Մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը նաև խորհրդարանից դուրս. Սերժ Սարգսյան

© Photo : Facebook / «ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ» դաշինքСерж Саргсян во время презентации предвыборной программы блока "Честь имею" (7 июня 2021). Еревaн
Серж Саргсян во время презентации предвыборной программы блока Честь имею (7 июня 2021). Еревaн - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Սերժ Սարգսյանի խոսքով` հունիսին իշխանությունների կողմից կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրությունները չլուծեցին և ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ ղեկավար Սերժ Սարգսյանն այսօր «Հանրապետականներ, շարունակական բարեփոխումներ» խորագրով խորհրդաժողովի ժամանակ հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում կուսակցությունը կշարունակի քաղաքական պայքարը խորհրդարանի պատերից դուրս:
ՀՀԿ–ն անթույլատրելի է համարում «Լեռնային Ղարաբաղի տարածք» բառակապակցության գործածումը
«Կուսակցականի մասով մեզ հաջողվեց ոչ միայն պահպանել ՀՀԿ-ի դիրքերը` որպես Հայաստանի քաղաքական օրակարգ ստեղծող և ազգային շահերը հետևողականորեն պաշտպանող կարևոր դերակատարի, բայց երկիրը վերահաս աղետից փրկելու մեր բոլոր նախազգուշացումները և ջանքերը, ցավոք սրտի, լուրջ արդյունքների չհանգեցրեցին։ Մարտնչող տգետների իշխանությունը մի իսկական աղետ բերեց մեր ժողովրդի և մեր երկու հանրապետությունների գլխին»,-ասաց նա:
Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպումը - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
«Դու քո ականջի հետևն ավելի շուտ կտեսնեիր, քան Շուշին ու Հադրութը». Սերժ Սարգսյանը` Ալիևին
Սերժ Սարգսյանի խոսքով` հունիսին իշխանությունների կողմից կազմակերպած արտահերթ խորհրդարանական ընտրությունները չլուծեցին և ոչ մի խնդիր, ոչ մի ճգնաժամ։
«Թեև ՀՀԿ-ն ժողովրդի մի մասի վստահությամբ, ի հեճուկս գործող վարչախմբի, որ ամբողջ ընտրարշավից ժամանակ և դրանից առաջ բռնաճնշումներ և բազմաթիվ անօրինական քայլեր կատարեց, վերականգնեց իր խորհրդարանական կարգավիճակը, այդուհանդերձ ԱԺ-ում ներկայացված լինելը մեզ համար երբեք գերխնդիր չի եղել: Ուստի պատեհ պահին մենք պատրաստ կլինենք շարունակել պայքարը նաև և, եթե անհրաժեշտություն լինի, բացառապես խորհրդարանից դուրս»,-ընդգծեց ՀՀԿ նախագահը:
Ալիևը ՀՀ–ին «հորդորել» է ընտրություն կատարել. նորից խաղաղության համաձայնագրի մասին է խոսել
Սարգսյանն անարդար է համարում այն, որ Նիկոլ Փաշինյանը դեռ պատասխանատվության չի ենթարկվել պատերազմի աղետալի հետևանքների և կապիտուլյացիայի համար։ Նրա համար անարդար է նաև այն, որ հազարավոր երիտասարդների զոհվելուց և հայրենիքի մի մասի կորստից հետո հայերին թելադրում են այսպես կոչված «խաղաղության օրակարգ»։ Նա համոզված է, որ համատարած անարդարությունը չի կարող նպաստել ներքին կայունացմանը։
Լրահոս
0