Սաակաշվիլին չի հատել Ուկրաինայի պետական սահմանը և չի եկել Վրաստան. ՆԳՆ

© AFP 2023 / GENYA SAVILOVБывший президент Грузии Михаил Саакашвили во время пресс-конференции перед слушанием апелляции в отношении Киевского районного суда (19 января 2018). Киев
Бывший президент Грузии Михаил Саакашвили во время пресс-конференции перед слушанием апелляции в отношении Киевского районного суда (19 января 2018). Киев - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Բաժանորդագրվեք
НовостиTelegram
Վրաստանում Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Հայրենիքում նրան անմիջապես կձերբակալեին։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի - Sputnik. Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին չի հատել Ուկրաինայի պետական սահմանը և չի եկել Վրաստան: Ինչպես հաղորդում է Sputnik Գրուզիան, այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Վրաստանի ՆԳ փոխնախարար Ալեքսանդր Դարախվելիձեն։
Սաակաշվիլին այսօր Facebook սոցիալական ցանցում բարի առավոտ էր մաղթել Վրաստանին՝ հայտարարելով, որ ինքն արդեն հայրենիքում է: «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը հաստատել էր այդ տեղեկությունը։
Դարախվելիձեի խոսքով՝ ուկրաինական կողմի հետ ակտիվ խորհրդակցություններից հետո ինքը կարող է վստահաբար պնդել, որ Սաակաշվիլին դուրս չի եկել Ուկրաինայի սահմաններից և հաստատ Վրաստանում չէ։
«Կարող եմ վստահաբար ասել, որ Սաակաշվիլին չի հատել Ուկրաինայի պետական սահմանը։ Եվ վստահաբար ասում եմ, որ նա չի հատել նաև Վրաստանի պետական սահմանը», - հայտարարել է ՆԳՆ ներկայացուցիչը։
Նշենք, որ Սաակաշվիլիի նկատմամբ հետախուզում է հայտարարված, և եթե նա հատեր պետական սահմանը, անմիջապես կձերբակալվեր։
Միխայիլ Սահակաշվիլի - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
«Որտեղ այդ պարոնն է, այնտեղ կրկես է»․ Պեսկովը պատասխանել է Սահակաշվիլիի մասին հարցին
Հիշեցնենք` Միխեիլ Սաակաշվիլին Վրաստանի նախագահ էր ընտրվել 2003 և 2007 թվականներին։ Նա Վրաստանից հեռացել է 2013 թվականի նոյեմբերին և այդ ժամանակից ի վեր չի եղել հայրենիքում, թեև բազմիցս խոստացել է դա անել։ 2015 թվականին նա զրկվել է Վրաստանի քաղաքացիությունից և արդեն ավելի քան վեց տարի Ուկրաինայի քաղաքացի է:
«Ժողովուրդը կփրկի ինձ»․ Սաակաշվիլին չի վախենում Վրաստան վերադառնալուց
Լրահոս
0