00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:34
3 ր
Ուղիղ եթեր
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպե՞ս պահպանել խոշորագույն արտահանումը դեպի ԱՄՆ. բացատրում է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարը

© Photo : press office of Rusal ArmenalՓայլաթիթեղ
Փայլաթիթեղ - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Բաժանորդագրվել
Մինչև նոյեմբերի 1–ը ԱՄՆ կառավարությունը վերջնականապես կորոշի` կիրառել 29,11%-անոց մաքսատուրքը, թե ոչ։ Անկախ դրանից, Հայաստանը դեռ մի քանի տարբերակ ունի` պաշտպանելու դեպի ԱՄՆ իր արտահանման խոշորագույն հատվածը։
Օրերս ԱՄՆ–ի կառավարության Առևտրի դեպարտամենտը (Department of Trade) եզրակացություն է հրապարակել ` հայաստանյան ալյումինե փայլաթիթեղի դեմ ներմուծման տուրքերի մասին։ Այս միջոցն առաջարկվում է կիրառել տեղական շուկան պաշտպանելու համար։
Հայաստանից ԱՄՆ արտահանման մեջ ամենամեծ մասնաբաժինը է գրավում հենց ալյումինե փայլաթիթեղը, որն արտադրվում է ռուսական РУСАЛ կոնցեռնին պատկանող «Ռուսալ–Արմենալ» գործարանում։
Փայլաթիթեղ - Sputnik Արմենիա, 1920, 09.02.2021
Հայկական փայլաթիթեղը սպառնո՞ւմ է ԱՄՆ-ի ազգային անվտանգությանը. դասեր՝ Հայաստանի համար
Ինչպես գրել էինք նախորդիվ, ԱՄՆ–ի Առևտրի դեպարտամենտն ազդարարել է, որ ցանկանում է մաքսատուրքեր կիրառել մի շարք երկրներից ներմուծվող փայլաթիթեղի դեմ։ Հայաստանի համար սահմանվել է 29,11% մաքսատուրք (փաստացի` «Ռուսալ–Արմենալի» համար, քանի որ նման այլ արտադրություն Հայաստանում չկա)։
Այդուհանդերձ, ՀՀ կառավարությունը, РУСАЛ-ի մասնագետների և ԱՄՆ հայկական կազմակերպությունների (նախևառաջ`ANCA–ի) օգնությամբ կարողացել է հասնել քիչ թե շատ նպաստավոր նախնական լուծման և դեռ ունի լրացուցիչ գործիքակազմ։

Հիշեցման կարգով

ԱՄՆ Առևտրի դեպարտամենտի վարույթը հարուցվել էր Ռուսաստանում, Բրազիլիայում, Թուրքիայում, Օմանում և Հայաստանում արտադրվող փայլաթիթեղի նկատմամբ, երբ ամերիկյան մի քանի գործարաններ խնդրել էին իրենց պաշտպանել անբարենպաստ մրցակցությունից։
Քաղաքակա՞ն քայլ է. ԱՄՆ–ն ուզում է արգելել հայկական փայլաթիթեղը, տեղ բացել թուրքականի համար
Երբ պանդեմիայի առաջին ամիսներին տրանսատլանտիկ բեռնափոխադրումները դժվարացել էին, ընդհատվել էին նաև Հայաստանից ԱՄՆ փայլաթիթեղի փոխադրումները։ Հետագայում «Ռուսալ–Արմենալը» սկսել էր լրացնել նախկինում չկատարած առաքումները։ Ամերիկյան կողմը որոշել է սահմանափակել այդ ավելացած հոսքը`տեղական արտադրողների շահերից ելնելով։
Ուսումնասիրելով «Ռուսալ–Արմենալի» գնագոյացումը ` որոշվել էր նրա համար սահմանել շատ բարձր տուրք (188,84%), բայց հետագա քննարկումների ընթացքում այն նվազեցվել է մինչև 29,11%։ Ամերիկյան կողմի կարծիքով, այդպիսի տուրքը կչեզոքացնի այն գնային առավելությունը, որն այսօր հայկական ապրանքն ունի ամերիկյան շուկայում։

Ի՞նչ կարող ենք անել

Արդյոք նոր տուրքը փակելու՞ է ճանապարհը դեպի ամերիկյան շուկա։ Այս հարցը այսօր դիտարկում է Էկոնոմիկայի նախարարությունը։ Ինչպես Sputnik Արմենիայի հետ զրուցյում նշեց փոխնախարար Վարոս Սիմոնյանը, Trade Department-ը նշված մաքսատուրքի նախագիծը կքննարկի մինչև նոյեմբերի 1-ը։ Մեկ անգամ ևս ուսումնասիրվելու է, թե նշված հինգ երկրների (Ռուսաստան, Հայաստան, Բրազիլիա, Թուրքիա, Օման) արտադրած փայլաթիթեղն ինչ ազդեցություն ունի տեղական արտադրության վրա։ Վերջին տարիներին Հայաստանը տարեկան ԱՄՆ է արտահանում 30–40 միլիոն դոլարի փայլաթիթեղ, ինչը ամերիկյան շուկայի մեկ տոկոսից պակաս է։ Ուստի բացառված չէ, որ մեր երկրի համար տուրքը կնվազեցվի (իդեալական դեպքում` կզրոյացվի)։
Շոկոլադ - Sputnik Արմենիա, 1920, 20.09.2021
Փոխադարձ քաղցրություն․ Հայաստանն ընդլայնում է շոկոլադի արտահանումը Ուկրաինա
Եթե նշված 29,11%–անոց տուրքը հաստատվի և գործարանը արտահանման խնդիրներ ունենա, հայկական կողմը կարող է բողոքարկել այդ որոշումը։
Վերջապես, հայկական կողմը կարող է դիմել մաքսատուրքի վերանայման համար (քանի որ տարին մեկ այդ մաքսատուրքերը վերանայվում են)։
Հիշեցնենք` առայժմ Հայաստանը փայլաթիթեղ էր արտահանում ԱՄՆ զրոյական մաքսատուրքով (քանի որ ԱՄՆ–ն Հայաստանին ընդգրկել է GSP մաքսային արտոնությունների համակարգում)։ Նույն վարույթում նշված այլ երկրների նկատմամբ ևս սահմանված են մաքսատուրքեր, թեև Թուրքիայի և Օմանի նկատմամբ դրանք զգալիորեն ավելի ցածր են (2,28% և 3,89%)։ Բրազիլիայի համար դրանք սահմանվել են 63,05% մեկ գործարանի և 13,93%` մնացածների համար։ Ամենաբարձր տուրքը սահմանվել է Ռուսաստանի համար` 62,18%։
Լրահոս
0