00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Նոր տուն էր կառուցում, չհասցրեց...». Սեյրանյանը պատմում է Հայկոյի անավարտ պլանների մասին

Певец Айко - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Բաժանորդագրվել
Կամո Սեյրանյանը շատ լավ է հիշում Հայկոյի հետ վերջին զրույցը, երբ երգիչը խոսել էր կորոնավիրուսով վարակվելու մասին։
Սիրո երգիչ, դու միշտ կապրես քո երգերում․․․ Ահա այսպես է այսօր հանրությունը հրաժեշտ տալիս ճանաչված ու սիրված երգիչ, երգահան Հայկոյին: Երգչի ամենամոտ ընկերներից մեկը՝ դուդուկահար Կամո Սեյրանյանը, Sputnik Արմենիայի հետ զրույցում պատմեց երգչի հետ վերջին հանդիպման, նրա երազանքների, կիսատ մնացած նպատակների ու ստեղծագործությունների մասին։
© Sputnik / Asatur YesayantsԿամո Սեյրանյան
Праздничный концерт, приуроченный к 100-летию провозглашения Первой Республики (28 мая 2018). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Կամո Սեյրանյան
«25 տարի առաջ Հայկոն դեռ հայտնի երգիչ չէր, այլ տաղանդավոր դաշնակահար։ Միասին նվագում էինք ռեստորաններում, հարսանիքներին, տարբեր միջոցառումներին։ Հենց էդ տարիներին հասկացա, որ կյանքն ինձ հիանալի ընկեր է տվել։ Որպես մարդ, որպես ընկեր Հայկոյի նմանը չկա, ամենաբարի, ամենալուսավոր տղեն էր։ Չեմ հիշում, որ մեկին թթու խոսք ասած լիներ, բոլորի խաթրով էր գնում, էլ չեմ ասում նրա տաղանդի մասին»,- ասաց Սեյրանյանը։
Նա ոչ միայն Հայկոյի ամենամտերիմ ընկերներից է, այլև գործընկերը. նրանք հիանալի համագործակցել են։
Հայկոն ու Անահիտ Սիմոնյանը - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
«Ներիր ինձ...». Անահիտ Սիմոնյանը որդուն փակել է տանը, որ նա չիմանա Հայկոյի մահվան մասին
«Ինչ նոր գործ գրում էր, զանգում էր, ասում՝ Սեյրանյան, արի ստուդիա, դուդուկդ էլ բեր։ Մի օր զանգեց, «Սպանված աղավնի» ֆիլմի համար երաժշտություն էր գրել, գնացի նվագեցի, ասեց՝ ուռա, ստացվեց, հենց դու էլ կնվագես։ Այդ երաժշտությունը իմ այցեքարտը դարձավ։ Աշխարհի որ անկյունում լինեմ ու Հայկոյի ստեղծագործությունները կատարեմ, մարդիկ հոտնկայս, անդադար ծափահարում են։ Ասում էր՝ Սեյրանյան, քեզ համար «Սպանված աղավնիի» երաժշտության նման մի գործ եմ գրելու։ Որովհետև գիտեր, որ կախարդական նոտաներ են այդ ստեղծագործության մեջ։ Մեկ-մեկ հումորով ասում էր՝ աչքիս դու հոգնել ես «աղավնուց», քեզ համար նոր երգ եմ գրելու»,-հիշում է դուդուկահարը։
Նրա խոսքով՝ վերջին 3 տարիներին Հայկոյին գրեթե ամեն օր տեսնում էր, միասին ճաշում էին կամ ընթրում։ Նրանց վերջին հանդիպումը Հայկոյի ձայնագրման ստուդիայում էր, որտեղ գրեթե ամեն օր հավաքվում էին երգչի մտերիմները։

«Ստուդիայում երկար զրուցեցինք, մյուս օրը հետս խոսեց, ասեց` ախպերս, ոնց որ քովիդենք են մեր տուն եկել։ Ասեց, որ բժշկի է դիմել, ասել են` 20 տոկոսով ախտահարված են թոքերը։ Դեղեր էին նշանակել, տանը պետք է բուժվեր։ Ամեն օր հարցնում էի` սիրտդ ի՞նչ է ուզում` բերեմ, ասում էր՝ ես լավ եմ, ամեն ինչ լավ է։ Մի օր չէինք խոսել, մեկ էլ իմացա, որ տանում են հիվանդանոց, վիճակը ծանր է»,-հիշում է Սեյրանյանը։

Նրա խոսքով՝ Հայկոյի մտերիմ ընկերներն օրեր շարունակ հիվանդանոցում են եղել։
«Ամեն մի դրական լուրի հետ ոգևորվում էինք, հենց ասում էին` էսօր լավ չի, վիճակը ծանր է կամ լավ չի քնել, խառնվում էինք իրար, ժողովրդական խոսք կա, ասում են՝ մեռած էինք, թաղած չէինք։ Վերջին օրն էր, գնացի հիվանդանոց, Հայկոյի եղբորը տեսա, ասեց` լավ է, գիշերը լավ քնել է, ուրախացա, հիվանդանոցից դուրս եկա, մի ժամ չէր անցել, զանգեցին ասեցին` մահացել է»,-ասում է նա։
Երգչի ընկերները, հարազատները այս պահին էլ Հայկոյի հայրական տանն են, որտեղ էլ գտնվում է երգչի ձայնագրման ստուդիան։
Հանրապետության հրապարակում այս օրերին կհնչեն Հայկոյի երգերը
Սեյրանյանի խոսքով՝ Հայկոն կիսատ մնացած բազում պլաններ ու երազանքներ ուներ, նոր ստեղծագործություններ, որոնք դեռ ոչ ոք չի լսել, դրանցից մեկն էլ «Արարատն» է։

«Նոր տուն էր կառուցում, ասում էր՝ արի, տես` շինարարությունը որտեղ է հասել, բան չմնաց։ Որոշել էինք, որ Նոր տարին իր նոր տանն ենք դիմավորելու․․․։ Չհասցրեց»,- եզրափակում է դուդուկահարը։

Հիշեցնենք, որ երեկ 48 տարեկանում մահացել է երգիչ, կոմպոզիտոր Հայկոն։ Նա վարակվել էր կորոնավիրուսով և տևական ժամանակ գտնվում էր հիվանդանոցում։
Հայկոյի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա այսօր Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ)։
Լրահոս
0