00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
7 ր
Ուղիղ եթեր
09:35
24 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
11:00
7 ր
Ուղիղ եթեր
13:00
9 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պարտադիր պատվաստումը միգուցե ամենալավ միջոցը չէ, բայց կա՞ արդյոք ավելի լավը

© Sputnik / Andranik GhazaryanՊատվաստման հերթ Հյուսիսային պողոտայում
Պատվաստման հերթ Հյուսիսային պողոտայում - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Բաժանորդագրվել
Եկեք անկեղծ լինենք։ Ոչ մի աննախադեպ բան չպատահեց, երբ Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ հոկտեմբերի 1-ից որոշ ոլորտներում բոլոր աշխատողները պետք է պարտադիր պատվաստվեն։ Աշխարհի տասնյակ երկրներ դա արդեն անում են։
Պարտադիր պատվաստումը միգուցե ամենալավ միջոցը չէ, բայց կա՞ արդյոք ավելի լավը
Ընդ որում, առաջիններից մեկը խիստ կանոններ մտցրեց Ինդոնեզիան, որտեղ արդեն կես տարուց ավելի՝ այս տարվա փետրվարից, բնակիչները երկընտրանքի առջև են. կա′մ պատվաստվում են, կա′մ պատժվում ֆինանսապես՝ վճարում են 357 դոլար. միջին հայաստանցու գրեթե մեկ ամսվա աշխատավարձ։ Ավելին, Կենտրոնական Ասիայի երկու ավտորիտար պետություններում՝ Տաջիկստանում և Թուրքմենստանում, պատվաստվելը պարտադիր է 18 տարեկանից բարձր անխտիր բոլոր բնակիչների համար։
ՀՀ ղեկավարությունը ալերգիա ունի այդ բառից, կամ կյանքը՝ սառեցված պատերազմի պայմաններում
Ընդ որում, հիմնավորումները խիստ տարբեր են՝ եթե Տաջիկստանի իշխանությունները ընդունում են, որ համավարակի տարածումը այնպիսի վտանգավոր չափերի է հասել, որ անհրաժեշտ է պատվաստել բոլորին, ապա Թուրքմենստանի ղեկավարությունն ասում է՝ մեզ մոտ ընդհանրապես կորոնավիրուս չկա, և հենց դրա համար էլ ուզում ենք ի սկզբանե կանխել դրա տարածումը։ Հա′, ու մեկ էլ Վատիկանում բոլոր քաղաքացիները պիտի այսուհետ պատվաստված լինեն, բայց ախր այդ փոքր պետությունում ընդամենը 800 մարդ է ապրում։
Կարդում ես հայաստանյան լրատվամիջոցների վերնագրերն ու սարսափում՝ «Հոկտեմբերի 1-ից մեր իշխանությունները տեռոր են սկսում», «Անհնազանդ աշխատողները զանգվածաբար ազատվելու են աշխատանքից», «Բժշկական հիմնարկներում հատուկ պատասխանատուները առավոտյան տուն են ուղարկելու բոլոր չպատվաստվածներին»։
Արթուր Ղազինյան - Sputnik Արմենիա, 1920, 30.09.2021
Ի՞նչ նշանակություն ունի, թե ով էր պարտության մեղավորը, կարևորը` ընդդիմադիրը պաշտոն չստանա
Միանգամից հիշում եմ տարիներ առաջ խորհրդարանում հնչած ու մեծ աշխուժություն առաջացրած բառերը՝ «Կենսաթոշակային նոր համակարգը լինելու է պարտադիր, բայց ոչ պարտադրված»։ Իհարկե, կարելի է անվերջ հեգնել այս ձևակերպումը՝ «պարտադիր, բայց ոչ պարտադրված»։ Իրականում սա շատ մեծ պրոբլեմ է՝ պետությունը ինձ պարտադրում է, ես չեմ ենթարկվում. բա հետո՞։
Հենց հոկտեմբերից նոր, խստացված կանոններ են սկսում գործել նաև Ռուսաստանի ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Սանկտ-Պետերբուրգում։ Պետք է պարտադիր պատվաստվի սննդի կետերում, պետական հիմնարկներում և այլ ոլորտներում աշխատողների 80 տոկոսը։ Քաղաքային թերթերից մեկը փաստում է՝ ամենածանր իրավիճակում հայտնվելու են գործատուները, որքան էլ պարադոքսալ և նույնիսկ անհեթեթ հնչի, նրանց պատիժ է սպասում թե′ աշխատողին ազատելու, թե′ նրան իր աշխատատեղում պահելու համար։
Գերմանացիների «մաման» հեռանում է 16 տարի պաշտոնավարելուց հետո
Տեսե′ք։ Աշխատողին, ըստ օրենքի, չես կարող աշխատանքից ազատել միայն նրա համար, որ նա չի պատվաստվել, այլապես 50 հազար ռուբլի տուգանք պիտի վճարես։ Մյուս կողմից, եթե չենթարկվես իշխանությունների սահմանած կանոններին և չհեռացնես այն աշխատողին, որը հրաժարվում է պատվաստվելուց, ստիպված կլինես 500 հազար ռուբլի տուգանք վճարել։ Համաձայնե′ք, սրանից ավելի մեծ աբսուրդ դժվար է պատկերացնել։
Մնում է քաղաքացիներին համոզելու ճանապարհը, որն էլի բավական փշոտ է։ Ընդամենը մեկ օրինակ։ Ֆրանսիայի ղեկավարները սկզբում հավաստիացնում էին՝ երբեք պարտադիր չենք դարձնի պատվաստումը։ Բայց իրավիճակը օրեցօր վատանում էր, Ֆրանսիան հետզհետե դառնում էր Եվրոպայի ամենավարակված պետություններից մեկը։ Եվ մի քանի շաբաթ առաջ՝ ամռանը, նախագահ Էմանուել Մակրոնը ելույթ ունեցավ հեռուստատեսությամբ։ Ասում են, հետաքրքրությունն այնքան մեծ էր, որ այդ երեկո հեռուստաէկրանների առջև հավաքվել էր ավելի շատ մարդ, քան ֆուտբոլի Եվրոպայի առաջնության եզրափակիչի ժամանակ։
Անաստաս Միկոյան - Sputnik Արմենիա, 1920, 23.09.2021
Ո՞ւմ էր պետք կոմունիզմն առանց պաղպաղակի, կամ Միկոյանի «համով» ներդրումները ԽՍՀՄ-ում
Մակրոնը հայտարարեց՝ այնուամենայնիվ, ստիպված ենք ստիպել։ Արձագանքն այսպիսին էր. մի կողմից, Ֆրանսիայի առաջնորդի ելույթը խթանեց համավարակի դեմ պայքարը՝ միանգամից մեկ միլիոն մարդ հերթագրվեց պատվաստվելու համար, մյուս կողմից հարյուր հազարավոր ֆրանսիացիներ դուրս եկան փողոց՝ բողոքելով պարտադիր պատվաստման դեմ։ Ու մինչև հիմա պարբերաբար շարունակում են բողոքել։
Ինչպե՞ս կյանքի կոչել այդ տխրահռչակ «պարտադիր, բայց ոչ պարտադրված»-ը դեմոկրատական երկրում։ Եվրոպական պարբերականներից մեկը հավաքել է տարբեր մայրաքաղաքներում հնչած ամենաանսովոր առաջարկները։
Օրինակ, լիտվացիներից մեկը սոցիալական ցանցում գրում է. «Չե՞ն ուզում պատվաստվել, տարեք դիահերձարան, թող սեփական աչքերով տեսնեն, թե ինչ վիճակում են կորոնավիրուսից մահացածների ներքին օրգանները՝ թոքերը, լյարդը և այլն»։
Ո՞ւմ էր պետք կոմունիզմն առանց պաղպաղակի, կամ Միկոյանի «համով» ներդրումները ԽՍՀՄ-ում
Համաձայնե′ք, բավական դաժան առաջարկ է։ Սակայն մեկնաբաններից մեկը նկատում է. «Բա ի՞նչ անենք, մնում է՝ ձևափոխելով Ուինսթոն Չերչիլի հայտնի միտքը դեմոկրատիայի մասին, փաստել՝ պարտադիր պատվաստումը միգուցե կորոնավիրուսի դեմ պայքարելու լավագույն միջոցը չէ, բայց ցույց տվեք ինձ ավելի լավը»։
Լրահոս
0