքում ընդունված է որպես «soft low» (փափուկ միջոց) և իրավական ուժ չունի, սակայն սա չի նշանակում, որ Ադրբեջանը հեշտությամբ կարող է անտեսել այն։
Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների շահերը ՄԻԵԴ-ում ներկայացնող, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը։ Նրա խոսքով` եթե ԵԽԽՎ-ն այս բանաձևին զուգահեռ գործի դնի նաև քաղաքական ազդեցության ներուժը, կարող է հարկադրել Ադրբեջանին գործել կառույցի բանաձևերին համահունչ։ Այլ հարց է, թե ինչ միջոցներ է օգտագործելու ԵԽ-ն այն կենսագործելու համար։
«Եթե կիրառվեն պատժամիջոցներ կամ ստեղծվեն դրանց կիրառման իրական սպառնալիքներ ԵԽԽՎ-ի առջև ստանձնած հանձնառությունները չկատարելու համար, վստահ եմ, որ դրանք կենսագործվելու են և կունենան գործնական նշանակություն։ Եթե միայն հայտարարություն է լինելու և հավելյալ քաղաքական աշխատանք չի տարվելու Ադրբեջանի հետ` չեմ կարծում, որ վարքային փոփոխություն կունենանք»,- ասաց Սահակյանը։

25 սեպտեմբերի 2021, 22:28
Բանաձևում խոսվում է 30 անհայտ կորած հայերի մասին, որոնց նույնականացման վերաբերյալ կան անվիճելի ապացույցներ։ Սա ևս գալիս է ապացուցելու, որ Ադրբեջանը թաքցնում է Բաքվում պահվող հայ գերիների իրական թիվը։
«Իրենք խոսում են առնվազն 30-ի մնասին` դրանով հաստատելով այն փաստը, որ պաշտոնական թիվը չի համապատասխանում իրականությանը, սակայն առավելագույն շեմ չեն նշում հասկանալի պատճառներով. այստեղ փաստահավաք առաքելություն իրականացնող կառույցները պետք է խոսեն»,- նշեց Սահակյանը։
Հիշեցնենք, որ երեկ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին»:
Ավելի վաղ ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել, որով կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին ազատ արձակել մնացած բոլոր գերիներին։
Չշտված տվյալներով՝ Բաքվում գերության մեջ են մեր առնվազն 80 հայրենակիցներ։