«Նայելով նկարին` հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ». նախարարը` Փաշինյանի լուսանկարի մասին

© Sputnik / Aram NersesyanМинистр юстиции Карен Андреасян отвечает на вопросы журналистов до/после заседания правительства (6 августа 2021). Еревaн
Министр юстиции Карен Андреасян отвечает на вопросы журналистов до/после заседания правительства (6 августа 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Բաժանորդագրվեք
Արդարադատության նախարարի դիտարկմամբ` երկրի դրոշը, զինանշանն ու ղեկավարի լուսանկարը իր համար հարգանքի արժանի խորհրդանիշներն են։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի – Sputnik. ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի աշխատասենյակում փակցված է Նիկոլ Փաշինյանի լուսանկարը։ Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը հաստատեց այդ տեղեկությունը։
«Պետության ղեկավարի լուսանկարը խորհրդանիշ է»,– ասաց Անդրեասյանը։
Նա նաև չհերքեց` լինում են դեպքեր, երբ ինքը ինչ–որ որոշում կայացնելիս նայում է լուսանկարին։

«Այո՛, լինում է ժամանակ, երբ աշխատանքային գործունեության ժամանակ, նայելով լուսանկարին, հիշում եմ, որ պետք է լինել ազնիվ, անաչառ և պահպանել այն բոլոր պահանջները, որ մեր առաջ դրել է վարչապետը»,– ասաց Անդրեասյանը։

Ի՞նչ են քննարկել Գագիկ Ջհանգիրյանն ու Կարեն Անդրեասյանը
Արդարադատության նախարարը շեշտեց, որ երկրի դրոշը, զինանշանն ու ղեկավարի լուսանկարը իր համար խորհրդանիշներն են, որոնք անհրաժեշտ է հարգել։
Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար քրգործ է հարուցվել
Լրահոս
0
Սկզբում նորերըՍկզբում հները
loader
ԵԹԵՐՈւՄ Է
Заголовок открываемого материала