00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչու են Պուտինն ու Էրդողանը պետք միմյանց

© Photo : POOL / Անցնել մեդիապահոցՊուտինը Սոչիում հանդիպել է Էրդողանի հետ
Պուտինը Սոչիում հանդիպել է Էրդողանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Պուտինը Սոչիում հանդիպել է Էրդողանի հետ
Բաժանորդագրվել
Ռուսաստանի և Թուրքիայի առաջնորդների հանդիպումն արդեն անցյալում է։ Ի՞նչն է միավորում Մոսկվային ու Անկարային։ Ի՞նչ շփման եզրեր ունեն նրանք։ Կարդացեք ՌԻԱ Նովոստիի հոդվածում։
Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի` շուրջ երեք ժամ տևած հանդիպումը կարևոր է թեկուզ հենց միայն այն պատճառով, որ առաջինն էր մեկուկես տարվա ընթացքում, իսկ չէ՞ որ ռուս-թուրքական հարաբերությունները դասվում են այն հազվագյուտ հարաբերությունների շարքը, որոնք նշանակություն ունեն ոչ միայն գործընկեր-երկրների համար։
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիում - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Պուտինն ու Էրդողանը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը․ Պեսկով
Երկու նախագահների նախորդ հանդիպումը կարծես ուրիշ աշխարհում էր կայացել՝ նախորդ տարվա մարտի սկզբին, երբ մոլորակը նոր-նոր էր սկսում սուզվել կորոնավիրուսի դարաշրջան։ Իհարկե, կարանտինի հաստատումով կապերը չընդհատվեցին․ այս 18 ամիսների ընթացքում Պուտինն ու Էրդողանը 22 անգամ խոսել են հեռախոսով (ուրիշ ոչ մեկի հետ նրանք այդքան հաճախ չեն շփվում)։ Բայց, ինչպես երեկ Սոչիում նկատեց Պուտինը, հեռախոսով ամեն ինչ չես քննարկի, իսկ երկկողմ հարաբերություններում քննարկման թեմաները շատ են։
Որովհետև տարեցտարի դրանք հարցերի ավելի ու ավելի մեծ գունապնակ են ներառում, որոնք չեն կարող հանգեցնել սովորական միաչափ «համագործակցություն» կամ «հակամարտություն» հասկացությունների։ Որպես կանոն` առաջինների շարքն են դասում տնտեսությունը՝ ԱԷԿ-ից և զբոսաշրջությունից մինչև Ս-400 կամ «Թուրքական հոսք», իսկ երկրորդների շարքը՝ տարածաշրջանային կոնֆլիկտները՝ Սիրիայից մինչև Լիբիա, իսկ հիմա՝ նաև Լեռնային Ղարաբաղ։ Եվ եթե երկկողմ նախագծերի հարցում ամեն ինչ շատ լավ է, ապա հակամարտությունների դեպքում մոլորակի վրա ամեն ինչ մի տեսակ շատ վատ է։
Էրդողանը պարզաբանել է Թուրքիայի կողմից ռուսական C-400 համալիրների գնումը
Էրդողանի կառավարման 18 տարիների ընթացքում Թուրքիան ակտիվ առաջ է մղում իր շահերն ամբողջ աշխարհում, տարբեր համամասնություններով (կախված ժամանակներից և հանգամանքներից) խառնելով պանթուրքիզմը, նեոօսմանիզմն ու պանիսլամիզմը, այսինքն՝ խաղալով ազգային, կայսերական և կրոնական գործոնների վրա։
Президенты России и Турции Владимир Путин и Реджеп Тайип Эрдоган на мероприятие, посвященное завершению одного из этапов строительства газопровода Турецкий поток (19 ноября 2018). Стамбул - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Էրդողանը Պուտինի հետ կայացած երկխոսությունն արդյունավետ է համարում
Թուրքական ազդեցության ընդարձակումը Ռուսաստանում ոմանց համար խուճապային տրամադրությունների առիթ է դարձել․ թուրքերը հարձակվո՜ւմ են, այդ թվում՝ մեր ազգային շահերի գոտում, իսկ մենք ոչնչով չենք կարող դիմակայել, մենք զիջում, նահանջո՜ւմ ենք։ Թուրքերը շահո՜ւմ են, մենք տանո՜ւլ են տալիս։ Այս տրամադրությունները սկսեցին հատկապես վառ արտահայտվել անցած տարի՝ հայ-ադրբեջանական պատերազմից հետո, որը շատերը մեկնաբանում էին գրեթե որպես Ռուսաստանի պարտություն ու Թուրքիայի կողմից Անդրկովկասի գրավման սկիզբ։ Թեև իրականում հայերի և ադրբեջանցիների շփման գծի վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանը՝ թուրքերի սիմվոլիկ մասնակցությամբ։
«Հարազատների հավաքագրում». ինչպես է Թուրքիային հաջողվում բարեկամություն անել բոլորի հետ
Ընդ որում` բուն Թուրքիայում Ռուսաստանի հետ հարաբերությունների գլխավոր խնդիրը համարում են Սիրիան. չէ՞ որ Իդլիբն ու քրդական տարածաշրջանը անմիջապես թուրքական սահմանների մոտ են գտնվում, այսինքն՝ կապված են ազգային անվտանգության հարցի հետ։ Իսկ Ռուսաստանը, թեև հաշվի է առնում այնտեղ թուրքական շահերը, այնուամենայնիվ տրամադրված է վերականգնել սիրիական լիարժեք պետականությունը, այսինքն՝ Սիրիայի ողջ տարածքը վերադարձնել Բաշար Ասադի վերահսկողությանը։
Այստեղ խնդրի ոչ պարզ, ոչ էլ նույնիսկ բարդ լուծումներ առայժմ չկան, առաջին հերթին՝ Իդլիբի հարցում։ Իսկ «քրդական հարցում» առաջխաղացումները բարդանում են նրանով, որ Սիրիայում շարունակում են ներկա գտնվել ամերիկացիները։ Բայց նրանք կհեռանան, ավելի հավանական է շուտ, քան ուշ (դրանում շահագրգռված է թե՛ Մոսկվան, թե՛ Անկարան), իսկ ահա Ռուսաստանն ու Թուրքիան ցանկացած դեպքում աշխատելու են Սիրիայում (Էրդողանը ճիշտ է նկատել, որ Սիրիայում խաղաղությունը կախված է ռուս-թուրքական հարաբերություններից, ընդ որում` պետք է ավելացնել, որ ոչ միայն խաղաղությունը, այլև հետպատերազմական վերականգնումը)։ Եվ բոլորի համար ավելի լավ կլինի, եթե նրանք կարողանան անել դա եթե ոչ մենակ, ապա գոնե ոչ մեկմեկու դեմ։
Պուտինը Սոչիում հանդիպել է Էրդողանի հետ - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Պուտինը ռուս-թուրքական կենտրոնի առկայությունը ԼՂ–ում կայունության երաշխիք է համարում
Առավել ևս, որ ռուս-թուրքական արտաքին քաղաքական թեմաները Սիրիայով և Ղարաբաղով չեն սահմանափակվում. ավելացել է նաև Աֆղանստանը, շուտով ընտրություններ կլինեն Լիբիայում, որտեղ Ռուսաստանը տարբեր խաղացողների հետ էր հույս կապում, բայց միևնույն ժամանակ շահագրգռված է պառակտման դադարեցման ու լիբիական պետականության վերականգնման հարցում։
Որովհետև Լիբիայի վերականգնման համար պետք կլինի թե՛ Ռուսաստանի, թե՛ Թուրքիայի օգնությունը․ այս երկրները միշտ էլ մերձավոր գործընկերներ են եղել Տրիպոլիի համար։ Մեծ հաշվով, Ռուսաստանը կիսելու բան չունի (պատվերները բոլորին կհերիքեն)։ Ավելի շուտ, ընդհանուր շահերից է բխում անել այնպես, որ միավորված Լիբիան Արևմուտքի ազդեցության տակ չընկնի՝ նրանք կցանկանան հարստանալ` վերականգնելով այն, ինչ իրենց մեղքով է քանդվել։
Ըստ էության, հենց Արևմուտքի դուրսմղումն է (Մեծ Մերձավոր Արևելքից և ոչ միայն) հանդիսանում ռուս-թուրքական փոխգործակցության կարևորագույն դրդապատճառներից մեկը։ Նույնիսկ այն ժամանակ, երբ այն ավելի շատ հակամարտության է նման, Պուտինն ու Էրդողանը կարող են եթե ոչ փոխզիջում գտնել, ապա գոնե մեղմել հակասությունները։
Президенты США и Турции Джо Байден и Реджеп Тайип Эрдоган здороваются во время встречи на полях саммита НАТО в Брюсселе (14 июня 2021). Бельгия - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Էրդողանը պատրաստվում է 2 անգամ հանդիպել Բայդենի հետ
Այո, Թուրքիան շարունակում է ՆԱՏՕ-ի անդամ մնալ, բայց ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ նրա հակասությունները միայն ավելանում են և գործնականում չեն վերանում։ Եվ Էրդողանը արևմտյան առաջնորդների հետ վստահելի անձնական հարաբերություններ ևս չունի․ բավական է տեսնել, թե ինչպես ամերիկացիները ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում, ըստ էության, մերժեցին Թուրքիայի նախագահի համար հանդիպում կազմակերպել Բայդենի հետ։
Իհարկե, անգլոսաքսերը սովորության ուժով փորձում են խաղարկել թուրք-ռուսական հակասությունների խաղաքարտը՝ Թուրքիային Ռուսաստանի դեմ ուղղել, Պուտինին և Էրդողանին ստիպել առճակատման գնալ։ Բայց երկու նախագահների 18 տարվա հարաբերությունները ցույց են տվել, որ նրանք կարողանում են տարբերել ազգային շահերի հակասությունները օտարների մանիպուլյացիաներից։
Որովհետև երկուսն էլ Արևմուտքին վաղուց արդեն հանել են իրենց սեփական աշխարհաքաղաքական մտածողությունից և իրենց քաղաքականությունից՝ առաջնորդվելով միայն իրենց ժողովուրդների ազգային շահերի սեփական պատկերացումով։ Այո, Թուրքիայի արտաքին քաղաքական վարվեցողությունը տարբերվում է ռուսականից, այստեղից էլ՝ Էրդողանի հրապարակային հայտարարությունները Ղրիմի մասին, բայց դա ոչ մի կերպ չի խանգարում երկու երկրների ռազմավարական հարաբերությունների կառուցմանը։
Լրահոս
0