00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:27
7 ր
Ուղիղ եթեր
09:42
18 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:06
45 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
18:00
7 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
7 ր
Բողոքի ակցիաներ
Երևանը միացել է հայրենիքի սահմանների պաշտպանության ակցիաներին
18:19
3 ր
Մարի Զախարովա
Պուտինը ԼՂ կարգավիճակը չկարգավորված էր համարում, Երևանն այն ճանաչեց Ադրբեջանի կազմում. Մարիա Զախարովա
18:24
3 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:14
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:41
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Քաղաքական-մասնավոր պայմանավորվածություններ, կամ Զանգեզուրի կոմբինատի գործարքի մութ կողմը

© Photo : official site of the Prime minister of RAՆիկոլ Փաշինյանի այցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ
Նիկոլ Փաշինյանի այցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Նիկոլ Փաշինյանի այցը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
«Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ն նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։ Այն բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին ու նույն օրն էլ իր ձեռք բերած 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik, Նելլի Դանիելյան. Կառավարության ու Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի հիմքում իրականում քաղաքական–մասնավոր պայմանավորվածություններ են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց տնտեսագետ Սուրեն Պարսյանը` մեկնաբանելով կոմբինատի բաժնետոմսերի 15 տոկոսը ՀՀ կառավարությանը նվիրելու որոշումը։
«Պետք է հասկանանք, որ այստեղ տնտեսագիտական, մասնագիտական ինչ-որ հիմքեր պետք չէ փնտրել։ Սա զուտ քաղաքական տարբեր ուժերի, տարբեր մարդկանց համաձայնության վրա հիմնված որոշում է, չկա որևիցե տրամաբանություն, չկա որևիցե տնտեսագիտական հիմնավորում, թե ինչու է, օրինակ, «Արդյունաբերական ընկերությունն» իր գույքը նվիրում ՀՀ կառավարությանը»,– ասաց Պարսյանը։
Նիկոլ Փաշինյանը` Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Կառավարությունն ու ռուսական կողմը մեկնաբանել են պղնձամոլիբդենային կոմբինատի գործարքը
Կառավարության մուտքը կոմբինատի բաժնետերերի շարք, տնտեսագետի դիտարկմամբ, նշանակում է, որ կառավարությունը հնարավորություն է ստանում վերահսկելու կոմբինատի գործունեությունը, ինչն էլ հետագայում կարող է հանգեցնել նաև կոմբինատի կառավարող մարմինների փոփոխության։

«Ինքը տնօրեն կնշանակի, ինքը կվերահսկի կոմբինատի գործունեությունը, այսինքն` փաստացի կդառնա կոմբինատի ղեկավարը։ Իսկ դրա հիմքերը կարծես թե կան` հաշվի առնելով այն, որ ռուսական մեկ այլ բաժնետեր խնդիրներ ունի ներկա ղեկավարության հետ։ Մի քանի բաժնետերեր կմիավորվեն ու գործող ղեկավարությանը կփոխեն»,– ենթադրում է Սուրեն Պարսյանը։

Մյուս կողմից տնտեսագետը չի բացառում, որ այդ գործարքի արդյունքում, կոմբինատի նկատմամբ վերջին շրջանում կիրառվող քաղաքական ու տնտեսական ճնշումները կդադարեն, քանի որ կառավարությունն ինքն իրեն չի ճնշի։ Ճնշումները կշարունակվենմիայն մեկ դեպքում` եթե կառավարությանը չհաջողվի փոխել կոմբինատի ղեկավարությանը։
«Որովհետև իշխանությունների գերնպատակն է ղեկավարել կոմբինատը, ոչ թե լինել բաժնետեր», -նշում է Պարսյանը։
Գործարքի դրական կողմը, ըստ տնտեսագետի, կարող է լինել այն, որ կոմբինատի շահույթի մի մասը տեսականորեն կգնա պետական բյուջե։ Բայց քանի որ կոմբինատը նաև 200-300 մլն դոլարի հասնող վարկային պարտքեր ունի, ապա կառավարությունը, բաժնետեր դառնալով, նաև այդ պարտքերը սպասարկելու պարտավորություն է ստանձնում ու չի բացառվում, որ առաջիկայում իր շահույթի հաշվին սպասարկի դրանք։
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերից մեկը` ռուսաստանյան «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը, ՀՀ կառավարությանն է նվիրել իր բաժնեմասի 25 տոկոսը։ Նույն օրը կառավարությունը գրավոր կարգով որոշում էր կայացրել նվիրատվությունն ընդունելու մասին։
Տուրքի մասին օրե՞նք, թե՞ քաղաքական «չագուճ». ի՞նչ է կատարվում ՀՀ պղնձամոլիբդենի բիզնեսում
Դե իսկ, քանի որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ին պատկանում է կոմբինատի բաժնետոմսերի 60 տոկոսը, ապա այս գործարքի արդյունքում ՀՀ կառավարությունը դարձել է կոմբինատի 15 տոկոսի բաժնեմասի սեփականատերը։
Հետաքրքրական է, որ «Արդյունաբերական ընկերություն» ԲԸ–ը նախկինում երբեք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնետերերի թվում չի հիշատակվել։ Բանն այն է, որ իրականում այն բաժնետեր է դարձել հենց սեպտեմբերի 30-ին ու նույն օրն էլ իր ձեռք բերած 60 տոկոս բաժնետոմսերի 25 տոկոսը նվիրել կառավարությանը։ Պարզվում է նաև, որ այս ընկերությունն իր հերթին պատկանում է կոմբինատի բաժնետեր «Գեոպրոմայնինգ Արմենիա» ընկերությանը։
Грузовой автомобиль на руднике Зангезурского медно-молибденового комбината - Sputnik Արմենիա, 1920, 13.07.2021
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին թույլ չեն տալիս խտանյութ արտահանել. Վահե Հակոբյան
Նշենք, որ, համաձայն ՌԴ պետռեգիստրի կայքում առկա տեղեկատվության` «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունը գրանցվել է 2017թ-ի դեկտեմբերի 12-ին։ Ընկերության կենտրոնական գրասենյակը գտնվում է Մոսկվայում։ 2017-2019թթ–ին ունեցել է 1 աշխատակից, 2020թ–ի դեկտեմբերի 31-ի դրությամբ` 0։ «Արդյունաբերական ընկերության» գործադիր տնօրենը Վիկտորիա Սալդատովան է։
Նշենք, որ Հայաստանի տարածքում այսօր շահագործվում է պղնձամոլիբդենային 8 հանքավայր, որոնցից 6-ը` Սյունիքում, 2-ը` Լոռու մարզում։
Ընդ որում, ինչպես մոլիբդենի, այնպես էլ պղնձի հանքարդյունահանման ու ՀՀ–ից արտահանման ծավալներով առաջատարը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է։ ՏՄՊՊՀ տվյալներով` կոմբինատի բաժնեմասն այդ շուկայում գերազանցում է 80 տոկոսը։
«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» Փաշինյանի խոսքերի համար կդիմի իրավապահներին
Այս հանքավայրից տարեկան արդյունահանվում է շուրջ 12.5 հազար տոննա հանքաքար։
Կոմբինատի պաշտոնական կայքում հրապարակված տեղեկատվության համաձայն` ընկերության կանոնադրական կապիտալը կազմում է 54 966 680 000 դրամ, որը բաժանված է 2 748 333 հատ 20 000 անվանական արժեքով բաժնետոմսերի։
Եթե առաջնորդվենք այս տեղեկատվությամբ, ապա կառավարության մասնաբաժինը, փաստորեն, կազմում է 8 մլրդ 245 մլն դրամ։
Լրահոս
0