https://armeniasputnik.am/20211001/hh-pashtpanutjan-nakhararn-u-hndkastani-despany-pajmanavvorvatsutjun-en-dzerq-berel-33828847.html
ՀՀ պաշտպանության նախարարն ու Հնդկաստանի դեսպանը պայմանավորվածություն են ձեռք բերել
ՀՀ պաշտպանության նախարարն ու Հնդկաստանի դեսպանը պայմանավորվածություն են ձեռք բերել
Հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում: 01.10.2021, Sputnik Արմենիա
2021-10-01T14:09+0400
2021-10-01T14:09+0400
2021-10-01T14:09+0400
հայաստան
դեսպան
հնդկաստան
արշակ կարապետյան
/html/head/meta[@name='og:title']/@content
/html/head/meta[@name='og:description']/@content
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/01/33827552_0:144:1052:736_1920x0_80_0_0_0e6c66283ae45aef0edd4450c4e2241d.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը։Դեսպանը Արշակ Կարապետյանին շնորհավորել է Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:Դեվալը հայտնել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ուղղություններով առկա բարձր մակարդակի հարաբերությունները, հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում:ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտը:Հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը:
հնդկաստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
2021
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
https://cdnn1.img.armeniasputnik.am/img/07e5/0a/01/33827552_0:0:1053:789_1920x0_80_0_0_6174c81932816d69ef380dace97df7be.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rosiya Segodnya“
հայաստան, դեսպան, հնդկաստան, արշակ կարապետյան
հայաստան, դեսպան, հնդկաստան, արշակ կարապետյան
ՀՀ պաշտպանության նախարարն ու Հնդկաստանի դեսպանը պայմանավորվածություն են ձեռք բերել
Հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանական ոլորտում:
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալին: Տեղեկությունը հայտնում է ՊՆ
մամուլի ծառայությունը։
Դեսպանը Արշակ Կարապետյանին շնորհավորել է
Հայաստանի համար դժվարին ժամանակահատվածում պաշտպանության նախարարի պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Դեվալը հայտնել է, որ հաշվի առնելով երկու երկրների միջև քաղաքական, մշակութային, տնտեսական և այլ ուղղություններով առկա բարձր մակարդակի հարաբերությունները, հնդկական կողմը պատրաստ է առավել խորացնել
Հայաստանի հետ համագործակցությունը նաև պաշտպանական ոլորտում:
ՀՀ պաշտպանության նախարարը կարևորել է Հնդկաստանի պաշտպանության նախարարության հետ համագործակցության շրջանակում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ուղղություններ, մասնավորապես՝ ռազմատեխնիկական ոլորտը:
Հայ-հնդկական ռազմական համագործակցության արդյունավետության բարձրացման նպատակով ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ ակտիվացնելու մասնագիտական աշխատանքային խմբերի գործունեությունը: