00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:30
6 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
32 ր
Ուղիղ եթեր
11:00
8 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
9 ր
Աբովյան time
On air
18:27
33 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:30
4 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
8 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Ամեն ստորության ընդունակ են». Յոլյանն արձագանքել է իրեն առաջադրված նոր մեղադրանքին

© Photo : Facebook / Irina YolyanԻրինա Յոլյան
Իրինա Յոլյան - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ ավարտվել է Գորիսի համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Դրանով Իրինա Յոլյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Գորիսի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանն արձագանքել է իրեն առաջադրված նոր մեղադրանքին։
«Սահմանամերձ դարձած Որոտան, Շուռնուխ, Վերիշեն, Ակներ բնակավայրերի բնակիչներին դրամական օգնություն տալու նպատակով, քաղաքական պատվերի շրջանակներում, քննչական կոմիտեն սպեցնազեր էր ուղարկել Գորիս, մեզ մեղադրանք առաջադրել վատնում կատարելու պատճառաբանությամբ: Հիմա քննչական կոմիտեն հրաժարվել է նախնական մեղադրանքից բնակչությանը տրված սոցօգնությունը դիտարկել են որպես դիրքի չարաշահում»,– Facebook- ում գրել է Յոլյանը։
Առուշ Առուշանյան - Sputnik Արմենիա, 1920, 26.09.2021
Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները
Նրա մեկնաբանմամբ` ՔԿ–ում ամիսներով տանջվել են, 400-ից ավելի մարդ հարցաքննել ու նույնիսկ մեկ դեպք չեն կարողացել «կարել», որով հնարավոր լինի իր արարքը յուրացում որակել:
«Կարևորը ընտրություններից առաջ սպեցնազ ուղարկելն է եղել, գլխավոր թալանչիների հետ ատկատով համագործակցության գնացածներին աղմուկն էր պետք ընդամենը, առաջիկայում ընտրություն է, ամեն ստորության ընդունակ են: Այն որ պետական բյուջեն մսխվում է պարգևավճարների, երեսփոխանների գրպանի փողի, ասում են՝ հիմա էլ պատգամավորների բնակարանների վարձի համար, դա պաշտոնական դիրքի չարաշահում չէ, կամ վատնում չէ, բայց սահմանը պահող գյուղացուն 20.000-ից- 100.000 դրամ տրամադրելը դիրքի չարաշահում է»,– գրում է Յոլյանը։

Իսկ քրեական գործով հիմնավորված 3 մլն դրամին, որն ըստ գործի նյութերի ընտրությունից առաջ բաժանվել է Գորիսի ընտրողներին` սոցիալական աջակցության անվան տակ, համայնքի ղեկավարը հակադարձում է. «կառավարությունը Սյունիքին ընտրությունից մեկ շաբաթ առաջ մի քանի հարյուր միլիոն փող է տալիս և ինչ-որ կասկածելի հիմնադրամով բաժանվում է, դա, փաստորեն, պարտադիր է, հակաօրինական չէ»:

Ըստ նրա` դատախազությունն այս գործը «ջրել» է, «պետության փողը իշխանության օգտին վատնելը, ընտրակաշառք տալն ու ձայն մուրալը պաշտոնական դիրքի չարաշահում չէ»:
ՀՀ քննչական կոմիտեն այսօր հայտարարեց, որ ավարտվել է Գորիսի համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Դրանով համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանին և համայնքապետարանի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը)։
Գորիսի քաղաքապետը ընտրություններին կմասնակցի «Առուշ Առուշանյան» դաշինքով
Մինչ այդ Յոլյանին առաջադրվել էր մեղադրանք` ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1 կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացում կամ վատնում` պաշտոնեական դիրքն օգտագործելով)։
Նշենք, որ գործով մեղադրյալ, Գորիսի համայնքապետի տեղակալ Մենուա Հովսեփյանին քրեական գործով նախապես առաջադրված երկու մեղադրանքները` 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), պահպանվել են։ Դրանց ավելացվել է նաև երրորդը` 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Լրահոս
0