00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:08
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:08
8 ր
Աբովյան time
On air
18:16
43 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:49
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1
Петербургский международный экономический форум. День первый - Sputnik Արմենիա, 1920
ՌԱԴԻՈ

Կհաջողի արդյոք Վրաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդի դերում

Կհաջողի արդյոք Վրաստանը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման միջնորդի դերում
Բաժանորդագրվել
Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը Sputnik Արմենիայի եթերում նշել է, որ Վրաստանի վարչապետի նախաձեռնությունը Հայաստանին հնարավորություն է ընձեռում ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի` ունենալ մեկ այլ հարթակ, որտեղ հնարավոր կլինի շփումների, երկխոսության համար միջավայր ստեղծել։
Վրաստանը պետք է որ այնքան էլ շահագրգռված չլինի հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմամբ, դրա համար բազմաթիվ օբյեկտիվ պատճառներ կան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը` անդրադառնալով Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի` հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ «գործադրած ջանքերին»։
«Եթե հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորվեն, այդ դեպքում Հայաստանը Վրաստանի համար կընկալվի որպես մրցակից։ Այդպիսի խնդիր կար դեռևս 90-ականներին, երբ ակնհայտ էր, որ եթե արցախյան հակամարտությունը կարգավորվեր, ապա և՛ նավթամուղը, և Թուրքիան Ադրբեջանին կապող երկաթուղին կանցներ ոչ թե Վրաստանի, այլ Հայաստանի տարածքով»,- ասաց նա։
Քաղաքագետի խոսքով` հազիվ թե Վրաստանին հաջողվի լուրջ միջնորդական առաքելություն իրականացնել, քանի որ տարածաշրջանում շատ ավելի լուրջ խաղացողներ կան։ Անկախ ամեն ինչից՝ Ղարիբաշվիլիի քայլը Բաղդասարյանը դրական է համարում։ Այն Հայաստանին հնարավորություն է ընձեռում ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի` ունենալ ևս 1 հարթակ, որտեղ հնարավոր կլինի շփումների, երկխոսության միջավայր ստեղծել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին  - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
Ինչ է թաքնված Հայաստանի ու Ադրբեջանի միջև միջնորդ դառնալու Վրաստանի ցանկության հետևում
Նրա կարծիքով` շատ կարևոր է նաև հասկանալ, թե ինչով է պայմանավորված Վրաստանի ակտիվությունը՝ պաշտոնական Թբիլիսին սեփական նախաձեռնությա՞մբ է ստանձնել հաշտարարի դերը, թե՞ Վրաստանի միջոցով դա անում է Եվրամիությունը։
Հիշեցնենք, որ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Վրաստանի վարչապետն առաջիկայում նախատեսում է այցելել նաև Հայաստան։
Ղարիբաշվիլին Բաքու մեկնելուց առաջ հույս էր հայտնել, որ կկարողանա իր ողջ էներգիան ներդնել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման գործում ու դրական դեր խաղալ։
Վրաստանի վարչապետն օրերս նաև առաջարկել էր Թբիլիսիում ստեղծել հարթակ՝ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև շփումների համար։
Լրահոս
0