00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:22
4 ր
Ուղիղ եթեր
09:40
20 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
35 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ֆիննախ և վարչապետ
Շրջանառության հարկը կրկնակի կավելանա․ Վահե Հովհաննիսյան
13:10
7 ր
Ժաննա Անդրեասյան
Ավելի քան 150 մանկավարժ ցանկացել են բարձրագույն կրթություն ստանալ, 500-ը՝ վերապատրաստվել․ Ժաննա Անդրեասյան
13:17
1 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Մարիաննա Փայտյան
Անգամ Կիրանցի մատույցներ չենք կարողացել հասնել, Բերքաբերի խաչմերուկից ոտքով ենք եկել․ Մարիաննա Փայտյան
17:06
3 ր
Գառնիկ Դանիելյան
Մարդիկ կադաստրի վկայականները ձեռքներին կառավարությունից լացելով դուրս եկան․ Գառնիկ Դանիելյան
17:09
5 ր
Բագրատ Սրբազան
Տեռոր սեփական ժողովրդի նկատմամբ․Բագրատ Սրբազան
17:15
0 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
8 ր
Ավետիք Չալաբյան
Եկել են զգուշացնելու ոստիկաններին, որ չդառնան հանցակից ու հանցագործ․ Ավետիք Չալաբյան
18:21
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
2 ր
Ուղիղ եթեր
09:30
30 ր
Ուղիղ եթեր
10:01
5 ր
Ուղիղ եթեր
10:06
49 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:01
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դավիթ Տոնոյանն իր դեմ հարուցված քրեական գործով առ այսօր ոչ մի ցուցմունք չի տվել. փաստաբան

© Sputnik / Asatur YesayantsԴավիթ Տոնոյան
Դավիթ Տոնոյան - Sputnik Արմենիա, 1920, 02.10.2021
Դավիթ Տոնոյան
Բաժանորդագրվել
Տոնոյանի առողջական վիճակն ու տրամադրությունը լավ են։ Միակ խանգարող բանն անազատությունն է ու անհիմն կալանքի տակ գտնվելը։
ԵՐԵՎԱՆ, 2 հոկտեմբերի — Sputnik. ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն իր դեմ հարուցված քրեական գործի շրջանակում ցուցմունքներ չի տվել` օգտվելով իր այդ իրավունքից։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Սերգեյ Հովհաննիսյանը։
Նա, սակայն, չբացառեց, որ առաջիկայում Տոնոյանը կփոխի իր մարտավարությունը։

«Ցուցմունքներ չենք տվել` զուտ մեր մարտավարությունից ելնելով։ Քննության հետագա փուլերում, կողմնորոշվելով վարույթն իրականացնող մարմնի ձեռնարկած միջոցներով, նաև հնարավոր է` ցուցմունքներ տանք և բոլոր հարցերին տանք իրենց պատասխանները»,– ասաց նա։

Փաստաբանը նաև հայտնեց, որ քրեական գործում Տոնոյանի դեմ ևս ցուցմունքներ չկան։ Ըստ նրա` Տոնոյանի դեմ չկան նաև այլ փաստեր ու ապացույցներ։
«Պարոն Տոնոյանի դեմ առհասարակ ոչինչ չկա»,– ասաց Հովհաննիսյանը։
Փաստաբանը հիշեցրեց, որ Տոնոյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքն ու համարում է այն անհիմն։
Ինչ վերաբերում է հոկտեմբերի 30-ին նախկին նախարարի դեմ դատարանի կայացրած կալանքի որոշմանը, փաստաբանը հայտնեց, որ դրա հիմքում դրվել է այն հանգամանքը, որ, հաշվի առնելով Տոնոյանի բարձր հեղինակությունը, նա, ազատության մեջ մնալով, կարող է խոչընդոտել գործի քննությանը։
Երկուշաբթի` հոկտեմբերի 4-ին, Տոնոյանի փաստաբանը բողոք է ներկայացնելու Վերաքննիչ դատարան` վերանայելու խափանման միջոցի վերաբերյալ ընդհանուր իրավասության դատարանի որոշումը։
Փաստաբանը նաև հայտնեց, որ Տոնոյանը գտնվում է Երևանի «Կենտրոն» ՔԿՀ–ում։
«Առողջական վիճակը լավ է, ինքը տոկուն է։ Տրամադրությունը լավ է։ Միակ խանգարող բանն անազատությունն է ու անհիմն կալանքի տակ գտնվելը»,– հայտնեց փաստաբանը։
Ստեփան Գալստյան - Sputnik Արմենիա, 1920, 01.10.2021
Ձերբակալվել է ԳՇ պետի տեղակալ Ստեփան Գալստյանը
Հիշեցնենք` սեպտեմբերի 30-ին ԱԱԾ–ն հայտնել էր, որ Դավիթ Տոնոյանն ու զենքի մատակարարմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը ձերբակալվել են առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու կասկածանքով։ Իսկ ավելի վաղ` սեպտեմբերի 25-ին ԱԱԾ-ն տեղեկացրել էր, որ ԶՈւ ավիացիայի նախկին պետ Ավետիք Մուրադյանն է ձերբակալվել նյութական ծանր հետևանքների առաջացմամբ իշխանությունը չարաշահելու և պաշտոնեական կեղծիքներ կատարելու կասկածանքով։ Ըստ հաղորդագրության` նա ի պաշտոնե տեղյակ է եղել, որ դեռևս 2011 թվականին զենք և ռազմամթերք մատակարարող կազմակերպություններից մեկը ՀՀ է ներմուծել 1985-1991 թվականների արտադրության հրթիռներ։ Մատակարարումից որոշ ժամանակ անց հրթիռների մի մասը չեն կրակվել և դուրս են հանվել հաշվեկշռից, իսկ մնացածն ընդհանրապես չեն կիրառվել, այդ թվում՝ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սկսված 44-օրյա պատերազմի ժամանակ:
Սեպտեմբերի 30-ին Տոնոյանն ու Գալստյանը կալանավորվել էին։
Լրահոս
0