00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գորիսի համայնքապետարանի աշխատակիցների գործի նախաքննությունն ավարտվել է. նոր մանրամասներ

© Photo : official site of the Investigative Committee of RAՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
ՀՀ քննչական կոմիտե
Բաժանորդագրվել
ՀՀ քննչական կոմիտեն մանրամասներ է ներկայացրել քրեական գործի նախաքննությամբ կատարված բացահայտումներից։
ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբերի - Sputnik. ՀՀ քննչական կոմիտեում ավարտվել է Գորիսի համայնքապետարանի աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը։ Մեղադրական եզրակացությունն առաջիկայում կներկայացվի դատախազություն, որտեղ հաստատվելուց հետո` դատարան։
Նախաքննությամբ հաստատվել է, որ Գորիս համայնքի ղեկավարի պաշտոնակատար Իրինա Յոլյանը, 2021թ. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Հայաստան» դաշինքի թեկնածու, Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի հեղինակությունը բնակչության շրջանում բարձրացնելու նպատակով համայնքի ղեկավարի տեղակալ, «Սոցիալական և բնակարանային հարցերի ուսումնասիրության» հանձնաժողովի նախագահ Մենուա Հովսեփյանի, հանձնաժողովի անդամների, համայնքապետարանի երկու աշխատակիցների հետ պայմանավորվել է համայնքի բյուջեից Գորիսի բնակիչներին գումարներ վճարելու շուրջ։
Առուշ Առուշանյան - Sputnik Արմենիա, 1920, 22.09.2021
Գորիսի քաղաքապետը ընտրություններին կմասնակցի "Առուշ Առուշանյան" դաշինքով
Արդյունքում Առուշ Առուշանյանի և Մենուա Հովսեփյանի` Գորիսի բնակիչների հետ հանդիպումներից հետո 115 բնակիչներից ընդունվել են դրամական աջակցություն խնդրելու վերաբերյալ դիմումներ։
Նախաքննությամբ, սակայն պարզվել է, որ 115 դիմումներից 54-ը ենթակա չեն եղել բավարարման: Դրանք բավարարվել են ընդունված կարգի խախտմամբ։
Նշված 54 դիմումների թվում է եղել նաև Իրինա Յոլյանի կողմից Գորիսի համայնքապետարանի օպերատորի թափուր հաստիքին նշանակվելու նպատակով փորձաշրջան անցնող անձին` որպես ճանապարհածախս փոխանցված 100 000 դրամը։
Մեկ այլ դիմում էլ գրել է Քարահունջի «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի համար վարձակալած տարածքի սեփականատերը։

Երբ նա պահանջել է վճարել գումարը, Մենուա Հովսեփյանն առաջարկել է սոցիալական աջակցություն ստանալու դիմում ներկայացնել համայնքի ղեկավարի անվամբ: Հուլիսի 2-ին դիմումը գրվել է, Մենուա Հովսեփյանն այն ստորագրել է և սեփաանատիրոջը բյուջեից 100.000 ՀՀ դրամ են վճարել` որպես սոցիալական աջակցություն։

Այս ամենի հետևանքով համայնքի բյուջեից ելքագրվել է 3.200.000 անօրինական գումար, որն էլ հաշվարկվել է իբրև համայնքին հասցված առանձնապես խոշոր չափի վնաս:
Բացի այդ, Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը Քարահունջ բնակավայրի վարչական ղեկավարից պահանջել է «Հայաստան» դաշինքի հունիսի 8-ին Գորիս քաղաքում կազմակերպված նախընտրական քարոզչությանը ապահովել 80 անձի ներկայություն՝ այդ կերպ հարկադրելով նրանց մասնակցել նախընտրական քարոզչությանը:
Գորիսում պոկել և վնասել են Առուշ Առուշանյանի նախընտրական պաստառները
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Իրինա Յոլյանին և համայնքապետարանի երկու աշխատակիցներին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը), իսկ Մենուա Հովսեփյանին՝ 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը), 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Յուրացնելը կամ վատնելը), 308-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը):
Լրահոս
0