Դավիթ Տոնոյանը կալանավորվեց. դատարանը որոշում կայացրեց

Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Դավիթ Տոնոյան
Բաժանորդագրվեք
Պաշտպանության նախկին նախարարը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին կալանավորելու միջնորդությունը։ Նա 2 ամսով կկալանավորվի։ Դատարանի բակում լրագրողների հետ զրույցում հայտնեց Տոնոյանի պաշտպան Սերգեյ Հովհաննիսյանը։

«Առաջադրված մեղադրանքում պարոն Տոնոյանն իրեն մեղավոր չի ճանաչել, դրա կապակցությամբ նա հայտարարություններ և բացատրություններ է տվել դատարանում։ Մեր ակնկալիքն այն է, որ կիրականացվի արդարադատություն։ Ամեն դեպքում պայքարը շարունակելու ենք», - ասաց նա։

Հովհաննիսյանի խոսքով՝ դիմելու են վերաքննիչ քրեական դատարան` բողոքարկելու ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Նրա խոսքով` քննիչի ներկայացրած միջնորդության համար դրված էր կալանավորման երկու հիմք` մեկը ազատության մեջ գտնվելու պարագայում քննությանը խոչընդոտելն էր, մյուսը` քննությունից թաքնվելը։ Պաշտպանն այս պահին չի կարող ասել, թե կոնկրետ ինչ է դրվել հիմքում. կծանոթանան որոշմանը և ըստ այդմ կներկայացնեն իրենց հակափաստարկները։
«Միանշանակ հիմնավոր չենք համարում դատարանի որոշումը։ Հաշվի առնելով նախաքննական գաղտնիքը՝ շատ մանրամասներ չեմ կարող ասել, բայց գործում առկա են բազմաթիվ տեղեկություններ, որ հերքում են մեղադրանքները», - ասաց Հովհաննիսյանը։
Член исполнительного органа РПА, бывший заместитель министра обороны Артак Закарян в гостях радио Sputnik Армения - Sputnik Արմենիա, 1920, 28.09.2021
Ժամկետանց հրթիռները գնվել են ՀՀ նոր կառավարության օրոք. պաշտպանության նախկին փոխնախարար
Հիշեցնենք` ԱԱԾ–ն այսօր հայտնել էր, որ Տոնոյանն ու Գալստյանը ձերբակալվել են խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետը ձերբակալված է նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Խուզարկել են Դավիթ Տոնոյանի բնակարանը և բերման ենթարկել նրան. «Հրապարակ»
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала