Լիտվան Հայաստանին 50000 դեղաչափ Moderna պատվաստանյութ կտրամադրի

© REUTERS / Dado Ruvic / Illustration / File PhotoModerna պատվաստանյութ
Moderna պատվաստանյութ - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Moderna պատվաստանյութ
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր կատարվել է 408 535 պատվաստում։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. Լիտվայի կառավարությունը որոշում է կայացրել Moderna-ի արտադրած Spikevax պատվաստանյութի 50 000 դեղաչափ փոխանցել Հայաստանին:
Այս մասին տեղեկացնում են Հայաստանում Լիտվայի դեսպանատնից:
«Առաջին անգամ Moderna պատվաստանյութը հասնում է Հայաստան, և առաջին անգամ է Լիտվան նվիրաբերում այս տեսակի պատվաստանյութը: Լիտվան կշարունակի նպաստել ԵՄ-ի գլոբալ համաճարակի արձագանքման նախաձեռնությանը»,- նշված է դեսպանատան ֆեյսբուքյան գրառման մեջ:
Պատվաստման կետ Հյուսիսային պողոտայում - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
«Պատվաստում կամ թեստավորում» պահանջը հակասահմանադրակա՞ն է. ինչ է սպասվում հոկտեմբերի 1-ին
Հիշեցնենք, որ այսօր Հայաստանում գրանցված են «Սպուտնիկ V», «Կորոնավակ», «AstraZeneca» ու «Սինոֆարմ» պատվաստանյութերը։
COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր սեպտեմբերի 26-ի դրությամբ` կատարվել է 408 535 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 264 695, երկրորդ դեղաչափ` 143 840։
Լրահոս
0