00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ալաշկերտը» 2 անգամ գրավեց մրցակցի դարպասը, բայց պարտվեց

© PhotoԱլաշկերտ ՖԱ
Ալաշկերտ ՖԱ - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Ալաշկերտ ՖԱ
Բաժանորդագրվել
Կոնֆերենցիաների գավաթի անդրանիկ խաղարկության խմբային փուլին մասնակցելով` Հայաստանի գործող չեմպիոն «Ալաշկերտը» պատմական արդյունքի հասավ Հայաստանի ակումբային ֆուտբոլի համար։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik, Խաչիկ Չախոյան. Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի երկրորդ խաղում «Ալաշկերտը» սեփական հարկի տակ 2։4 հաշվով պարտվեց Ֆինլանդիայի ներկայացուցիչ՝ ՀԻԿ թիմին։
Խմբային փուլի առաջին խաղում խոշոր` 1։4 հաշվով պարտությունը Թել Ավիվի «Մաքքաբի» թիմից, «Ալաշկերտին» ստիպում էր ՀԻԿ-ի հետ խաղում մտածել միայն հաղթանակի մասին։ Խաղի առաջին իսկ րոպեից հայկական թիմը փորձեց ճնշում գործադրել ու արագ գոլ գրանցել։ Արագ գոլը գրանցվեց, բայց գնդակը հայտնվեց մեր դարպասում։ «Ալաշկերտի» դարպասապահի ու պաշտպանի ոչ համաձայնեցված գործողությունների պատճառով Ռոոպե Ռիսկին առաջ մղեց ՀԻԿ-ին։
Ալեքսանդր Գրիգորյան - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
«Ալաշկերտի» նախկին մարզիչը կանանց թիմ է վերադառնում
Սակայն մերոնք համարեցին, որ ոչինչ տեղի չի ունեցել և շարունակեցին ուղիներ փնտրել դեպի ՀԻԿ-ի դարպասը։ Ու 24-րդ րոպեին պաշտպանությունում կոպիտ սխալվելու հերթը արդեն ՀԻԿ-ինն էր։ Դրանից էլ վարպետորեն օգտվեց Ժոզե Էմբալոն` խփելով պատասխան գնդակը։ Նորից հաղթանակի հասնելու ցանկությունը մեծացավ, բայց թույլ տվեցինք ևս մեկ սխալ, որը «Ալաշկերտին» շատ բարդ իրավիճակում թողեց։ Թիմի առաջատարն ու ավագը՝ Արտակ Գրիգորյանը հեռացվեց խաղադաշտից, ու մեր չեմպիոնը մնաց տասը ֆուտբոլիստներով։ Այս պարագայում իհարկե հաղթելն արդեն անհամեմատ դժվար էր։
«Ալաշկերտը» նոր գլխավոր մարզիչ ունի
Իսկ երբ ընդմիջումից հետո ՀԻԿ-ը օգտագործեց թվային առավելությունն ու առաջ անցավ հաշվի մեջ` պարզ դարձավ, որ այս խաղում նույնիսկ ոչ-ոքի արդյունքը դրական կհամարվի հայկական թիմի համար։ Բայց ֆիննական ակումբը վերահսկում էր գնդակը, ուներ տարածքային առավելություն, և դա արտահայտվեց հաշվի մեջ։

62-րդ րոպեին ՀԻԿ-ն արդեն հաղթում էր 3։1 հաշվով։ Այնպես որ, ոչ-ոքին էլ «Ալաշկերտի» համար անհավանական արդյունք դարձավ։ Եվ մրցավարի կողմից ավելացված ժամանակի ընթացքում թիմերի փոխանակած գնդակներից հետո գրանցվեց վերջնական արդյունքը՝ 2։4։ «Ալաշկերտը» խմբային փուլում առայժմ պարտվում է։

Հաջորդ խաղը Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում «Ալաշկերտը» անցկացնելու է հոկտեմբերի 21-ին։ Այդ օրը մեր թիմը սեփական հարկի տակ կմրցի Ավստրիան ներկայացնող ԼԱՍԿ թիմի հետ։
Լրահոս
0