Կովսականում ադրբեջանցի է պայթել ականի վրա

© Sputnik / Алексей Куденко / Անցնել ֆոտոբանկԱկան
Ական - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Բաժանորդագրվեք
Զինծառայողին առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում, որից հետո նրան տեղափոխել են զինվորական հոսպիտալ:
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Ղարաբաղյան հակամարտության գոտում հակահետևակային ականից ադրբեջանցի սահմանապահ է պայթել: Այս մասին հաղորդում է Sputnik Ադրբեջանը:
Միջադեպը տեղի է ունեցել Կովսականում (Զանգելան), որը Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ է անցել 2020 թվականին ռազմական գործողությունների արդյունքներից հետո: Ադրբեջանցուն առաջին բուժօգնությունը ցուցաբերվել է տեղում, այնուհետև տեղափոխել են հիվանդանոց:
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս - Sputnik Արմենիա, 1920, 29.09.2021
«Ադրբեջանի գոյությունը սպառնալիքի տակ է». իրանական ԻՀՊԿ-ն զգուշացնում է Բաքվին
«Պետական սահմանային ծառայության սահմանապահ զորքերի արտակարգ իրավիճակների ծառայության զինծառայող Էլգուն Նազարխանլին ուղղաթիռով տարհանվել է ռազմական հոսպիտալ», - ասվում է հաղորդագրության մեջ:
Նկատենք, որ սեպտեմբերի 22-ին սահմանամերձ գյուղերից մեկում ականի վրա պայթել ու մահացել էր Ադրբեջանի քաղաքացի Մամեդ Մարդանովը:
2020–ի դեկտեմբերի 14-ին Աղդամում ականի պայթյունից մեկ ադրբեջանցի էր մահացել, ևս երկուսը վիրավորվել էին։ Հունվարի 1-ին էլ Ֆիզուլու շրջանում մի ադրբեջանցի էր պայթել ականի վրա, նրա 2 ոտքերն անդամահատել են։ Հունվարի 21–ին զինծառայող Ռաշադ Ջավադովն էր Ֆիզուլու շրջանում պայթել ականի վրա։ Նույն օրը ճանապարհաշինության աշխատանքների ժամանակ ականի վրա պայթել էր 41-ամյա Ալիյար Օջագվերդիևը, իսկ Կուբաթլուում ականի պայթյունի արդյունքում մահացել էր մայոր Մուխթարով Սարխան Իլգար օղլուն։
Բռնցքամարտիկ Արմեն Մաշակարյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին. տեսանյութ
Հունվարի 29–ին հերթական ադրբեջանցին էր պայթել ականի վրա, նրա ոտքն ամպուտացրել էին։ Փետրվարի 3-ին երեք ադրբեջանցիներ պայթել էին ականի վրա Ֆիզուլիում (Վարանդա), նրանցից մեկը տեղում մահացել էր։ Փետրվարի 7-ին նույն շրջանում մեքենան պայթել էր հակատանկային ականի վրա, մեկ քաղաքացի զոհվել էր, երկուսը` անհետ կորել։ Փետրվարի 19-ին Թալիշ գյուղում էր պայթել մեկ ադրբեջանցի։ Փետրվարի 25-ին նման միջադեպ էր տեղի ունեցել Ջրականում (Ջեբրայիլ), մարտի 3-ին Ակնայում (Աղդամ), մարտի 15–ին` նույնպես Ակնայում։

Ադրբեջանական ԶԼՄ-ները նշում են, որ քաղաքացիները հաճախ փորձում են ներխուժել Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներ ՝ առանց իշխանությունների թույլտվության:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների տեղակայման շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել, ստորագրվել է հայտարարություն, որով Ադրբեջանին են անցնում Արցախի յոթ շրջանները, Շուշին ու Հադրութը` բացառությամբ մի գյուղի, գյուղեր Ասկերանի ու Մարտունու շրջանից, ինչպես նաև Մարտակերտի շրջանի Թալիշ և Մատաղիս գյուղերը։
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала