00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:31
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Վարդան Ոսկանյան
Արցախից խաղաղապահների դուրս գալը հազիվ թե կապակցված լինի օկուպացված տարածքներից Իրանի վրա հարձակման մասին լուրերի հետ։
10:41
7 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Մամաս լալիս էր, ասում էի՝ դժվար է, բայց ես չեմ լալիս». 11–ամյա Արմանը հաղթեց քաղցկեղին

© Sputnik / Armenuhi Mkhoyan Արման Մուրադյանը
Արման Մուրադյանը - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Արման Մուրադյանը
Բաժանորդագրվել
Ո՛չ ցավոտ ու տհաճ դեղերը, ո՛չ քիմիաթերապիան ու ճառագայթները չփոխեցին Արմանի բնավորությունը: Համեստ ու խելացի տղան իր կամքի ուժով, համբերատարությամբ ու կախարդիչ ժպիտով ոչ միայն հաղթել է հիվանդությանը, այլ դասընկերների համար դարձել է ուժեղ կամքի խորհրդանիշ:
Գյումրեցի Արման Մուրադյանի մոտ աֆշային հանգույցների լիմֆոման հայտնաբերվել է մեկ տարի առաջ, շատ պատահական, երբ 11- ամյա տղան հանկարծ սկսել է բողոքել սրտի խփոցներից: Գրեթե մեկ տարի տևած հիվանդանոցային դաժան օրերը չեն խլել տղայի ժպիտն ու լավատեսությունը։ Ավելին, նա ինքն է դասընկերներին ծիծաղ և ուրախություն պարգևում հաճախ։
Երբ Երևանում` Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում բուժում էր ստանում, դասընկերները գրեթե ամեն օր զանգում ու խոսում էին, տեսաողջույններ ուղարկում: Հիմա, եթե մեկ օր նույնիսկ բացակայում է, անհանգստանում ու անմիջապես զանգում են՝ հո բան չի պատահե՞լ, Արմանն ինչպե՞ս է իրեն զգում:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Արման Մուրադյանը` դասընկերների հետ
Арман Мурадян с друзьями - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Արման Մուրադյանը` դասընկերների հետ
Երբ Արմանը մեկնելու էր հերթական քիմիաթերապիայի կուրսը ստանալու, դասընկերուհիներից մեկը՝ Լիլիան, նրա համար նկար էր նկարել ու մաղթել, որ Արմանը բարձունքին հասնի:
«Արմանը շատ լավն է, շատ բարի է, ընկերասեր, միշտ մեզ օգնում է»,-իրար հերթ չտալով դպրոցի բակում ընկերները ներկայացնում էին Արմանին, հետո ավելացնում. «Իրա դեմքին միշտ ժպիտ է, նույնիսկ դժվար պահին: Արմանն ահավոր մեծ կամքի ուժ ունի»:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Արմանի համար նկարած Լիլիանի նկարը
Рисунок одноклассницы Армана Мурадяна с пожеланиями успеха - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Արմանի համար նկարած Լիլիանի նկարը
Թեև Արմանը երազում է ծրագրավորող դառնալ՝ շատ է սիրում ռոբոտաշինությունը, դասընկերները վստահ են՝ նա նաև շատ լավ բժիշկ կլինի,որովհետև բարի ու հոգատար է: Պարզվում է` տղան մանկուց երազել է բժիշկ դառնալ, բայց հիմա, երբ տեսավ Արյունաբանական կենտրոնի բոլոր բժիշկներն ինչքան են ապրում յուրաքանչյուր երեխայի կյանքով ու որքան ցավոտ է նրանց համար ամեն երեխայի ցավը, փոխեց իր մտադրությունը:
Ուսուցիչներն էլ են պնդում` Արմանը եզակի է, ուրիշ: Երբեք չի «չարաշահում» իր հիվանդությունը ու շատ համեստ է։
«Համառ ու պայքարող է, ոչ մի անգամ ցույց չի տվել իր առողջական վիճակը»,– ասում է դասղեկը՝ Անահիտ Գասպարյանը:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Արման Մուրադյանը` դասղեկի հետ
Арман Мурадян с классным руководителем Анаит Гаспарян - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Արման Մուրադյանը` դասղեկի հետ
Մայրը՝ Սյուզաննա Հովհաննիսյանը, հուզվելով է խոսում Արմանի անցած դժվարությունների ու երկաթյա կամքի մասին: «Արմանը շատ ուժեղ է, ու ինքն է ինձ ուժ տվել այդ ընթացքում, բայց չեմ կարող իմ երախտագիտությունը չհայտնել City of Smile բարեգործական հիմնադրամին ու Ռ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի ողջ անձնակազմին: Դժվար ուղի ենք անցել բոլորով, ու նաև նրանց սրտացավ վերաբերմունքի ու արհեստավարժ աշխատանքի շնորհիվ, փառք Աստծո, հիվանդությունն անցյալում է, մնում է միայն հիմա հաղթահարենք ոսկորի հետ կապված խնդիրը»,-ասում է մայրը։
Նա պատմում է, որ իր ուժեղ որդին ոչ մի պահ չի հուսալքվել ՝ ո՛չ քիմիաթերապիայի, ո՛չ ճառագայթային բուժման ժամանակ լաց չի եղել ու դժկամություն չի ցուցաբերել:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Հիվանդանոցում տրված պատվոգիր
Поздравительное письмо Армана Мурадяна, врученная в больнице - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Հիվանդանոցում տրված պատվոգիր
«Բոլոր դեղերի անունները մեկ առ մեկ գիտի, այնքան ուժեղ ու հասուն է, կարծես 20 տարեկան լինի: Միակ բանը, որից նեղվում էր, թափված մազերն էին ու հիվանդանոցում ծանր վիճակում գտնվող մյուս երեխաները»,- ասում է մայրը:
Արմանը Sputnik Արմենիայի հետ զրույցի ընթացքում էլ իրեն հասուն մարդու պես էր պահում, առանց վարանելու ժպիտով պատասխանում բոլոր հարցերին: «Երբ մամաս լաց էր լինում, ես արգելում էի, ասում էի՝ տես, ինձ համար դժվար է, բայց ես լաց չեմ լինում»,-ասում է Արմանը։
© Sputnik / Armenuhi Mkhoyan Հիվանդանոցում տրված մեդալ
Медаль Армана Мурадяна, врученная в больнице - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Հիվանդանոցում տրված մեդալ
Տղան պատմում է, որ հիվանդությունն իրեն ընկեր «նվիրեց»: Հիվանդանոցում ազատ ժամերին համակարգչով խաղեր էր խաղում, երբ պատահաբար ծանոթացավ 28-ամյա մի երիտասարդի հետ։ Կարճ ժամանակ անց պարզվեց, որ նա հայ է և ժամանակավորապես` աշխատանքի բերումով, ապրում է Դուբայում:
«Հրաշալի երիտասարդ է, այս ընթացքում ոչ միայն անընդհատ գրում էր ու քաղցրավենիք ուղարկում Արմանին, այլ նաև, երբ գալիս է Հայաստան, հանդիպում է որդուս»,- ասում է մայրը:
© Photo : Facebook / Arman MuradyanԱրմանը` Դուբայում ապրող նոր ընկերոջ հետ
Арман Мурадян с новым другом из Дубая - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Արմանը` Դուբայում ապրող նոր ընկերոջ հետ
Հիմա Արմանը պարտադիր եռամսյա կամ վեցամսյա ժամկետով բուժզննում է անցնում, ստանում ոսկորների փխրունության դեմ համապատասխան բուժում: Դեռ 5 տարի բժիշկների հսկողության տակ պետք է լինի:
© Sputnik / Armenuhi Mkhoyan Արման Մուրադյանը
Арман Мурадян - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Արման Մուրադյանը
Նոյեմբերին տղան կդառնա 12 տարեկան։ Ծննդյան նվերի մասին հարցին սպասում ես, որ հեծանիվ, իր տարիքին հարմար խաղ կամ սիրած մուլտհերոսով տորթ կուզի, բայց մեկ տարում մի ամբողջ հասուն կյանք ապրած պատանու սրտի նվերը ամուր առողջությունն է։
Լրահոս
0