00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:25
4 ր
Ուղիղ եթեր
09:30
31 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
36 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
13:07
0 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:08
0 ր
Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյան
17:12
2 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Եզակի վիրահատություն ՀՀ–ում. պատերազմում վիրավորված զինծառայողը կկարողանա լիարժեք ապրել

© Photo : provided by Robert AvagyanՍրունքաթաթի էնդոպրոտեզավորում իրականացրած բժիշկները
Սրունքաթաթի էնդոպրոտեզավորում իրականացրած բժիշկները - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Բաժանորդագրվել
Թանկ ու բարդ վիրահատությունից հետո զինծառայողը կկարողանա վազել, մեքենա վարել և նույնիսկ պարել։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Լոս Անջելեսի ոտնաթաթի և սրունքաթաթաթի վիրաբուժության ինստիտուտի նախագահ Արմեն Հակոբջանյանը հայ վիրաբույժների հետ բացառիկ վիրահատություն է անցկացրել Հայաստանում՝ սրունքաթաթի էնդոպրոտեզավորում։ Վնասված հոդը փոխարինվել է իմպլանտատով, և 44-օրյա պատերազմի ժամանակ ծանր վիրավորված զինվորներից մեկն այժմ կկարողանա լիարժեք կյանք վերադառնալ: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց «Eternal Nation» («Հավերժական ազգ») հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն Աննա Միքայելյանը։
«Վիրահատությունը տևել է 2,5 ժամ և շատ լավ է անցել։ Հիվանդն արդեն լավ է զգում։ Առաջին անգամ Հայաստանում վիրահատությունն իրականացվել է հատուկ սաղավարտներով` վիրահատության գոտում առավելագույնս ստերիլ միջավայր պահպանելու համար», - ասաց նա։
© Photo : provided by Robert AvagyanՍրունքաթաթի էնդոպրոթեզավորում
В Армении провели первую уникальную операцию замены голеностопного сустава - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Սրունքաթաթի էնդոպրոթեզավորում
Իմպլանտատը, ինչպես նաև վիրահատության համար նախատեսված սարքավորումները, անհատույց տրամադրել է «Eternal Nation» հիմնադրամը, որը հիմնել են աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ բժիշկները։
Վիրաբույժ Հակոբջանյանին օգնել են բժիշկներ Կարեն Մարտիրոսյանն ու Յուրի Խաչատրյանը։ Հիվանդի վերականգնումը կիրականացվի ամբուլատոր պայմաններում։

«Վիրահատությունը չափազանց կարևոր էր, քանի որ հիմա զինծառայողը կարող է նորմալ կյանք վերադառնալ։ Նա երիտասարդ է և առանց այդ վիրահատության չէր կարողանա նորմալ քայլել, իսկ հիմա վազելու է, մեքենա է վարելու և նույնիսկ պարելու է», - վստահեցրեց գրասենյակի տնօրենը։

Չափազանց թանկ և բարդ այս վիրահատությունը նաև կրթական մեծ արժեք ունի. այն անգնահատելի գործնական փորձ ստանալու հնարավորություն է տվել տեղի կադրերին։ Հիմնադրամը մեծ նշանակություն է տալիս դրան, քանի որ զբաղվում է ոչ միայն վիրավոր զինծառայողների բուժման ֆինանսավորմամբ, այլև բժշկական նոր տեխնոլոգիաների ներդրմամբ ու տեղի մասնագետների ուսուցմամբ։
© Photo : provided by Robert AvagyanՍրունքաթաթի էնդոպրոթեզավորում
В Армении провели первую уникальную операцию замены голеностопного сустава - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Սրունքաթաթի էնդոպրոթեզավորում
«Հայաստանում տարեց մարդկանց էնդոպրոտեզավորում իրականացվել էր, բայց պատերազմից հետո այդ վիրահատության կարիքն ունեն նաև երիտասարդներից շատերը։ Հիմնադրամի բժիշկները տասնյակ նման բարդ վիրահատություններ են կատարել», - նշեց Միքայելյանը։
Մայրը որդու ոտքերն էր համբուրում, տղան` ցավից գոռում. պատերազմից հետո կյանք կա, բայց ուրիշ
© Photo : provided by Robert AvagyanՍրունքաթաթի էնդոպրոթեզավորում
В Армении провели первую уникальную операцию замены голеностопного сустава - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Սրունքաթաթի էնդոպրոթեզավորում
Նշենք, որ «Հավերժական ազգ» հիմնադրամը մշակում է ինչպես կարճաժամկետ անհետաձգելի բժշկական օգնության, այնպես էլ երկարաժամկետ վերականգնողական բժշկական ծառայությունների ծրագրեր: Այն արդեն դրամահավաք է անցկացրել և ֆինանսավորել 74 զինծառայողի (85 պրոտեզ) պրոտեզավորումը։ Պատերազմի ընթացքում և դրանից հետո հիմնադրամի բժիշկները տեղի բժիշկների հետ ավելի քան 650 բարդ վերականգնողական վիրահատություններ են իրականացրել:
Պապին, Ծիտը, Գևորգը... մոռանալ չի կարելի. կապիտանը պատմում է հերոսների ու չհերոսների մասին
Լրահոս
0